ՄԵԾ ՀԱՅՔԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆ։ԱՐՏԱՎԱԶԴ II-Ի ՕՐՈՔԻ ՄԱՍԻՆ

Տիգրան Մեծին հաջորդեց որդին՝ Արտավազդ II-ը (Ք. ա. 55-34 թթ.): Ստացել էր հիանալի կրթություն, գրել է «ողբերգություններ, ճառեր ու պատմական երկեր»:

Ք. ա. 54 թ. Հռոմն արևելք ուղարկեց Կրասոսին, որի նպատակը Պարթևստանի գրավումն էր:

 

Ք. ա. 53 թ. Կրասոսը սկսեց արշավանքը:

Նույն թվականին Խառանի ճակատամարտում Հռոմեական զորքը պարտվեց։

Սպանվեց նաև Կրասոսը:

 

Պարթևստանի արքա Օրոդես II-ը Կրասոսի դեմ ուղարկել էր իր Սուրեն զորավարին, իսկ ինքը մեկնել էր Հայաստան:

Պարթևստանում Ք.ա. 38 թ. գահը բարձրացավ Օրոդես 2-ի որդի Հրահատը: Նրա գահակալությամբ հայ-պարթևական դաշինքը խզվեց:

 

Արևելք արշավեց մեկ այլ հռոմեացի զորավար Անտոնիոսը, որը նույնպես ծրագրում էր նվաճել Պարթևստանը:

Անտոնիոսը 100-հազարանոց բանակով Ք. ա. 36 թ. սկսեց ռազմարշավը, սակայն պարտություն կրեց:Եվ կորցրեց 44 հազար զինվոր։

 

Ք. ա. 34 թ. Անտոնիոսի զորքերն ներխուժեցին Հայաստան:

Արյունահեղությունից խուսափելու նպատակով հայոց արքան գնաց բանակցությունների, սակայն խաբեությամբ ձերբակալվեց և տարվեց Եգիպտոս:

Արտավազդի որդին՝ Արտաշես II-ը (Ք. ա. 30-20 թթ.):

Անտոնիոսը Եգիպտոսում պահանջեց, որ Արտավազդ II-ն ու նրա ընտանիքը խոնարհվեն իր կնոջ՝ Կլեոպատրային, առաջ խոստանալով ազատություն: Սակայն վեհանձն արքան և նրա ընտանիքն արհամարհեցին Անտոնիոսին` գերադասելով արժանապատիվ մահը:

Ք. ա. 31 թ. Արտավազդ II-ը և հայոց թագուհին մահապատժի ենթարկվեցին:

Իսկ երկու արքայորդիները մնացին պատանդության մեջ և ուղարկվեցին Հռոմ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով