Festival of Tolma

Tolma festival is one of the most delicious festivals in Armenia. Ancient recipes testify that at first it was wrapped only with a grape leaf. During the festival, more than 60 types of tolma are presented, the festival is accompanied by traditional song and dance, games and master classes. Also, during the festival, the longest dolma is prepared, which is served with yogurt and crushed garlic.

Լույսը և գույնը բնության մեջ։Ծիածան

Բոլոր մարմինները լուսավորվում են Արեգակի կամ այսպես ասած սպիտակ լույսով:

Ինչպե՞ս են առաջանում գույները:

Բազմաթիվ փորձերի արդյունքում պարզվել է այդ երևույթի պատճառը:

Սպիտակ լույսի նեղ փունջը պրիզմայով անցնելիս բեկվում է, և էկրանի վրա առաջանում են իրար հաջորդող տարբեր գույնի շերտեր: Այդ պատկերն ընդունված է անվանել լույսի սպեկտր:

Սպիտակ լույսի տարրալուծումը առանձին գույների պայմանավորված է այն հանգամանքով, որ տարբեր գույնի լույսերը տարբեր չափով են բեկվում պրիզմայում, ինչի հետևանքով առանձնանում են իրարից:

Արեգակի լույսի սպեկտրը պարունակում է յոթ հիմնական գույներ` կարմիր, նարնջագույն, դեղին, կանաչ, երկնագույն, կապույտ և մանուշակագույն:

Իրականում առանձին գույների միջև հստակ սահմաններ գոյություն չունեն, և մեկից մյուսին անցումը տեղի է ունենում աստիճանաբար:

Եթե պատկերված բոլոր գույնի լույսերը խառնենք իրար, ապա կստացվի սպիտակ լույս:

Մենք գիտենք, որ սեփական լույս չունեցող մարմինները մեզ տեսանելի են իրենց կողմից անդրադարձրած լույսի շնորհիվ:

Սպիտակ մակերևույթն անդրադարձնում է իր վրա ընկնող բոլոր գույնի լույսերը: Այդ պատճառով տետրի թերթը, ձյունը, բամբակը սպիտակ լույսով լուսավորելիս մեզ սպիտակ են թվում:

Խոտը, ծառի տերևները սպիտակ լույսով լուսավորելիս անդրադարձնում են կանաչ գույնի լույսը, իսկ մնացածները կլանում են: Այդ պատճառով դրանք կանաչ են երևում:

Սև մարմինները կլանում են բոլոր գույնի լույսերը և չեն անդրադարձնում դրանցից ոչ մեկը, ինչի հետևանքով սև մարմիններից մեր աչքի մեջ ոչ մի գույնի լույս չի ընկնում:

Թափանցիկ մարմինների գույնը պայմանավորված է դրանց միջով անցնող լույսի գույնով:

Օրինակ

Կապույտ գույնի ապակու միջով անցնում է միայն կապույտ լույսը, իսկ մնացածները կլանվում են: Պատուհանի ապակին մեզ անգույն է թվում, որովհետև բաց է թողնում բոլոր գույնի լույսերը:

Գունավոր տեսողության համար հատուկ նշանակություն ունի երեք հիմնական գույների՝ կարմիրի, կանաչի և կապույտի համադրումը։ Այդ գույների օպտիկական գումարման արդյունքում ստացվում է սպիտակ լույս։

Կախված այն բանից, թե ինչ համամասնություններով են գումարվում այդ գույները, կարելի է ստանալ ամենատարբեր գույներ և գունային երանգներ։

Կենդանիների աչքերը կառուցվածքով տարբերվում են իրարից։

Շատ կենդանիներ չեն տարբերում գույները։

Մեղուները տարբերում են դեղին և կապույտ գույները, ինչպես նաև մարդու համար անտեսանելի անդրամանուշակագույն ճառագայթները, բայց չեն ընկալում կարմիր գույնը։ Ձկները տեսնում են միայն մոտ հեռավորության վրա։

Սուր տեսողություն ունեն թռչունները։ Որոշ թռչունների աչքի զգայնությունը հարյուր անգամ մեծ է մարդու աչքի զգայնությունից։

Ծիածան

Սպիտակ լույսի բարդ կառուցվածքով է պայմանավորված բնության հրաշալի երևույթներից մեկը՝ ծիածանը:

