Իմ հաշվետվությունը

Ես այս տարի գնացել եմ Կասկադ, գնացել ենք Զովաբեր գյուղ, որտեղ ծանոթացանք գյուղ երեխաների հետ: Գնացել ենք Անբան Հուռի ներկայացման: Գնացել ենք Գաֆէսճեան արվեստի կենտոն: Գնացել ենք Ջրվեժ ձմռանը սահնակներ ենք քշել: Սովորեցինք ոնց ատամներ լվանալ ,ուսումնասիրել ենք ականջը, մարդու օրգանիզմը: Այս տարի նաև բլոգավարություն արեցինք։

Կախարդական թռչուն

Կախարդական թռչունը շատ բարի էր։ Նա բոլորին օգնում էր։ Կախարդական թռչունը մի օր եկավ, որ քայլի։Քայլում էր հետո կախարդական թռչուն լսեց մի թռչունի ձայն, վազեց այդ ձայնով։ Կախարդական թռչունը տեսավ, որ մի հատ նոր ծնված թռչուն։ Թռչունը ընկել էր իր բույնից։ Կախարդական թռչունն իր կախարդական ուժով բարձրացեց փոքր թռչունին իր բույնը։

 

Գաֆէսճեան արվեստի կենտրոնում

Մենք այսօր գնացինք Գաֆէսճեան արվեստի կենտրոն։  Ընկեր Մանուշակի հետ մենք   բարձրացանք  բոլոր աստիճաների վրայով։ Մենք բոլորով գնացինք Կասկադ և կիսվեցինք խումբերի։ Առաջին խումբը ընկեր Տաթևի խումբն էր, իսկ երկրորդ խումբը ընկեր Մանուշակինն էր։ Մենք շրջեցինք թանգարաններում, տեսանք բյուրեղներ, մեծ նկարներ, գեղեցիկ թեյնիկներ։ Հետո նկարեցինք մեր ուզած թեյնիկները։

Գրադարանում.

Վիլյամ Սարոյան
(մաս առաջին)

