Վատ ընկերը․ Աթաբեկ Խնկոյան

Մի անգամ առյուծ արքան մռնչում է կողի ցավից: Գազանները ամեն կողմից գալիս են հիվանդին տեսակցելու: Նրանց մեջ չկա աղվեսը: Մեկն էլ մի պառավ գայլ է, որն ասում է. – Արքա, ախր ի՞նչ կա, որ աղվեսը` քեզ չի հարգել ու չի եկել:

Արքան հրամայում է, որ իր մոտ բերեն ըմբոստին: Հինգ-վեց գազան արքայի մոտ են բերում աղվեսին: Աղվեսն ասում է.

— Տեր վեհափառ, որ լսեցի` դու հիվանդ ես, ինձ հո գիտես, հա էստեղ, հա էնտեղ, վերջը գտա ցավիդ դեղը: Գայլի մորթին մուշտակ սարքի, միսը` եփի, խմի տաք-տաք: Հենց որ կքրտնես, կանցնի կողիդ ցավը:

Իսկույն գետնին դրին գայլին: Արքան հագավ գայլի կաշին: Միսը կերավ նախաճաշին: Կողը քրտնեց: Դողը անցավ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով