Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է,
Ոսկի են թվում տերև ու ճյուղ,
Ուր որ նայում ես, դեղին բոցեր են,
Դեղին հրդեհ է և դեղին ծուխ:
Ջրվեժը, առուն, ծառը, ծտերը
Աշնան քամուն են ծափահարում:
Քամին է այս ծով գանձերի տերը,
Այս ոսկու տերը՝ մեծահարուստ:
Առաջադրանքներ
- Գրի՛ր քամի, բոց, ոսկեզօծ բառերի հոմանիշները: Քամի- հողմ,փոթորիկ Բոց-կրակ,հուր ոսկեզօծ-ոսկեպատ
- Գրի՛ր մեծահարուստ, տեր, ծով բառերի հականիշները: մեծահարուստ-աղքատ տեր-ծառա ծով-ցամաք
- Լրացրո՛ւ բաց թողնված տառերը և գրի՛ր, թե տրված բառերի մեջ քանի՞ տառ, քանի՞ հնչյուն կա:
Ոսկեզ.ծվել, տեր., .սկի, ծ.վ, բ.ց Ոսկեզօծվել-10 տառ ,11 հնչյուն տերը-4 տառ ,4 հնչյուն ոսկի-4 տառ ,5 հնչյուն ծով-3 տառ ,3 հնչյուն