Արեգակի լույսը, բեկվելով և անդրադառնալով անձրևի կաթիլներից, տարրալուծվում է տարբեր գույների և երկնքում հայտնվում բազմերանգ կամարի՝ ծիածանի տեսքով:

Ծիածանը ծագում է, երբ Արեգակի լույսն անցնում է անձրևի կաթիլների միջով և, ինչպես պրիզմայում, տարրալուծվում է տարբեր գույնի ճառագայթների։

Հաճախ կարելի է ծիածան տեսնել նաև ջրվեժիշատրվանի, ջրող մեքենայի առաջացրած ջրափոշու մեջ։

Լրացուցիչ աշխատանք
Պատասխանել հարցերին։

1․Ի՞նչով է պայմանավորված մարմիների գույնը։

Որ սեփական լույս չունեցող մարմինները մեզ տեսանելի են իրենց կողմից անդրադարձրած լույսի շնորհիվ:

2․Ո՞ ր գիտնական է ապացուցել,որ արեգակի սպիտակ լույսը,տարբեր գույնի ճառագայթների համախումբն է։

Իսահակ Նյուտոնն է ապացուցել, որ արեգակի սպիտակ լույսը, տարբեր գույնի ճառագայթների համախումբն է։

3․Ի՞նչպիսին է կենդանիների աչքի կառուցվածքը։

Կենդանիների աչքերը կառուցվածքով տարբերվում են իրարից։Շատ կենդանիներ չեն տարբերում գույները։

4․Բացատրե՛ք լուսացույցի գունվոր ապակիների 《գործողությունը》։

Լուսացույցը երբ կանաչ է պետք է անցնել փողոցը, երբ լույսը կարմիր է պետք է կանգնել իսկ երբ դեղին է պետք է ուշադիր լինել, որովհետև լույսը կարող է փոխվել կարմիրի վրա։

5․Թվարկե՛ք արեգակնային սպեկտրի գույներն ըստ հաջորդականության։

Արեգակի լույսի սպեկտրը պարունակում է յոթ հիմնական գույներ` կարմիր, նարնջագույն, դեղին, կանաչ, երկնագույն, կապույտ և մանուշակագույն:

6․Ի՞նչու է պրիզմայում կամ ջրի կաթիլում սպիտակ լույսը բաժանվում առանձին գունավոր ճառագայթների։

Ծիածանը ծագում է, երբ Արեգակի լույսն անցնում է անձրևի կաթիլների միջով և, ինչպես պրիզմայում, տարրալուծվում է տարբեր գույնի ճառագայթների։

7․Դրանցից, որ գույնի ճառագայթներն են բեկվում՝

ա)ամենափոքր չափով

բ)ամենամեծ չափով։

Արեգակի լույսը, բեկվելով և անդրադառնալով անձրևի կաթիլներից, տարրալուծվում է տարբեր գույների և երկնքում հայտնվում բազմերանգ կամարի՝ ծիածանի տեսքով:

8․Ի՞նչից է կախված անթափանց մարմինների գույնը։

Անթափանց մարմնի գույնը կախված է այն բանից, թե արեգակնային սպիտակ լույսից ինչ գույնի ճառագայթներ է մարմինը կլանում և ինչ ճառագայթներ է անդրադարձնում։

9․Ի՞նչից է կախված թափանցիկ մարմիների գույնը։

Թափանցիկ մարմինների գույնը պայմանավորված է դրանց միջով անցնող լույսի գույնով:

10․Ձեր կարծիքով ՝ ի՞նչ դեր կարող է ունենալ գույնը կենդանիների կյանքում։

Ես գիտեմ, որ միայն աղավնին է տեսնում սև և սպիտակ։

Պարսկերեն բառերը թարկմանված հայերեն

Սալամ-բարև

չեթորի-ինչպես ես

խուբաբ-լավ եմ

թո չեթորի-դու ինչպես ես

չանդ սալեթե-քանի տարեկան ես

յազդահ սալամե-11 տարեկան եմ

ահլե  քոջայի-որտեղ ես ապրում

ահլե Իրավան հասթամ-Երևաում եմ ապրում

էսմե ման Աննաէ-իմ անունը Աննա է

էսմե թո չիե-քո անունը ինչ է

Հայկական աշխարհակալության ընդլայնման մասին

Պարթևստանի ջախջախումից հետո Տիգրան Մեծը դարձավ իր աշխարհի հզորագույն տիրակալներից մեկը:

Նրա հետ դաշնակցեցին Միջին Ասիայի ցեղեր, որոնք պատերազմի ժամանակ զորք տրամադրեցին:

 

Սելևկյան կառավարություն և ժողովուրդը որոշեցին իրենց երկիրը փրկել հրավիրելով այլ երկրի թագավորի` կառավարել իրենց:

Նրանք քննարկեցին ժամանակի բոլոր արքաների նտրեցին հայոց արքային:

Ք. ա. 84 թ. մայրաքաղաք Անտիոքում Տիգրան Մեծը դարձավ թագավոր և թագավորեց 17 տարի:

 

Սելևկյան պետության նվաճումից հետո Տիգրան Մեծը շարունակեց իր հաղթանակը:

Նրա տերությանը միացվեցին Կոմմագենեն, Կիլիկիան և Փյունիկիան:

 

Փյունիկյան քաղաքների գրավումից հետո հայոց արքան Ք. ա. 81 թ. իրենց տվեց «ազատություններ», այսինքն լայն ինքնավարություն:

Այդ քաղաքների թվում էր նաև Բեյրութը։

 

Տիգրան Մեծի գլխավոր հակառակորդը Նաբաթեայի թագավորությունն էր:

Ք. ա. 72 թ. նա ևս ընդունեց Հայաստանի գերիշխանությունը:

Հայկական աշխարհակալության ընդլայնումը

Սելևկյան պետության միացումը: Հզոր Պարթևստանի ջախջախումից հետո Տիգրան Մեծը դարձավ իր ժամանակի աշխարհի հզորագույն տիրակալներից մեկը: Նրա հետ դաշնակցեցին Միջին Ասիայի որոշ ցեղեր, որոնք պատերազմի ժամանակ զորք էին տրամադրում հայոց տիրակալին:

Պարթևստանի նկատմամբ տարած հաղթանակի արդյունքում Հայոց տերությանն էին միացվել նաև Հայոց Միջագետքը, Կորդուքը, Օսրոյենեն և Միգդոնիան: Դրանով հայկական տերությունը սահմանակից դարձավ Սելևկյան պետությանը: Վերջինս երկարատև՝ երկպառակտչական պատերազմներից չափազանց թուլացել էր:

Սելևկյան ավագանին և ժողովուրդը որոշեցին իրենց երկիրը փրկել հրավիրելով այլ երկրի թագավորի` իշխելու իրենց: Ընդ որում՝ նրանք քննարկեցին ժամանակի բոլոր հզոր արքաների թեկնածությունը և միաձայն ընտրեցին հայոց արքային: Ք. ա. 84 թ. մայրաքաղաք Անտիոքում Տիգրան Մեծը բազմեց Սելևկյանների գահին և իշխեց այնտեղ 17 տարի: Այն Սելևկյան պետությունը, որ երկար ժամանակ պայքարում էր Հայաստանին գերիշխելու համար, իր խնդրանքով մտավ Հայաստանի տիրապետության տակ:

Միջերկրականի արևելյան ծովափի նվաճումը: Սելևկյան պետության խաղաղ նվաճումից հետո Տիգրան Մեծը շարունակեց իր հաղթարշավը: Նրա տերությանը միացվեցին Կոմմագենեն, Կիլիկիան և Փյունիկիան:

Իրենց հմտությամբ հայտնի կիլիկյան ծովագնացներին Տիգրան Մեծը հանձնարարեց վերահսկել Միջերկրական ծովի արևելյան շրջանները:

Փյունիկյան քաղաքների գրավումից հետո հայոց տիրակալը Ք. ա. 81 թ. դրանց շնորհեց «ազատություններ», այսինքն լայն ինքնավարություն: Այդ քաղաքների թվում էր նաև Բերիթը (Բեյրութ): Ի նշան շնորհակալության քաղաքներն իրենց օրացույցները սկսեցին հաշվել այդ թվականից, որը նշվում էր նաև իրենց քաղաքային դրամների վրա:

Միջերկրական ծովի արևելյան ափի հարավային մասին տիրելու համար բուռն պայքար ծավալվեց Ք. ա. 70-ական թվականներին: Տիգրան Մեծի գլխավոր հակառակորդը Նաբաթեայի թագավորությունն էր: Սակայն Ք. ա. 72 թ. նա ևս ընդունեց Հայաստանի գերիշխանությունը: Հայոց տիրակալի գերիշխանությունը ճանաչեց նաև Հրեաստանը:

Ինչպես վկայում է հույն պատմիչ Ապպիանոսը, բոլոր երկրները, մինչև Եգիպտոս, ենթարկվեցին Տիգրան Մեծին: Իսկ Եգիպտոսը Հայոց տերության բարեկամ երկրներից էր: Դեռևս Ք. ա. 80 թ. Տիգրան Մեծի օգնությամբ Պտղոմեոս XII-ը Եգիպտոսից դուրս էր մղել նվաճող հռոմեացիներին և հաստատվել հայրական գահին:

Հարցեր և առաջադրանքներ.

1․Ո՞ր պետությունները միացվեցին Հայոց տերությանը մինչև Փյունիկյան քաղաքների նվաճումը:

Պարթևստանի նկատմամբ տարած հաղթանակի արդյունքում Հայոց տերությանն էին միացվել նաև Հայոց Միջագետքը, Կորդուքը, Օսրոյենեն և Միգդոնիան: 

2․Ինչպե՞ս և ե՞րբ տեղի ունեցավ Սելևկյան պետության անցումը Տիգրան Մեծի իշխանությանը:

Իրենց հմտությամբ հայտնի կիլիկյան ծովագնացներին Տիգրան Մեծը հանձնարարեց վերահսկել Միջերկրական ծովի արևելյան շրջանները:

3․Սելևկյան պետությունից հետո ո՞ր երկրները միացվեցին Հայոց աշխարհակալ տերությանը:

Սելևկյան պետության խաղաղ նվաճումից հետո Տիգրան Մեծը շարունակեց իր հաղթարշավը:Նրա տերությանը միացվեցին Կոմմագենեն, Կիլիկիան և Փյունիկիան:

4․Ի՞նչ քաղաքականություն էր վարում Տիգրան Մեծը փյունիկյան քաղաքների նկատմամբ:

Փյունիկյան քաղաքների գրավումից հետո հայոց տիրակալը Ք. ա. 81 թ. դրանց շնորհեց «ազատություններ», այսինքն լայն ինքնավարություն: Այդ քաղաքների թվում էր նաև Բերիթը։

5․Ե՞րբ են Նաբաթեայի թագավորությունը և Հրեաստանն ընդունել Տիգրան Մեծի գերիշխանությունը:

Ք. ա. 72 թ.

6․Ի՞նչ հարաբերության մեջ էր Եգիպտոսը Տիգրան Մեծի տերության հետ:

Բոլոր երկրները, մինչև Եգիպտոս, ենթարկվեցին Տիգրան Մեծին: Իսկ Եգիպտոսը Հայոց տերության բարեկամ երկրներից էր: Դեռևս Ք. ա. 80 թ. Տիգրան Մեծի օգնությամբ Պտղոմեոս 12-ը Եգիպտոսից դուրս էր մղել նվաճող հռոմեացիներին և հաստատվել հայրական գահին:

Ինչո՞ւ են մարդիկ վիճելիս բարձրացնում ձայնը

Մի անգամ Ուսուցիչը աշակերտներին հարցրեց.

– Ինչո՞ւ են մարդիկ վեճերի ժամանակ բարձրացնում ձայնը:

– Երևի նրանք կորցնում են հանգստությունը,- ենթադրեց աշակերտներից մեկը:

