Աղքատն ու Արծիվը․ Մխիթար Գոշ

Ոմն աղքատ մարդ մի կտոր միս էր խորովում անմարդաբնակ վայրում: Եվ ահա մի արծիվ հանկարծակի սլացավ վերևից, հափշտակեց միսն ու բարձրացնելով՝ տարավ։ Աղքատը, գետնին երեսի վրա ընկած՝ լաց եղավ, ասելով.

– Չվայելե՛ ս։

Արծիվը տարավ միսն իր բույնը, դրեց ձագերի առջև ու ինքը գնաց։ Մի կայծ, որ կպած էր մնացել մսին, այրեց արծվի բույնն ռւ ձագերը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով