Զատկական հանելուկներ

Այն ինչն է, այն ինչը,

Կլոր է` ուլունքի նման,

Զատիկին կարմիր են ներկում,

Ածիկի մեջ են դնում,

Ու ձվակռիվ են խաղում:

(ձու)

Այն ինչն է, այն ինչը.

Բոլոր երեխաները պատրաստվում են այդ տոնին և ձվիկներ են ջարդում:

Ձվի’կ-Ձվի’կ, իմ կլորիկ,

Մեջդ` արև, շուրջդ `ձյուն:

Մարի Սարգսյան։

(Զատիկ տոն)

Փոքր ոսկե մի հատիկ է, զատիկի սեղանի զարդարանքն է , բայց թէ հողում նա հայտնվի հացի հիմքը կլինի:

(Ցորեն)

Այն ի՞նչն է, որ կարմիր է և նրա վրա կա սև պուտիկներ և պստլո ոտիկներ:

(Զատիկ)

 

  1. Այն ինչն է, որ բոլորիս ձվեր է բերում իր առաջին և վերջին տառն է ն ու կ:

(զատկական նապաստակ)

  1. Այն ինչն է, որ պստլո է, դեղին գույն է և ասում է ծիպ — ծիպ:

(ճուտիկ)

  1. Այն ինչն է, որ ձվերին դնում են դրանց վրան:

(խոտ)

  1. Այն ինչն է, որ էլի դնում են ձվերը նրա մեջ և գնում են ուրիշին հյուր:

(զամբյուղ)

  1. Այն ինչն է, որ հենց դու ուտում ես զգում ես չիր ու չամիչ:

(Բրինձ)Ինչպես զարդարել Զատիկի սեղանը. 10 պարզ միջոց - cooks.am խոհարարական կայք - աղցանների, տորթերի, խմորեղենի, օրիգինալ ուտեստներ բաղադրատոմսեր

Ինչպես եմ անցկացրել գարնանային արձակուրդները

Ես իմ գարնանային  արձակուրդները անցակացրել այսպես՝ գնացել եմ Սևան տատիկիս , պապիկիս  տուն  ։Սևանում շատ ձյուն էր գալիս։ Կարդացել եմ  << Քաջ դերձակը >>, հեղինակ՝ Գրիմ եղբայրներ ։ Տեսել եմ իմ քույրիկին, հանգստացել եմ։

Վինսեթ վան Գոգ

Վինսենթ վան Գոգ
հոլ.՝ Vincent van Gogh
Van Gogh - Selbsbildnis11.jpegՎինսենթ Ուիլլեմ վան Գոգ , հոլանդացի նկարիչ, պոստիմպրեսիոնիզմի և էքսպրեսիոնիզմի ներկայացուցիչ։ Համարվում է արևմտյան արվեստի պատմության ամենանշանավոր ու ամենաազդեցիկ դեմքերից մեկը։ Ընդամենը տասը տարվա ընթացքում նա ստեղծել է արվեստի մոտ 2.100 գործ, այդ թվում` 860 նկար յուղաներկով. դրանց մեծ մասը նկարիչը ստեղծել է իր կյանքի վերջին երկու տարիներին։ Նկարները դիմանկարներ են, նատյուրմորտներինքնադիմանկարներ, որոնք բնորոշվում են համարձակ գույներով, դրամատիզմով, արտահայտչականությամբ, ինչը նպաստել է ժամանակակից արվեստի սկզբունքների հաստատմանը։ Վան Գոգի ինքնասպանությունը 37 տարեկան հասակում հետևանք է եղել հոգեկան հիվանդության ու աղքատության։

Ծնված լինելով միջին դասից բարձր ընտանիքում` Վան Գոգը նկարել սկսել է մանկությունից, եղել է լուրջ, հանգիստ ու մտածկոտ երեխա։ Երիտասարդ տարիքում աշխատել է արվեստի գործերի վաճառող, հաճախ ճամփորդել, սակայն դեպրեսիայի մեջ է հայտնվել, երբ նրան տեղափոխել են Լոնդոն։

Биография Винсента Ван Гога - РИА Новости, 30.03.2013Ван Гог и желтый дом, дружба и влияние, Музей Ван Гога | HiSoUR История культуры

Մաթեմատիկա

  1. Հաշվի՛ր: Կարող ես օգտվել օրինակից:

Օրինակ՝ 28 x 5 = (20 + 8) x 5 = 20 x 5 + 8 x 5 =100 + 40 = 140

43 x 6 =258

57 x 3 =171

19 x 4 =76

26 x 8 =208

37 x 9 =333

  1. Լրացրո՛ւ պակասող թվերը:
63 : 7 = 3 x 3 = 9
56 : 8 = 2 x 4 = 8
81 : 9 = 99 — 90 = 9
27 :9 3 = 100 — 97 = 3
48 : 8 = 3 x 2 = 6
90 : 9 = 100 : 10 = 10

 

1000
մեքենա 400
ձի 300
հեռախոս 120
խաղող 180
  1. Այնպես խմբավորի՛ր տրված առարկաները, որ հավաքես 1000 միավոր:
մեքենա 400
 հեռախոս 120
Ձի 300
Նավակ 150
Կիթառ 200
Փիղ 220
Գնդակ 60
Կատու 80
Դելֆին 100
Խաղող 180
հեծանիվ 50

 

  1. Վերականգնի՛ր անհավասարությունը:

574 > 573

357 < 378

793 > 735

345 < 3000

997 > 937

1001> 824

Բադերի մասին

տեղակատվական նյութ

Բադերը ջրլող թռչուններ են:

Հայտնի են 147 տեսակի բադեր, իսկ Հայաստանում կան 29 տեսակի բադեր՝ լայնակտուց բադ, կարմիր բադ, կռնչան բադ, մեծ սղոցակտուց բադ, մոխրագույն բադ, սպիտակագլուխ բադ, խայտաբադ, կարապներ, սուզաբադեր, տուրպաններ: Բադերը փոքրամարմին են, մինչև 5 կգ կարող են կշռել: Պարանոցը և ոտքերը կարճ են: Ոտքերը ծածկված են թեփուկներով: Բադերը մեծ մասամբ լողում են մաքուր ջրերում, իսկ ձագ հանելու ժամանակ դուրս են գալիս ցամաք: Բադերի տարբեր տեսակներ ունեն տարբեր գունավորում՝ մոխրագույն, խայտաբղետ, սպիտակ, կապույտ, սև և այլն։

 

 

 

 

 

 

 

Կախարդական անձրև

Լինում է, չի լինում մի  կախարդական  անձրև է լինում։ Անձրևը դառնում էր կախարդական, երբ երեխաները այդ պահին քաղցր ինչ-որ բան էին ուզում ուտել։ Մի օր երեխաները  շատ էին ուզում պաղպաղակ ուտել և այդ պահին պաղպաղակ  թափվեց անձրևի փոխարեն։ Բոլորը շատ ուրախացան։Դրանից հետո երեխաներ միշտ սպասում էին կախարդական անձրևին։