– Բայց ինչո՞ւ ձայն բարձրացնել, եթե 2-րդ մարդը կանգնած է կողքիդ,- կրկին պնդեց Ուսուցիչը:
Աշակերտները շփոթված թոթվեցին ուսերը: Ակնհայտ էր, որ այդ մասին նրանք չեն մտածել: Այդ ժամանակ Ուսուցիչն ասաց.
– Երբ մարդիկ վիճում են, և նրանց դժգոհությունը մեծանում է, նրանց սրտերը հեռանում են միմյանցից, ու դրա հետ միասին՝ հեռանում են նաև նրանց հոգիները, և որպեսզի միմյանց լսեն, նրանք ստիպված բարձրացնում են ձայնը: Եվ ինչքան նրանց բարկությունն ու չարությունը մեծ է, այնքան բարձր են նրանք գոռում: Իսկ երբ մարդիկ սիրահարված են լինում, նրանք ձայն չեն բարձրացնում, այլ շատ ցածր են խոսում, քանի որ նրանց սրտերը շատ մոտ են գտնվում իրար, իսկ նրանց միջև եղած հեռավորությունը ջնջվում է: Իսկ երբ մարդկանց սերն է իշխում, նրանք անգամ չեն խոսում, շշնջում են, իսկ երբեմն էլ ոչ մի բառ պետք չի լինում միմյանց հասկանալու համար. նրանց աչքերն ամեն ինչ ասում են: Մի մոռացեք, որ վեճերը ձեզ հեռացնում են միմյանցից, իսկ բարձր արտաբերված խոսքերն այդ հեռավորությունը մեծացնում են մի քանի անգամ: Մի չարաշահեք այն, քանի որ կգա մի օր, երբ այդ հեռավորությունն այնքան մեծ կլինի, որ հետդարձի ճանապարհն այլևս չեք գտնի:

Առաջադրանք:
1.Տեքստից դուրս գրիր բոլոր բայերը և կազմիր ուղիղ ձևերը:
Օրինակ՝ հարցրեց-հարցնել

Ենթադրեց-ենթադրել

բարձրացնել-բարձրանալ

կանգնած-կանգնել

շփոթված-շփոթվել

թոթվեց-թոթվել

մեծանում-մեծանալ

հեռանում-հեռանալ

բարկություն-բարկանալ

չարություն-չարանալ

արտաբերված-արտաբերել

մեծացնում-մեծացնել

 

2.Բառարանի օգնությամբ գրիր տրված բայերի հոմանիշները:
Ենթադրել-ստորագրել
պնդել-կարծրացնել
իշխել-տիրապետել
արտաբերել-արտասանել
թոթվել-շարժել
ջնջել-սրբել
շշնջալ-փսփսալ
ստիպել-հարկադրել
գոռալ-աղմկել
վիճել-հակաճառել
շփոթվել-շվարել

3.Տրված արմատներից բայեր կազմի՛ր և ընդգծի՛ր արմատի և ել կամ ալ վերջավորության միջև եղած մասը:
Օրինակ` բարձր — բարձրանալ:
Առաջ, խիտ, խոր, նոսր, մահ, կույր, բազում, ուրախ, ծեր, գեղեցիկ, վախ, կամ, մոտ, հաս, անց, հագ, թիռ, սառ, կիպ, տես:

Առաջ-առաջանալ, խիտ-խտանալ, խոր-խորանալ, նոսր-նոսրանալ, մահ-մահանալ, կույր-կուրանալ, բազում-բազմանալ, ուրախ-ուրախանալ, ծեր-ծերանալ, գեղեցիկ-գեղեցկանալ, վախ-վախենալ, կամ-կամենալ, մոտ-մոտենալ, հաս-հասել, անց-անցնել, հագ-հագնել, թիռ-թռնել, սառ-սառել, կիպ-կիպել, տես-տեսնել:

Мой любимый вид спорта

Мой любимый вид спорта это гимнастика․Я люблю этот вид спорта с 10 лет․Я занимаюсь этим уже 1 год․Когда я первий раз позанималас мне понравился это спорт․

Гимнастика один из наиболее популярных видов спорта и физической культуры. К спортивным видам гимнастики относятся: спортивная, акробатическая, эстетическая, командная, аэробная гимнастика․

Термин «гимнастика» впервые появляется у древних греков в период расцвета древнегреческой культуры в VIII веке до н. э. Гимнастические упражнения входили в систему физического воспитания в Древней Греции, служили средством подготовки юношей к участию в Олимпийских играх.

Все виды гимнастики спортивная гимнастика, художественная гимнастика, эстетическая гимнастика, командная гимнастика, цирковая гимнастика, акробатическая гимнастика․

Գործնական աշխատանք 22.04.2024

1. Առանձնացրու տրված բառերի բաղադրիչները, ընդգծիր վերջածանցները:

Մայրենի, ամանեղեն, մեղմիկ, ընթերցարան, ընկերաբար, լալկան, թղթե, սրիչ, ծածկոց, իջվածք, ֆրանսուհի, հոսք:

 

2. Ածանցների օգնությամբ տրված բառերով կազմիր՝

ա. անձ ցույց տվող բառեր -իչ ածանցով
պատմել, թարգմանել, քննել, ուսուցանել, սրբագրել, տպագրել

Պատմիչ, թարգմանիչ, քննիչ, ուսուցանիչ, սրբագրիչ, տպագրիչ։

բ. խնամող, որևէ բանով զբաղվող, պաշտոն կատարող անձ ցույց տվող բառեր -պան ածանցով
ուղտ, դուռ, ձի, այգի, պարտեզ, ջրաղաց, կառք,

Ուղտապան, դռնապան, ձիապան, այգեպան, պարտիզպան, ջրաղպան, կառապան։

գ. տեղի իմաստ արտահայտող բառեր -արան, -ոց, -անոց ածանցներով
ծաղիկ, դպիր, սուրճ, հյուր, գործ, հիվանդ, ճաշ, դարբին, մարզպետ, վարսավիր

Ծաղկանոց, սրճարան, հյուրանոց, գործարան, հիվանդանոց, ճաշարան, դարբնոց, վասավիրանոց։

 

3. -ակ, -իկ,-ուկ ածանցներով և տրված արմատներով կազմիր ածանցավոր բառեր:

Կամուրջ, դուռ, ձուկ, աթոռ, պանիր, սև, կղզի, մուկ, լեզու, աղջիկ, մժեղ, թիզ, բուն, գառ, խեղճ, ձոր, ձի, գետ, մարդ;

Կամրջակ, դռնակ, ձկնիկ, աթոռակ, պանրիկ, սևուկ, կղզյակ, մկնիկ, լեզվակ, աղջնակ, մժեղիկ, թզուկ, բնիկ, գառնուկ, խեղճուկ, ձորակ, ձիուկ, գետակ, մարդուկ։ 

 

4. -ավուն վերջածանցով գունանուններ գրիր:

Կարմրավուն, կապտագույն, կանաչավուն, դեղնավուն, սևավուն, գորշավուն, սպիտակավուն։

Русский язык 21․04․2024

1․Какие основные преимущества занятий спортом для здоровья человека?

Когда человек занимается спортом, организм человека здоров и правильно дышит.

2․Какие виды спорта считаются наиболее популярными в мире, и почему?

Я думаю самый популярный виды спорта это футбол․Потому что все любят играт футбол․

3․Каковы ключевые различия между командными и индивидуальными видами спорта?

Разница в том, что отдельные виды спорта тренируются отдельно.

4․Как спорт влияет на развитие физических и психологических навыков у детей и подростков?

В подростковом возрасте очень важно заниматься спортом, потому что занятия спортом очень помогают развитию мышления и памяти.

5․Какие страны традиционно выдаются в определенных видах спорта, таких как футбол, баскетбол, или плавание?

Я думаю это страна Ирландии․

6․Какое значение имеет спорт в современном обществе и культуре?

Очень важно тренироваться и любить выбранный вид спорта.

7․Каким образом спортивные достижения могут вдохновлять и мотивировать людей в повседневной жизни?

Спортивные достижения вдохновляют людей быть здоровыми в повседневной жизни.

8․Напишите про ваш любимый вид спорта/ спортсмена.

Мой любимый вид спорта это гимнастика а любимый спортсмен это футболист Криштиану Роналду․

9․Составьте игру.

Упражнения

1.Составьте предложения по таблице, допишите окончания.
батон колбасы. (хлеб..)
пачку чая (-ю). (масл..)
бутылку молока. (лимонад..)
Дайте мне, пожалуйста, банку джема. (варень..)
полкилограмма сыра (-у). (халв..)
сто граммов конфет. (колбас..)
две упаковки аспирина. (анальгин..)
таблетки от простуды (грипп..)

2.Прочитайте предложения. Обратите внимание на падеж выделенных
слов.

Когда начинается учебный год? – Учебный год начинается первого сентября.
Когда твой день рождения? – Двадцать первого марта.
Когда твой брат будет в Москве? – Он вылетает одиннадцатого декабря.

3.Ответьте на вопросы, используя слова, данные в скобках.

1․Когда встречают Новый год? (первое января)

2. Когда отмечают Международный женский день? (восьмое марта)

3. Когда вы должны пойти на концерт? (двадцать пятое декабря)

4. Когда будет следующая игра нашей сборной по футболу? (тридцатое апреля)

5. Когда начнутся школьные соревнования по шахматам? (седьмое мая)