Տասնորդական կոտորակների կլորացումը

Ենթադրենք, թե ասֆալտապատման աշխատանքների կատարման համար չափել են փողոցի երկարությունը և ստացել 538,816 մ: Իհարկե, անհրաժեշտ ասֆալտի քանակությունը հաշվարկելիս սանտիմետրերն ու միլիմետրերը դեր չեն խաղում:

Այդ պատճառով ստացված թիվը կլորացնում են՝ նրա վերջին երկու կարգերում գրված թվերը փոխարինելով զրոներով և ապա ազատվելով այդ զրոներից՝ 538,800=538,8

Ստացված թիվը մոտավորապես է հավասար ճշգրիտ թվին՝ 538,816-ին:

Դա գրում են այսպես՝ 538,816≈538,8

Այս դեպքում տրված թիվը փոխարինվեց ավելի փոքր թվով: Այդ պատճառով ասում են, որ կլորացումը կատարվեց պակասորդով մինչև տասնորդականների կարգը:

Մինչև տվյալ կարգը պակասորդով կլորացման ժամանակ բոլոր թվանշանները, որոնք թվի գրառման մեջ գրված են տվյալ կարգից աջ, փոխարինվում են զրոներով:

Նույն 538,816 թիվը կարելի է կլորացնել նաև հավելուրդով՝ համարելով, որ 538,816≈538,9: Այս դեպքում մոտավոր թիվը կստացվի  տրվածից մեծ:

Մինչև տվյալ կարգը հավելուրդով կլորացման ժամանակ բոլոր թվանշանները, որոնք թվի գրառման մեջ գրված են տվյալ կարգից աջ, փոխարինվում են զրոներով, իսկ տվյալ կարգի թվին գումարվում է մեկ:

Մենք կատարեցինք նույն թվի կլորացում երկու եղանակներով՝ 538,800=538,8, 538,816≈538,9: Նախընտրելի է այն կլորացումը, որի ժամանակ ստացված թիվը տրվածից հնարավորինս քիչ է տարբերվում (դիտարկված օրինակում նախընտրելի է կլորացումը պակասորդով): Դրա համար պետք է վարվել հետևյալ կերպ՝

1) եթե թվի գրառման մեջ տվյալ կարգից աջ գրված են 0,1,2,3,4 թվանշաններից մեկը, ապա պետք է կատարել կլորացում պակասորդով

2) եթե թվի գրառման մեջ տվյալ կարգից աջ գրված են 5,6,7,8,9 թվանշաններից մեկը, ապա պետք է կատարել կլորացում հավելուրդով

Օրինակ

Կլորացնենք 892,7084 թիվը:

Եթե կլորացնենք մինչև հազարերորդականների կարգը, կստանանք 892,708

Եթե կլորացնենք մինչև հարյուրերորդականների կարգը, կստանանք 892,71

Եթե կլորացնենք մինչև տասնորդականների կարգը, կստանանք 892,7

Կլորացումը կարելի է շարունակել՝ ստանալով նաև բնական թվեր:

Օրինակ

Եթե կլորացնենք մինչև տասնավորների կարգը, կստանանք 890

Եթե կլորացնենք մինչև հարյուրավորների կարգը, կստանանք 900

 

Առաջադրանքներ․

1)Թիվը պակասորդով կլորացրե՛ք մինչև տասնորդականները․

ա)0,9382=0,9

բ)28,2897=28,2

գ)100,5621=100,5

դ)1,0625=1

ե)80,03888=80

զ)6,0999=6

է)200,18=200,1

ը)567,9111=567,9

թ)0,0008=0

 

2)Ասե՛ք, թե մինչև որ կարգն է կլորացված թիվը․

ա)93,6527 ≈ 93,65———100

բ)734,82 ≈ 735———10

գ)0,563891 ≈ 0,564—————1000

դ)0,563891 ≈ 0,6——————10

ե)0,7014 ≈ 1——————10

զ)0,102 ≈ 0——————-10

 

3)Գրե՛ք այն բոլոր թվանշանները, որոնք աստղանիշի փոխարեն գրելու դեպքում կլորացումը ճիշտ կատարված կլինի․

ա)2,661 ≈ 2,66

բ)0,34 ≈ 0,3

գ)18,6 ≈ 18,54

դ)25,037 ≈ 25,04

ե)7,5 ≈ 7,53

զ)800,001 ≈ 800

 

4) Հաշվե՛ք և պատասխանը կլորացրե՛ք մինչև հարյուրերորդականները․

ա)0,377 + 3,409 — 2,1006 =1,6854 ≈ 1,68

բ)12,4589 — 6,27 + 1,395 =0,22389 ≈ 0,22

գ)4,5 + 0,3796 + 1,225 =5,6046 ≈ 5,6

դ)0,1 — 0,01 — 0,001 =0,198 ≈ 0,2

 

Լրացուցիչ աշխատանք (տանը).

1)Թիվը հավելուրդով կլորացրե՛ք մինչև հարյուրերորդականները․

ա)7,8932 ≈ 7,89

բ)85,0639 ≈85,06

գ)0,1111 ≈ 0,11

դ)0,9999 ≈1

ե)65,6788 ≈ 65,68

զ)721,8957 ≈ 721,89

է)2,3845 ≈ 2,38

ը)18,0936 ≈18,09

թ)55,6009 ≈55,6

 

2)Աղյուսակում գրված թվերը կլորացրե՛ք մինչև տվյալ կարգը․

 

Թիվը 256,7235 897,6954 397,0079 105,3626
Մինչև հարյուրակաները 256 897 397 105
Մինչև տասյակները 26 90 40 10
Մինչև միավոր 2 9 4 1
Մինչև տասնորդակաները 256,7 897,7 397,0 105,4
Մինչև հարյուրերորդակաները 256,72 897,69 397,01 105,36
Մինչև հազարերորդաները 256,723 897,695 397,008 105,363

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով