Արտաշես Առաջինի բարենորոգումների մասին

Արտաշես 1-ը մեծ բարեփոխումներ կատարեց: Նա հայկական բանակը բաժանեց 4 զորավարությունների` ըստ աշխարհի 4 կողմերի:

Վարչական բարեփոխմամբ Մեծ Հայքի տարածքը բաժանվեց 120 գավառների:

Արտաշես 1-ը նշանակեց պաշտոններ իր մերձավորներին:

Ավագ որդի Արտավազդին նա նշանակեց սպարապետ և արևելյան զորավարության ղեկավար:

Արևմտյան զորավարությունը տվեց մյուս որդի Տիրանին։

Հյուսիսայինը Զարեհ անունով որդուն։Հարավայինը` իր դայակ Սմբատ Բագրատունուն:

Երկրում սրվել էին հարաբերությունները գյուղացիների և հողատերերի միջև:

Արտաշես 1-ը տեղադրեց սահմանազատող քարեր, որ չլիներ գյուղացիների և հողատերերի միջև կռիվ։

Արտաշես 1-ի օրոք մեծ զարգացում եղավ երկրի տնտեսության մեջ։Նրա օրոք ոչ մի անմշակ հող չէր մնացել։

Արտաշատում կառուցվեց մայր դիցուհի Անահիտի տաճարը, որտեղ տեղադրեցին Արտաշեսի նախնիների արձանները:

Արտաշատը հիմնադրվել է Ք.ա. 185 թ.:

Մայրաքաղաքի տեղը և հատակագիծը կազմել է Կարթագենի նշանավոր զորավար Հաննիբալը:

Արտաշատը հիշատակվում է որպես «Հայկական Կարթագեն»:

Կառուցվեցին ապարանքներ, տաճարներ, թատրոն և այլ շինություններ:

Արտաշատը դարձավ ժամանակի խոշորագույն քաղաքներից մեկն աշխարհում:

Նրան մեծարել են Մեծ, Բարեպաշտ և Աշխարհակալ պատվանուններով։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով