Տնային առաջադրանք 08․05․2024

29.Տրված բառերի այլարմատ (այլ արմատից կազմված հականիշները գրիր)

Օրինակ ‘ բարձր — ցածր.

Տալ- վերցնել

Սիրուն-տգեղ, լավ-վատ, մեծ-փոքր. ներքև-վերև. ուշադիր-անուշադիր. բարեկամ-թշնամի. աղքատ-հարուստ, կուշտ-սոված, դիտավորյալ-պատահական,  հիշել-մոռանալ. վառել-մարել. դրական-բացասական, հրաժեշտ տալ-բարևել. հյուսել-արձակել. թույլատրել-արգելել. ընկնել-ելնել. գումարել-հանել, թափթփել-հավաքել. պապանձվել-խոսել. գիշեր-ցերեկ. ելք-մուտք. ավարտել-սկսել. օգնել-խանգարել. արագացնել-դանդաղեցնել:

61.Փակագծում տրված գոյականները գրի´ր եզակի կամ հոգնակի ձևով (պահանջվող ձևն ինչպե՞ս գտար):

(Տղա) համարձակ առաջ եկավ: (Օր) ամառանոցում արագ ու հետաքրքիր են անցնում: Ծովափի ժայոերին թառել են սպիտակ (թռչուն): (Ոստիկան) այդ տանը մի իսկական գա­զանանոց հայտնաբերեցին: (Մարդ) կարող են հիսուն ձևով «այո» ասել, բայց այդ բառի գրության միայն մեկ (ձև) կա: Այդ լճի (ջու ր) երբեք չի սաոչում: Մաքուր, անձրևից դեռ թաց (փողոց) դատարկ էր: Հավանաբար (մարդ) քնած էին:

 

Տղան համարձակ առաջ եկավ: Օրերը ամառանոցում արագ ու հետաքրքիր են անցնում: Ծովափի ժայռերին թառել են սպիտակ թռչուններ: Ոստիկանները այդ տանը մի իսկական գա­զանանոց հայտնաբերեցին: Մարդիկ կարող են հիսուն ձևով «այո» ասել, բայց այդ բառի գրության միայն մեկ ձև կա: Այդ լճի ջուրը երբեք չի սառչում: Մաքուր, անձրևից դեռ թաց փողոցը դատարկ էր: Հավանաբար մարդիկ քնած էին:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով