Մողեսներ մասին

Մողեսներ (լատ.՝  Lacertilia) թեփուկավորների կարգի սողունների ենթակարգ։ Հայտնի է 6 ինֆրակարգի, 37 ընտանիքի ավելի քան 6000 տեսակ (համաձայն The Reptile Database բազայի 2017 թվականի տվյալների՝ 6332 տեսակ), Հայաստանում՝ 5 ընտանիքի (գեկոններ, ագամաներ, իլիկամողեսներ, սցինկայիններ, իսկական մողեսներ) 12 ցեղի 26 տեսակ։ Տարածված են գրեթե բոլոր լանդշաֆտային գոտիներում։ Հայաստանում հանդիպում են անդրկովկասյան անապատային և խայտաբղետ, Շտրաուխի անապատային մողեսիկները, Դալի, հայկական, միասեռ (սպուիտակափոր), ՌադդեիՌոստոմբեկովի, ժայռային մողեսները, դեղնափորիկը, կոտրտվող իլիկամողեսը, Չեռնովի մերկաչք մողեսը, կովկասյան լեռնային ագաման, պարսկական կլորագլուխ մողեսը, կասպիական նեղմատ գեկոնը, փոքրասիական, նրբագեղ օձաչք մողեսները, փոքրասիական ու սովորական տրիտոնները և այլն։

Մողեսը փոքր է: Երազանքի մեկնաբանությունը. Ինչի՞ մասին է երազում մողեսը

Աչքեր

Աչքը մարդու և կենդանիների տեսողության օրգանն է:  Աչքերով կենդանիները տեսնում են, տեղեկություն ստանում շրջպատի առարկաների մասին. մարդիկ ճանաչում են առարկաները, զանազանում նրանց գույնը, ձևը և պայծառությունը: Մարդու աչքը աշխատում է լուսանկարչական խցիկի նման. այն բարդ օպտիկական կենդանի սարք է: Առարկայից եկած լույսի ճառագայթների բեկման  և կիզակետման միջոցով աչքի մեջ ստացվում է առարկայի փոքրացված պատկերը: Լույսի ճառագայթներն աչքի մեջ են թափանցում մաշկային թափանցիկ շերտի՝ եղջերաթաղանթի միջոցով, այնուհետև անցնում են պինդ թափանցիկ տեսապակու՝ ոսպնյակի միջով, որտեղ էլ բեկվում և կիզակետվում են աչքի հետին պատի ցանցաթաղանթի վրա: Ստացված պատկերն ընդունվում է ցանցաթաղանթի զգացող նյարդային վերջույթների կողմից, և տեսողական նյարդով ազդակներն ուղարկվում են գլխուղեղ: Աչքի գունավոր մասը՝ ծիածանաթաղանթը, պարունակում է հատուկ ներկանյութ՝ մելանին, որի քանակությամբ է պայմանավորված աչքի գույնը: Ծիածանաթաղանթը տեղավորված է եղջերաթաղանթի հետևում: Այն նուրբ մկանային թաղանթ է, որի կենտրոնում կա կլոր անցք՝ բիբը: Ուժեղ լարվածության դեպքում ծիածանաթաղանթի մկանները կծկվում են, և բիբը նեղանում է ու կարող է վերածվել փոքր կետի, մթնշաղին, ընդհակառակը, բիբը լայնանում է, և այդպես կարգավորվում է աչքի մեջ ընկնող լույսի ճառագայթների քանակը: Մարդիկ և կենդանիների մեծամասնությունն ունեն 2 աչք, ինչը հնարավորություն է տալիս նրանց որոշել նաև առարկաների հեռավորությունն ու մեծությունը:

Yerevannews.am | Ի՞նչ է հուշում մարդկանց աչքերի գույնը նրանց մասին. արդյո՞ք բնավորությունը կապ ունի սրա հետ

Մաթեմատիկա

  1. Գրի՛ր բառերով.

127.569 –հարյուր քսանյոթ հազար հարյուր հինգ հարյուր վաթսունինը․

368.208 — երեք հարյուր  վաթսունութ հազար երկու հարյուր ութ․

696.382 — վեց հարյուր  ինսունվեց հազար երեք հարյուր ութսուներկու․

915.874 — ինը հարյուր տասնհինգ հազար ութ հարյուր յոթանասունչորս․

874.083 — ութ հարյուր յոթանասունչորս հազար ութսուներեք․

748.317 –յոթ հայրուր քառասունութ հազար երեք հարյուր տասնյոթ

 

  1. Հաշվի՛ր ըստ օրինակի:

 

123×5=100×5+20×5+3×5=500+100+15=615

163×3=100x3x60x3+3×3=300+180+9=489

642×4=600×4+40×4+2×4=2400+160+8=2568

518×2=500×2+10×2+8×2=1000+20+16=1036

254×6=200×6+50×6+4×6=1200+300+24=1524

615×7=600×7+10×7+5×7=4200+70+35=4305

 

  1. Օրացույցից օգտվելով՝ պատասխանի՛ր հարցերին:

 

Այսօր ամսի  քանի՞սն   է 15
Վաղը ամսի քանի՞սը կլինի: 16
Երեկ ամսի քանի՞սն էր: 14
Տասներկու օրից ամսի քանի՞սը կլինի: 26
Ինը օր առաջ ամսի քանի՞սն էր: 9

 

Շաբաթվա ի՞նչ օր էր
Երեկ չորեքշաբթի
Յոթ օր առաջ հինգշաբթի
Շաբաթվա ի՞նչ օր կլինի
 1 շաբաթ հետո հինգշաբթի