Երկու լավ ընկերները, Լայոնելն ու Յուլիսիսը, իրենց քայլերն ուղղեցին դեպի հանրայի գրադարան։
Երբ երկու տղաները մտան համեստ, բայց տպավորիչ շենքից ներս, զգացին, որ խոր լռություն էր տիրում այդտեղ։ Թվում էր, որ նույնիսկ պատերը, հատակն ու սեղանները պապանձվել էին, կարծես լռությունը կլանել էր բովանդակ շենքը։ Այնտեղ կային ծերունիներ, որոնք թերթ էին կարդում։ Քաղաքային փիլիսոփաներ կային, միջնակարգ դպրոցի տղաներ ու աղջիկներ, որոնք պրպտումներ էին կատարում, բայց բոլորը լուռ էին, որովհետև իմաստություն էին որոնում։ Բոլորն էլ գրքերի մոտ էին, բոլորն էլ ուզում էին մի բան հայտնաբերել գրքերի մեջ։ Լայոնելը ոչ միայն շշնջալով էր խոսում, այլև ոտքի մատների վրա էր քայլում։ Նա շշնջալով էր խոսում, որովհետև կարծում էր, որ պակաս հարգանք դրսևորած կլինի ոչ միայն ընթերցողների, այլև գրքերի հանդեպ։ Յուլիսիսը հետևում  էր նրան, նույնպես ոտքի մատների վրա քայլելով։ Նրանք զննում էին գրադարանը, և յուրաքանչյուրն իր համար անթիվ գանձեր էր հայտնաբերում. Լայոնելը՝ գրքեր, իսկ Յուլիսիսը՝ մարդիկ։ Լայոնելը գրքեր չէր կարդում և հանրային գրադարան չէր եկել գիրք վերցնելու համար։ Նա պարզապես սիրում էր նայել դրանց։ Նա իր բարեկամին ցույց տվեց մի ամբողջ շարք գրքեր և շշնջաց.
— Տես, ինչքա՜ն շատ են։ Ահա սրանք։ Մի այստեղ նայիր։ Սա կարմիր է։ Այնտեղ մի հատ էլ
կանաչը կա։ Եվ դեռ ինչքա՜ն գրքեր կան։
Ի վերջո միսիս Գալահերը՝ ծեր գրադարանավարուհին, նկատեց երկու երեխաներին և մոտեցավ նրանց։ Նա խոսեց առանց շշնջալու, խոսեց բարձրաձայն, կարծես բոլորովին էլ հանրային գրադարանում չգտնվեր։ Այդ մեծապես զարմացրեց Լայոնելին և ստիպեց, որ ընթերցողներից մի քանիսը գլուխները բարձրացնեն գրքերից։
— Քեզ ի՞նչ է հարկավոր, տղա,- ասաց միսիս Գալահերը Լայոնելին։
— Գրքեր,- կամացուկ փսփսաց Լայոնելը։
— Ինչպիսի՞ գրքեր,- հարցրեց գրադարանավարուհին։
— Բոլորը,- ասաց Լայոնելը։
— Բոլո՞րը, — հարցրեց գրադարանավարուհին։ — Ի՞նչ ես ուզում ասել։ Մի տոմսով միայն չորս գիրք կարելի է վերցնել։
— Ես ոչ մի գիրք էլ չեմ ուզում վերցնել,- ասաց Լայոնելը։
— Հապա ի՞նչ ես ուզում,- հարցրեց գրադարանավարուհին։
— Պարզապես դիտել եմ ուզում,- ասաց Լայոնելը։
— Դիտե՞լ,- ասաց գրադարանավարուհին։ — Հանրային գրադարանը դիտելու համար չի ստեղծված։ Եթե կարդալ չգիտես, կարող ես դրանք թերթել, կարող ես նկարները նայել. բայց ինչո՞ւ ես ուզում միայն դրանց կազմերը տեսնել։
— Սիրում եմ,- շշնջաց Լայոնելը,- չի՞ կարելի։
— Ինչո՞ւ չէ,- ասաց գրադարանավարուհին,- դրա դեմ օրենք չկա,- կինը նայեց Յուլիսիսին։
— Իսկ սա ո՞վ է,- հարցրեց նա։
— Սա Յուլիսիսն է,- ասաց Լայոնելը,— նա կարդալ չգիտի։
— Իսկ դու գիտե՞ս,- հարցրեց գրադարանավարուհին։
— Ոչ,- ասաց Լայոնելը,- բայց նա էլ չգիտի։ Դրա համար էլ մենք ընկերներ ենք։ Իմ ծանոթների մեջ նա միակն է, որ չի կարող կարդալ։
Հարցեր և առաջադրանքներ
1. Գրի՛ր այն կանոնները, որոնք հարկավոր է պահպանել գրադարանում: Գրադարանում հարկավոր է պահպանել լռություն։
2. Տղաներից յուրաքանչյուրն ի՞նչ էր որոնում գրադարանում: Լայոնելը ՝ գրքեր իսկ Յուլիսիսը՝ մարդկանց։
1. Պատմի՛ր ծեր գրադարանավարուհու մասին:Ծեր գրադարանավարուհին խոսեց բարձրաձայն,բայց բացատրեց,որ գրադարան գնում են գիրք կարդալու համար։
2. Քո կարծիքով գրքերն ինչի՞ համար են:Գրքերը կարդալու համար են։Գրքերից կարող ես շատ գիտելիքներ վերցնել ։
3. Ի՞նչ ես կարծում կարդալ իմանալը կարևո՞ր է: Ինչո՞ւ է կարևոր:Կարդալ իմանալը շատ կարևոր ։
4. Բլոգում հրապարակի՛ր կարդացածդ գրքերի ցանկը:Ես  մեծ հետաքրքրությամբ կարդացել եմ՝

Շիրլի Բարբերի<< Կախարդական ծիածանը>>

Գրիմ եղբայրների<<Քաջ դերձակը>> ,<<Քաղցր շիլան>>
5. Ո՞ր երեք գրքերը կառաջարկես, որ ընկերներդ կարդան: