Վիլյամ Սարոյան «Նապաստակն ու առյուծը»

Երեկոյան, քնից արթնանալով, առյուծն սկսում է մռնչալ՝ արթնացնելով անտառի հեռու ծայրերում քնած կենդանիներին: Արթնանում է նաև մի նապաստակ, որ տեսնելով մյուս կենդանիներին փախչելիս ու թաքնվելիս, ասում է.

-Ինչո՞ւ պիտի առյուծն այդպես ահարկու մռնչա, և բոլորը փախչեն ու թաքնվեն; Ինչ է, չե՞մ կարող ես էլ նրա պես մռնչալ, որ մեծից փոքր սրտաճաք լինեն վախից;

Եվ նապաստակը թոքերը պատռելով փորձում է առյուծի պես մռնչալ, բայց ողորմելի ճվճվոց է դուրս գալիս: Հենց այդ պահին մի սոված աղվես է անցնելիս լինում; Լսելով նապաստակի ճվճվոցը, նա գալիս է, ճանկում մեծամիտի գլուխը և ասում.

-Սրանից հետո լավ հիշիր՝ դու նապաստակ ես ու ոչ թե առյուծ:

Ասում է և ուտում հիմար նապաստակին:

Առաջադրանքներ

1.Ո՞րն է այս առակի խորհուրդը; Մեկնաբանի՛ր:Առակը այն մասին է, որ ոչ մեկից պետք չէ վախենալ, պետք չէ լինել վախկոտ։Պետք չէ նմանվել ուրիշներին։

2. Այս առակի ասելիքը բնորոշող ասացվածքներ գտի՛ր:Շունը դեզի հովին նստաց, ասում էր՝ այս ինչ մեծ շողք ունեմ։

3. Paint ծրագրով նկարի՛ր առակը:

4. Խորհուրդ տուր այս առակի հերոսներին:Նապաստակին խորհուրդ կտամ չլինել մեծամիտ։Աղվեսին խորհուրդ կտամ, որ չլինի նախանձ և չար։

Դասարանում

Գրի՛ր վարժությունները:

1.Տրված բառերի մեջ մտնող հնչյունները գրի՛ր (փակագծում տրված Էթե քանի՞ հնչյուն կա):

Օրինակ՝

ասեղ (4) — ա, ս, ե, ղ:

Արմատ (5)-Ա, ր, մ, ա, տ։, երերալ (7)-յ,ե, ր, ե, ր, ա, լ։, երազ (5)-յ,ե, ր, ա, զ։, որոտ (5)-վ,ո, ր, ո, տ, տերև (5)-տ, ե, ր, ե,վ։, որոշում (7)-վ,ո, ր, ո, շ, ու, մ։, երևելի (8)-ե, ր, ե,վ, ե, լ, ի:

2.Հաշվի´րթե տրված բառերի  մեջ քանի՞ տառքանի՞ հնչյուն կա:

Օրինակ՝

եղևնի — 5 տառ, 7 հնչյուն:

Երիտասարդ-9 տառ,10հնչյուն։, ոլոռ-4 տառ, 5 հնչյուն։, ողնաշար-7 տառ, 8 հնչյուն։, հրշեջ-5 տառ, 5 հնչյուն։, գրքույկ-6 տառ, 6 հնչյուն։, բարև-4 տառ, 5 հնչյուն։, կարևոր-6 տառ, 7հնչյուն։, բաճկոն-6 տառ, 6հնչյուն։, ոտք-3 տառ, 4 հնչյուն։, երամ-4 տառ, 5 հնչյուն: