ԶԱՏԻԿԸ`ԱՄԵՐԻԿԱՅՈՒՄ

Ամերիկայում Զատիկին տեղի է ունենում շքերթ։ Տղա երեխաները անպայման կոստյում են հագնում: Զատիկից մեկ օր առաջ ձուն երկելու արարողությունն է լինում, ընդ որում դրանք պետք է ներկեն անպայման երեխաները՝ հատուկ ներկերով: Այնուհետև, Զատիկի օրն այդ ձվերն անսպասելի անհետանում են: Ծնողները դրանք թաքցնում են իրենց բակի տարբեր մասերում, իսկ երեխաները պետք է փնտրեն ու գտնեն: