Արտաշես Առաջինի բարենորոգումների մասին

Արտաշես 1-ը մեծ բարեփոխումներ կատարեց: Նա հայկական բանակը բաժանեց 4 զորավարությունների` ըստ աշխարհի 4 կողմերի:

Վարչական բարեփոխմամբ Մեծ Հայքի տարածքը բաժանվեց 120 գավառների:

Արտաշես 1-ը նշանակեց պաշտոններ իր մերձավորներին:

Ավագ որդի Արտավազդին նա նշանակեց սպարապետ և արևելյան զորավարության ղեկավար:

Արևմտյան զորավարությունը տվեց մյուս որդի Տիրանին։

Հյուսիսայինը Զարեհ անունով որդուն։Հարավայինը` իր դայակ Սմբատ Բագրատունուն:

Երկրում սրվել էին հարաբերությունները գյուղացիների և հողատերերի միջև:

Արտաշես 1-ը տեղադրեց սահմանազատող քարեր, որ չլիներ գյուղացիների և հողատերերի միջև կռիվ։

Արտաշես 1-ի օրոք մեծ զարգացում եղավ երկրի տնտեսության մեջ։Նրա օրոք ոչ մի անմշակ հող չէր մնացել։

Արտաշատում կառուցվեց մայր դիցուհի Անահիտի տաճարը, որտեղ տեղադրեցին Արտաշեսի նախնիների արձանները:

Արտաշատը հիմնադրվել է Ք.ա. 185 թ.:

Մայրաքաղաքի տեղը և հատակագիծը կազմել է Կարթագենի նշանավոր զորավար Հաննիբալը:

Արտաշատը հիշատակվում է որպես «Հայկական Կարթագեն»:

Կառուցվեցին ապարանքներ, տաճարներ, թատրոն և այլ շինություններ:

Արտաշատը դարձավ ժամանակի խոշորագույն քաղաքներից մեկն աշխարհում:

Նրան մեծարել են Մեծ, Բարեպաշտ և Աշխարհակալ պատվանուններով։

Արտաշես Առաջինի բարենորոգումները

Վարչական և ռազմական բարեփոխումները։ Իր նորահռչակ թագավորությունը հզորացնելու նպատակով Արտաշես 1-ը մեծ բարեփոխումներ կատարեց: Նա հայկական բանակը բաժանեց 4 սահմանակալ զորավարությունների` ըստ աշխարհի 4 կողմերի:

Վարչական բարեփոխմամբ Մեծ Հայքի տարածքը բաժանվեց 120 գավառների:

Արքան կարգավորեց երկրի կառավարման համակարգը: Պետության կարևորագույն պաշտոններում Արտաշես 1-ը նշանակեց իր մերձավորներին: Ավագ որդի Արտավազդին նա նշանակեց սպարապետ և արևելյան զորավարության ղեկավար: Արևմտյան զորավարությունը տվեց մյուս որդի Տիրանին, հյուսիսայինը` Զարեհ անունով որդուն, հարավայինը` իր դայակ Սմբատ Բագրատունուն: Հազարապետության պաշտոնում նշանակվեց արքայորդի Վրույրը, որին պատմահայր Մովսես Խորենացին հիշատակում է որպես «այր իմաստուն և բանաստեղծ»: Մյուս որդուն` Մաժանին, արքան դարձրեց քրմապետ:

Արտաշես 1-ի մյուս բարեփոխումները: Երկրում սրվել էին հարաբերությունները համայնական գյուղացիների և մասնավոր հողատերերի միջև: Վերջիններս բռնազավթում էին համայնականների հողերը: Այդպես շարունակվելու դեպքում գյուղացին այլևս ի վիճակի չէր լինի հարկեր վճարելու և զինվոր տալու պետությանը: Արտաշեսն արգելեց գյուղացու հողակտորների զավթումը: Նա սահմանաբաժան քարեր տեղադրել տվեց համայնական և մասնավոր հողերի միջև: Այդ սահմանաքարերի վրա պահպանվել են արամեատառ արձանագրություններ, որոնցում արքան ներկայանում է Երվանդական տոհմանունով: Այդպես Արտաշեսը հավաստում էր, որ ինքը ևս սերում է Հայկազունի Երվանդականներից:

Արտաշես 1-ի օրոք մեծ զարգացում ապրեց երկրի տնտեսությունը: Մովսես Խորենացու բնորոշմամբ` «նրա օրոք Հայոց աշխարհում ոչ մի անմշակ հող չէր մնացել»:

Արտաշես 1-ը ամրապնդեց թագավորական նախնիների պաշտամունքը, որը Հայաստանում առկա էր դեռևս Վանի թագավորության շրջանից: Արտաշատում կառուցվեց մայր դիցուհի Անահիտի տաճարը, որտեղ կանգնեցվեցին Արտաշեսի նախնիների արձանները:

Արտաշեսը ճշգրտեց օրացույցը, բարեփոխեց տոմարը, լճերի և գետերի վրա հաստատեց նավարկություն, կատարեց շատ այլ բարենորոգումներ:

Արտաշատ մայրաքաղաքի հիմնադրումը: Երկրի կյանքում կարևոր իրադարձություն էր նոր մայրաքաղաքի` Արտաշատի հիմնադրումը Ք.ա. 185 թ.: Պատմագիր Պլուտարքոսի հաղորդմամբ` մայրաքաղաքի տեղն ընտրել և թագավորի առաջարկով քաղաքի հատակագիծը կազմել է Կարթագենի նշանավոր զորավար Հաննիբալը: Նա, հալածվելով Հռոմից, ժամանակավոր ապաստան էր գտել Հայաստանում: Դրանից ելնելով` հռոմեական պատմագրության մեջ Արտաշատը հիշատակվում է որպես «Հայկական Կարթագեն»:

Կառուցվեցին ճոպ ապարանքներ, տաճարներ, թատրոն և այլ շինություններ: Արտաշատը դարձավ ժամանակի խոշորագույն քաղաքներից մեկն աշխարհում: Նրան մեծարել են Մեծ, Բարեպաշտ և Աշխարհակալ պատվանուններով: Սիրելի արքային են նվիրված «Երվանդ և Արտաշես», «Արտաշես և Սաթենիկ», «Արտաշես և Արտավազդ» ասքերը: Ըստ Մովսես Խորենացու հաղորդման` նրա հուղարկավորության ժամանակ սգում էր ամբողջ հայ ժողովուրդը:

Հարցեր և առաջադրանքներ

1. Ներկայացրեք Արտաշես 1-ի վարչական և ռազմական բարեփոխումները:

Նա հայկական բանակը բաժանեց 4 սահմանակալ զորավարությունների` ըստ աշխարհի 4 կողմերի:Վարչական բարեփոխմամբ Մեծ Հայքի տարածքը բաժանվեց 120 գավառների:

2. Ինչու՞ Արտաշես 1-ը իրականացրեց հողային բարեփոխում:

Որովհետև գյուղացին այլևս ի վիճակի չէր լինի հարկեր վճարելու։

3. Ի՞նչ տոհմանունով է ներկայանում Արտաշես 1-ը սահմանաքարերի արամեատառ արձանագրություններում:

Այդ սահմանաքարերի վրա պահպանվել են արամեատառ արձանագրություններ, որոնցում արքան ներկայանում է Երվանդական տոհմանունով: 

4. Ուրիշ ի՞նչ բարեփոխումներ է կատարել Արտաշես 1-ը։

Արտաշես 1-ի օրոք մեծ զարգացում ապրեց երկրի տնտեսությունը: Մովսես Խորենացու բնորոշմամբ` «նրա օրոք Հայոց աշխարհում ոչ մի անմշակ հող չէր մնացել»:Արտաշես 1-ը ամրապնդեց թագավորական նախնիների պաշտամունքը, որը Հայաստանում առկա էր դեռևս Վանի թագավորության շրջանից: Արտաշատում կառուցվեց մայր դիցուհի Անահիտի տաճարը, որտեղ կանգնեցվեցին Արտաշեսի նախնիների արձանները:Արտաշեսը ճշգրտեց օրացույցը, բարեփոխեց տոմարը, լճերի և գետերի վրա հաստատեց նավարկություն, կատարեց շատ այլ բարենորոգումներ

5. Պատմեք Արտաշատ մայրաքաղաքի հիմնադրման մասին: Ինչու՞ են այն անվանել Հայկական Կարթագեն:

Արտաշատ քաղաքը հիմնադրվել է Ք.ա. 185 թ.: Պատմագիր Պլուտարքոսի հաղորդմամբ` մայրաքաղաքի տեղն ընտրել և թագավորի առաջարկով քաղաքի հատակագիծը կազմել է Կարթագենի նշանավոր զորավար Հաննիբալը: Նա, հալածվելով Հռոմից, ժամանակավոր ապաստան էր գտել Հայաստանում: Դրանից ելնելով` հռոմեական պատմագրության մեջ Արտաշատը հիշատակվում է որպես «Հայկական Կարթագեն»:

6. Ի՞նչ պատվանուններով է հայտնի Արտաշես 1-ը:

Նրան մեծարել են Մեծ, Բարեպաշտ և Աշխարհակալ պատվանուններով: 

Տեքստային խնդիրների լուծումը 20.03.2024

Դասարանական աշխատանք

 

1․Հետևյալ խնդիրները լուծիր հավասարումներ կազմելու միջոցով.


ա) Տուփի մեջ կոճակներ կային։ Երբ տուփի մեջ դրեցին ևս 30 կոճակ, նրանց քանակը դարձավ 95։ Քանի՞ կոճակ կար տուփի մեջ։

Պատ՝․65 կոճակ

բ) Երկու տակառներից առաջինում կար 48 լ ջուր, երկրորդում՝ 30լ։ Ինչքա՞ն ջուր պիտի վերցվի առաջին տակառից, որպեսզի երկու տակառներում մնա ընդամենը 60լ ջուր։

Պատ՝18լ

6․Բարձրահարկ շենքում երկսենյականոց բնակարանները մեկսենյականոց բնակարաններից 3 անգամ շատ են։ Գտիր երկսենյականոց ու մեկսենյականոց բնակարանների ընդհանուր քանակը։

Պատ՝․x+2

5․Մի բնակավայրում կան միայն մեկհարկանի ու երկհարկանի տներ։ Ընդ որում, երկհարկանի տները 10 անգամ քիչ են, քան մեկհարկանիները։ Ընդամենը քանի՞ տուն կա այդ բնակավայրում։ 

 

6․Լուծիր հավասարումը.

ա) 2(x + 5) = 4

2x+5=4

2x=5-4

x=1

բ) 20 + 5(x + 1) = 0

20+5x+1=0

5x=20-1

x=19

գ) -(x + 13) = 7

-x+13=7

-x=13-7

x=6

դ) 6 — 3(3 — 6x) = 6

6-33-6x=6

6x=33+6

x=27+6

x=33

ե) 3 — 2(x + 5) = 1

3-2x+5=1

2x=5+3

x=8

x=2-1

x=1

զ) 5 + 2(4 — x) = 10

5+24-x=10

Լրացուցիչ առաջադրանք

 

  1. Հետևյալ խնդիրները լուծիր հավասարումներ կազմելու միջոցով.

ա) Ջահի լամպերից 27-ն այրվել էին, և դահլիճը լուսավորվում էր 323 լամպով։ Ընդամենը քանի՞ լամպ կար ջահի վրա։

Պատ՝․350 լամպ

բ) ABC եռանկյան պարագիծը 57 սմ է, AB կողմի երկարությունը՝ 26 սմ, AC-ինը՝ 10 սմ։ Որքա՞ն է BC կողմի երկարությունը։

 

  1. Մտապահված թիվը նշանակիր x-ով և կազմիր հավասարում ըստ հետևյալ խնդրի.

 

ա) մտապահել են մի թիվ, ավելացրել են 8 և ստացել 33:

բ) մտապահել են մի թիվ, բազմապատկել են այն 4-ով և ստացել 52:

գ) մտապահել են մի թիվ, բազմապատկել են այն 7-ով, արդյունքին գումարել են 12 և ստացել 26:

 

  1. Եղբայրը գտավ  3 անգամ շատ սունկ, քան քույրը։ Միասին նրանք գտել են 24 սունկ։ Քանի՞ սունկ է գտել եղբայրը, քանիսը՝ քույրը։

 

  1. Լուծիր հավասարումը.

 

ա) 7 — x = 3 + x

բ) 8x + 10 = -4x — 6

գ) 9x — 6 = 3x — 12

դ) 6x — 3 = 2 — 3x

Արտաշեսյան թագավորության կազմավորումների մասին

Փոքր Ասիայի Մագնեսիա քաղաքի մոտ Ք․ա․ 190թ․ տեղի ունեցավ ճակատամարտ։

Ք․ա․ 189 թ․ Արտաշեսը Մեծ Հայքում և Զարեհը Ծոփքում վերականգնեցին անկախությունը։

Մեծ Հայքի թագավորությունն իր հիմնադրի անունով կոչվում է Արտաշեսյան։

 

Նույն ժամանակ անկախացավ նաև Փոքր Հայքը։

Ք․ա․ 163 թ․ անկախություն է ձեռք բերում նաև Կոմմագենեն։

Ք․ա․ 2-րդ դարից կային 4 հայկական թագավորություններ՝ Մեծ Հայքը, Փոքր Հայքը, Ծոփքը և Կոմմագենեն։

 

Սելևկյան պետությունն արել էր ամեն ինչ, որ թուլացնի Հայաստանը։

Արտաշես 1-ինը Մարաստանից, Վրաստանից և Պոնտոսից հետ վերադարձրեց Մեծ Հայքի առաձնացված շրջաները։

 

Արտաշես 1-ը Մեծ Հայքին վերադարձրեց հայկական տարածքների մեծագույն մասը։

Այդ պատճառով էլ հույն պատմիչ նրան անվանում է «Հայաստանի մեծագույն մասի կառավարիչ»։

 

Զարեհի մահից հետո Արտաշես 1-ը փորձեց Մեծ Հայքով միացնել նաև Ծոփքի թագավորությունը։

Արտաշես 1-ի թոռը՝ Տիգրան Մեծն էր։

 

Ք․ա․ 183-179 թթ․ Փոքր Ասիայի տարածքում 5 փոքր պետություններ պատերազմ էին սկսում միմյանց դեմ։ 

Արտաշեսյան թագավորության կազմավորումը

Փոքր Ասիայի Մագնեսիա քաղաքի մոտ Ք․ա․ 190թ․ տեղի ունեցած ճակատամարտում Սելևկյանները պարտություն կրեցին Հռոմից։ Ստեղծված նպաստավոր միջազգային իրադրություններից օգտվելով՝ Ք․ա․ 189 թ․ Արտաշեսը Մեծ Հայքում և Զարեհը Ծոփքում վերականգնեցին անկախությունը։ Հռոմը, որին ձեռնտու էր իր հակառակորդ Սելևկյան տերության թուլացումը, անմիջապես ճանաչեց նրանց անկախությունը։

Մեծ Հայքի նորահռչակ թագավորությունն իր հիմնադրի անունով կոչվում է Արտաշեսյան։

Նույն ժամանակ անկախացավ նաև Փոքր Հայքը։ Ք․ա․ 180-ական թթ․ Փոքր Հայքի արքան Միհրդատ Երվանդականն էր։ Քիչ ավելի ուշ՝ Ք․ա․ 163 թ․ անկախություն է ձեռք բերում նաև Կոմմագենեն, որը նախկինում Մեծ Հայքի բաղկացուցիչ մասն էր։ Այդպիսով՝ Ք․ա․ 2-րդ դարից կային 4 հայկական թագավորություններ՝ Մեծ Հայքը, Փոքր Հայքը, Ծոփքը և Կոմմագենեն։

Արտաշես 1-ը և հայկական հողերի միավորումը։ Սելևկյան պետությունն արել էր ամեն ինչ, որ թուլացնի Հայաստանը։ Ք․ա․ 201-190 թթ․ ընթացքում Ծոփքից բացի Մեծ Հայքից անջատվել էին սահմանամերձ այլ շրջաններ ևս։ Առիթից օգտվել էին նաև այլ պետությունները՝ նվաճելով հայկական մի շարք տարածքներ։

Արտաշես 1-ի (Ք․ա․ 189-160) առաջնահերթ խնդիրներից էր Մեծ Հայքից անջատված տարածքները վերադարձնելը։ Նա Մարաստանից (Ատրպատականից), Վրաստանից, Պոնտոսից, իսկ ավելի ուշ՝ Սելևկյան տերությունից հետ գրավեց և Մեծ Հայքին վերամիավորեց անջատված շրջանները։

Փաստորեն Արտաշես 1-ը Մեծ Հայքի մեջ վերամիավորեցհայկական տարածքների մեծագույն մասը։ Այդ պատճառով էլ հույն պատմիչ Պոլիբիոսը նրան անվանում է «Հայաստանի մեծագույն մասի կառավարիչ»։

Զարեհի մահից հետո Արտաշես 1-ը փորձեց Մեծ Հայքիվ միացնել նաև Ծոփքի թագավորությունը։ Դա, սակայն, չհաջողվեց։ Այդ ծրագիրը հետագայում իրականացրեց Արտաշես 1-ի թոռը՝ Տիգրան Մեծը։

Արտաքին քաղաքականության մեջ ևս Արտաշես 1-ը հասավ լուրջ ձեռքբերումների։ Ք․ա․ 183-179 թթ․ Փոքր Ասիայի տարածքում 5 փոքր պետություններ պատերազմ էին մղում միմյանց դեմ։ Որպես տարածաշրջանի 2 ազդեցիկ ուժեր՝ Հռոմեական պետությունն ու Մեծ Հայքը միջամտեցին պատերազմի դադարեցման համար։ Հաշտության պայմանագրի կնքման ընթացքում Արտաշես 1-ը կարողացավ ընդարձակել Փոքր Հայքի տարածքը Պոնտոսի հաշվին։ Նրա նպատակը հայկական բոլոր հողերը մեկ թագավորության մեջ միավորելն էր։

Նա վարում էր իր հակառակորդ Սելևկյան տերությունը թուլացնելու քաղաքականություն։ Երբ Մարաստանի սատրապ Տիմարքոսն ապստամբեց Սելևկյանների դեմ և իրեն հռչակեց անկախ թագավոր, Արտաշես 1-ը օգնեց նրան իր զորքերով։

Հարցեր և առաջադրանքներ

1․ Ե՞րբ է տեղի ունեցել Մագնեսիայի ճակատամարտը։ Ի՞նչ նշանակություն է ունեցել այն Հայաստանի համար։

Փոքր Ասիայի Մագնեսիա քաղաքի մոտ Ք․ա․ 190թ․ տեղի ունեցած ճակատամարտում Սելևկյանները պարտություն կրեցին Հռոմից։
2. Ո՞վքեր վերականգնեցին Մեծ Հայքի և Ծոփքի անկախությունը։

Ստեղծված նպաստավոր միջազգային իրադրություններից օգտվելով՝ Ք․ա․ 189 թ․ Արտաշեսը Մեծ Հայքում և Զարեհը Ծոփքում վերականգնեցին անկախությունը։ 
3․ Ե՞րբ են անկախացել Ծոփքը և Փոքր Հայքը։ Ո՞վ էր Փոքր Հայքի արքան Ք․ա․ 180-ական թթ․։

Ք․ա․ 189 թ․ Արտաշեսը Մեծ Հայքում և Զարեհը Ծոփքում վերականգնեցին անկախությունը։Նույն ժամանակ անկախացավ նաև Փոքր Հայքը։ Ք․ա․ 180-ական թթ․ Փոքր Հայքի արքան Միհրդատ Երվանդականն էր։
4․ Ե՞րբ է գահակալել Արտաշես 1-ը։

Արտաշես 1-ը գահակալել 1 (Ք․ա․ 189-160):
5․ Ե՞րբ և ու՞մ գլխավորությամբ է հռչակվել Կոմմագենեի անկախ թագավորությունը։

Ք․ա․ 180-ական թթ․ Փոքր Հայքի արքան Միհրդատ Երվանդականն էր։Ք․ա․ 163 թ․ անկախություն է ձեռք բերում Կոմմագենեն:
6․ Ո՞ր երկրներից է Արտաշեսը հետ գրավել հայկական հողերը։

Նա հետ գրավեց հայկական հողերը Մարաստանից, Վրաստանից և Պոնտոսից երկրներից։
7․ Ինչու՞ է հույն պատմիչ Պոլիբիոսը Արտաշես 1-ին անվանել «Հայաստանի մեծագույն մասի կառավարիչ»։

Արտաշես 1-ը Մեծ Հայքի մեջ վերամիավորեց հայկական տարածքների մեծագույն մասը։
8․ Ներկայացրեք Արտաշես 1-ի արտաքին քաղաքականության արդյունքները։

Արտաքին քաղաքականության մեջ ևս Արտաշես 1-ը հասավ լուրջ ձեռքբերումների։ Ք․ա․ 183-179 թթ․ Փոքր Ասիայի տարածքում 5 փոքր պետություններ պատերազմ էին մղում միմյանց դեմ։

Ճամփորդություն դեպի էրեբունի թանգարան և Արգիշտի 1-ի ամրոց

Այսօր մենք գնացել ենք էրեբունի թանգարան և Արգիշտի 1-ի ամրոց։ Նախ էքսկուրսավարը մեզ պատմում էր Հայկական լեռնաշխարհի և Հայաստանի պատմության մասին, իսկ հետո անդրադարձավ նաև թանգարանում պահվող մնացյալ գտածոների մասին։ Թանգարանում կային կժեր, պարկուճներ, հին դրամներ, հին զարդեր,  քարեր և տակառներ։ Հետաքրքիր էր տեսնել այն հագուստները, որոնք դարեր առաջ կրել են ազնվական հայ կանայք։ Զարմանալի էր լսել շների հանդեմ տածած այն սիրո մասին, որ նախկինում եղել է։ Նույնիսկ նրանց հատում կարգով հուղարկավորել են, որովհետև հավատարմության խորհրդանիշն են եղել։

Թանգարանային շրջայցից անմիջապես հետո մենք բարձրացանք Արգիշտի 1-ի կառուցած բերդաքաղաք-ամրոց։ Այնտեղ մենք քայլելով ուսումնասիրում էինք ամրոցի մնացորդները և հիանում մեր առջև բացված հիանալի տեսարանով։Ինձ համար շատ հետարքրքիր էր։ Թանգարանը և ամրոցը շատ հետարքրքիր էր։Ես ունեցել եմ շատ հետարքրիր օր։

Էրեբունի» Պատմահնագիտական Արգելոց-Թանգարան — Անվճար՝ Երևան Քարտով | Թանգարաններ Երևանում

Էրեբունի ամրոց - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

Հայոց թագավորությունները Ք․ա․ 3-րդ դարի մասին

Ալեքսանդր Մակեդոնացու մահից հետո նրա աշխարհակալությունը բաժանվեց մի քանի մասի։ Դրանցից ամենախոշորը Հայաստանի Սելևկյան տերությունն էր։

Ք․ա․ 4-րդ դարի վերջին մակեդոնացիները գրավեցին Կապադովկիան։

Սպանված թագավորի որդին կարողանում է վերականգնվել հայրական գահին՝ շնորհիվ հայկական արքայից ստացած զորքերի։

Սելևկյան տերությունը Ք․ա․ 3-րդ դարում փորձեց նվաճել Հայաստանը։ Սակայն այդ ջանքերն ապարդյուն անցան, որովհետև հայկական երկու թագավորությունները՝ Մեծ Հայքը և Փոքր Հայքը, գործում էին միասնաբար։

Ք․ա․ 260-240-թթ․ հայոց արքա Սամոս Երվանդականը կառուցեց Շամշատ քաղաքը։ Նա հատեց դրամներ, որոնք առաջին արքայական դրամներն են։

Ք․ա․ 240-ական թթ․ Շամին հաջորդեց նրա որդի Արշամը, որը կառուցեց Արշամաշատ քաղաքը Ծոփքում։ Արշամը այնքան հզոր էր, որ կարողացել էր ապաստան տալ նրա եղբորը։

Ք․ա․ 3-րդ դարի վերջի Հայաստանը թուլացել էր։

Երվանդ 4-րդ Վերջինը՝ Ք․ա․ մոտ 220-201 թթ․, զոհվեց մայրաքաղաք Երվանդաշատի պաշտպանելու ժամանակ։

Երվանդը գրավվեց Մեծ Հայքի հոգևոր կենտրոն Բագարանը, որտեղ սպանվեց Երվազ քրմապետը՝ Երվանդ 4-րդ արքայի եղբայրը։

Ք․ա․ 201թ․ Մեծ Հայքում վերջ դրվեց Հայկազունիների Երվանդական ճյուղի իշխանությանը։

Հայոց թագավորությունները Ք․ա․ 3-րդ դարում

Ալեքսանդր Մակեդոնացու մահից հետո նրա աշխարհակալությունը բաժանվեց մի քանի մասի։ Դրանցից ամենախոշորը Հայաստանին հարավից սահմանակից Սելևկյան տերությունն էր։

Ք․ա․ 4-րդ դարի վերջին մակեդոնացիները բռնազավթել էին Կապադովկիան։ Սպանված թագավորի որդին կարողանում է վերականգնվել հայրական գահին՝ շնորհիվ հայկական արքայից ստացած զորքերի։ Դա վկայում է, որ նորանկախ Հայաստանը արդեն Ք․ա․ 4-րդ դարի վերջին ծանրակշիռ ուժ էր տարածաշրջանում։

Հայկական թագավորությունները և Սելևկյան տերությունը Ք․ա․ 3-րդ դարում։ Սելևկյան տերությունը Ք․ա․ 3-րդ դարում բազմիցս փորձեց նվաճել Հայաստանը։ Սակայն այդ ջանքերն ապարդյուն անցան, որովհետև հայկական երկու թագավորությունները՝ Մեծ Հայքը և Փոքր Հայքը, գործում էին միասնաբար։

Ք․ա․ 260-240-թթ․ իշխած հայոց արքա Սամոս (ՇամԵրվանդականը կառուցե Կոմմագենեի կենտրոն Սամոսատ (Շամշատ) քաղաքը։ Նա հատեց դրամներ, որոնք մեզ հասած առաջին արքայական դրամներն են։ Ավելի վաղ դրամներ էին հատել Երվանդ 2-ը և Տիրիբազը, որոնք սակայն ոչ թե անկախ արքաներ, այլ Աքեմենյան տերության հայ սատրապներն էին։

Ք․ա․ 240-ական թթ․ Շամին հաջորդեց նրա որդի Արշամը, որը կառուցեց Արշամաշատ քաղաքը Ծոփքում։ Արշամի մասին տեղեկանում ենք, որ նա այնքան հզոր էր, որ կարողացել էր ապաստան տալ Սելևկյան տերության դեմ ապստամբած նրա եղբորը։

Մեծ Հայքի Հայկազունի Երվանդականների թագավորության անկումը։ Ք․ա․ 3-րդ դարի վերջի Հայաստանը թուլացել էր։ Դա նպաստավոր պայմաններ ստեղծեց Սելևկյանների վաղեմի ծրագրի իրականացման համար, ինչին նպաստեց նաև հայերի ներքին պառակտվածությունը։ Ք․ա․ 201 թ․ Սելևկյան արքա Անտիոքոս 3-ի զորքերը հայազգի զորավարներ Արտաշեսի և Զարեհի գլխավորությամբ արշավեցին Հայաստան։ Երվանդ 4-րդ Վերջինը՝ Ք․ա․ մոտ 220-201 թթ․, զոհվեց մայրաքաղաք Երվանդաշատի պաշտպանության ժամանակ։ Այնուհետև գրավվեց Մեծ Հայքի հոգևոր կենտրոն Բագարանը, որտեղ սպանվեց Երվազ քրմապետը՝ Երվանդ 4-րդ արքայի եղբայրը։ Դրանով Ք․ա․ 201թ․ Մեծ Հայքում վերջ դրվեց Հայկազունիների Երվանդական ճյուղի իշխանությանը։

Արտաշեսը Մեծ Հայքում, իսկ Զարեհը Ծոփքում նշանակվեցին սելևկյան կառավարիչներ (ստրատեգոսներ)։ Այդ վիճակը շարունակվեց մինչև Ք․ա․ 190 թվականը։

Հարցեր և առաջադրանքներ

1․ Ներկայացրեք Հայաստանի վիճակը Ք․ա․ 4-րդ դարի վերջին։

Սպանված թագավորի որդին կարողանում է վերականգնվել հայրական գահին՝ շնորհիվ հայկական արքայից ստացած զորքերի։ Դա վկայում է, որ նորանկախ Հայաստանը արդեն Ք․ա․ 4-րդ դարի վերջին ծանրակշիռ ուժ էր տարածաշրջանում։

2․ Ո՞վ էր Հայաստանի վտանգավոր հարևանը Ք․ա․ 3-րդ դարում։ Նրա դեմ պայքարում որն էր հայերի հաջողության գլխավոր պատճառը։

Ք․ա․ 3-րդ դարի վերջի Հայաստանը թուլացել էր։ Դա նպաստավոր պայմաններ ստեղծեց Սելևկյանների վաղեմի ծրագրի իրականացման համար, ինչին նպաստեց նաև հայերի ներքին պառակտվածությունը։ Ք․ա․ 201 թ․ Սելևկյան արքա Անտիոքոս 3-ի զորքերը հայազգի զորավարներ Արտաշեսի և Զարեհի գլխավորությամբ արշավեցին Հայաստան։

3․ Ո՞վքեր էին իշխել Կոմմագենեում Ք․ա․ 3-րդ դարում։

Ք․ա․ 260-240-թթ․ իշխած հայոց արքա Սամոս (Շամ) Երվանդականը կառուցե Կոմմագենեի կենտրոն Սամոսատ (Շամշատ) քաղաքը։

4․ Ե՞րբ է գահակալել Երվանդ 4-րդ Վերջին արքան։

Երվանդ 4-րդ վերջինը գահակալել է Ք․ա․ մոտ 220-201 թթ․

5․ Ո՞մ զորքերը տապալեցին Մեծ Հայքի Երվանդական վերջին արքային։ Ո՞վքեր էին գլխավորում այդ զորքերը։

Ք․ա․ 201թ․ Մեծ Հայքում վերջ դրվեց Հայկազունիների Երվանդական ճյուղի իշխանությանը։Զորքերը գլխավորում էր Երվանդ 4-րդը։ 

6․ Ո՞րտեղի կառավարիչներ նշանակվեցին Արտաշեսը և Զարեհը։

Արտաշեսը Մեծ Հայքում, իսկ Զարեհը Ծոփքում նշանակվեցին սելևկյան կառավարիչներ։

Հայկազունի Երվանդականների թագավորության վերականգնման մասին

 Ք.ա. 336թ. Մակեդոնիայում գահ բարձրացավ քսանամյա Ալեքսանդրը:

Ք.ա. 334 թ. Ալեքսանդրը պատերազմ սկսեց Աքեմենյան տերության դեմ: Հակառակորդների միջև ճակատամարտը տեղի ունեցավ Ք.ա. 331թ. Գավգամելայի մոտ: Դարեհ 3-ը պարտվեց և դիմեց փախուստի:Նա սպանվեց, իսկ Աքեմենյան տերությունը կործանվեց:

Մեծ Հայքի զորքերը ղեկավարում էր Օրոնտես-Երվանդ 3-ը, իսկ Փոքր Հայքինը` Միթրաուստեսը: Հայկական զորքերը կռվեցին և հաղթանակած վերադարձան հայրենիք:

Գավգամելայի ճակատամարտից հետո վերականգնվեց Հայաստանի անկախությունը:

Մակեդոնական և հայկական զորքերի հաջորդ կռիվը տեղի ունեցավ 2-3 տարի անց։

Դարեհ 3-ի սպանությունից հետո Մակեդոնացին շարունակեց իր արշավանքը դեպի Միջին Ասիա և Հնդկաստան` ստեղծելով մի մեծ աշխարհակալություն: Դրա մայրաքաղաք հռչակվեց Բաբելոնը: Ալեքսանդրը մահացավ Ք.ա. 323թ.` 33 տարեկան հասակում:

Ալեքսանդր Մակեդոնացու մասին առասպելներ էին ստեղծվել դեռևս նրա կենդանության օրոք: Ք.ա. 240թ. առաջին անգամ հունարենով գրվեց Ալեքսանդրի վեպը:

2000 տարի առաջ «Գիգլամեշ» էպոսում հերոսը ձգտում էր անմահության և ուզում էր ճանապարհը դեպի Արատտա, այսինքն` Հայաստան:

Փաստորեն երբեև Հայաստան չմտած Ալեքսանդրը վիպական ավանդության մեջ բռնում է Հայաստանի ճանապարհը:Դրա պատճառն այն էր, որ Հին Արևելքի հոգևոր ավանդույթներում մեր երկիրը Եդեմ դրախտն էր, որտեղ էլ պահվում էր անմահության խորհրդանիշը:

Հայկազունի Երվանդականների թագավորության վերականգնումը

Ալեքսանդր Մակեդոնացին և Հայաստանը: Ք.ա. 336թ. Մակեդոնիայում գահ բարձրացավ քսանամյա Ալեքսանդրը: Նրան վիճակված էր դառնալու համաշխարհային պատմության նշանավոր դեմքերից մեկը:

Ք.ա. 334 թ. Ալեքսանդրը պատերազմ սկսեց Աքեմենյան տերության դեմ: Հակառակորդների միջև վճռական ճակատամարտը տեղի ունեցավ Ք.ա. 331թ. Գավգամելայի մոտ: Դարեհ 3-ը պարտվեց և դիմեց փախուստի: Շուտով նա սպանվեց, իսկ Աքեմենյան տերությունը կործանվեց:

Հայերն աքեմենյան զորքի կազմում մասնակցում էին Գավգամելայի ճակատամարտին: Մեծ Հայքի զորքերը ղեկավարում էր Օրոնտես-Երվանդ 3-ը, իսկ Փոքր Հայքինը` Միթրաուստեսը: Հայկական զորքերը հերոսաբար կռվեցին և արժանապատվորեն հայրենիք վերադարձան: Գավգամելայի ճակատամարտից հետո վերականգնվեց Հայաստանի անկախությունը: Օրոնտես-Երվանդ 3-ը թագավոր հռչակվեց Մեծ Հայքում, իսկ Միթրաուստեսը` Փոքր Հայքում: Այսպես վերականգնվեց Հայկազունի Երվանդականների թագավորությունը:

Մակեդոնական և հայկական զորքերի հաջորդ բախումը տեղի ունեցավ 2-3 տարի անց, երբ Ալեքսանդրի զորաբանակներից մեկը Մենոն զորավարի գլխավորությամբ ուղարկվեց գրավելու Բարձր Հայքի ոսկու հանքերի շրջանը: Ինչպես վկայում է հույն մատենագիր Ստրաբոնը, հայերը ոչնչացնում են նրա բանակը, իսկ զորավարին խեղդամահ անում: Դրանից հետո Ալեքսանդրը դեպի Հայաստան զորք ուղարկելու փորձ չարեց և խուսափեց հայերի հետ նոր բախումից:

Դարեհ 3-ի սպանությունից հետո Մակեդոնացին շարունակեց իր արշավանքը դեպի Միջին Ասիա և Հնդկաստան` ստեղծելով մի մեծ աշխարհակալություն: Դրա մայրաքաղաք հռչակվեց Բաբելոնը: Ալեքսանդրը մահացավ Ք.ա. 323թ.` 33 տարեկան հասակում: Նրա արշավանքներով Առաջավոր Ասիայում սկզբնավորվել է հունականության`հելլենիզմի դարաշրջանը: Հայաստանն այդ դարաշրջան մտավ լիակատար անկախությամբ:

Ալեքսանդրի վեպն ու Հայաստանը: Ալեքսանդր Մակեդոնացու մասին առասպելներ էին ստեղծվել դեռևս նրա կենդանության օրոք: Ք.ա. 240թ. առաջին անգամ հունարենով գրվեց Ալեքսանդրի վեպը: Վեպում Ալեքսանդրը ձգտում է հասնել անմահության, որի համար ճանապարհ է բռնում «հայոց աշխարհ, որտեղ ակունքն է Եփրատի ու Տիգրիսի»: Հատկանշական է, որ դրանից 2000 տարի առաջ գրի առնված շումերական «Գիգլամեշ» էպոսում ևս հերոսը ձգտում էր անմահության և բռնել էր ճանապարհը դեպի Արատտա, այսինքն` Հայաստան:

Փաստորեն երբեև Հայաստան չմտած Ալեքսանդրը վիպական ավանդության մեջ բռնում է Հայաստանի ճանապարհը:Դրա պատճառն այն էր, որ Հին Արևելքի հոգևոր ավանդույթներում մեր երկիրը Եդեմ դրախտն էր, որտեղ էլ պահվում էր անմահության խորհրդանիշը:

Հարցեր և առաջադրանքներ.

1. Ո՞վ էր Ալեքսանդր Մակեդոնացին:

Ք.ա. 336թ. Մակեդոնիայում գահ բարձրացավ քսանամյա Ալեքսանդրը: Նրան վիճակված էր դառնալու համաշխարհային պատմության նշանավոր դեմքերից մեկը:Ք.ա. 334 թ. Ալեքսանդրը պատերազմ սկսեց Աքեմենյան տերության դեմ:

2. Ե՞րբ է տեղի ունեցել Գավգամելայի ճակատամարտը և ովքեր էին հայկական զորքերի հրամանատարները: Ի՞նչ քայլեր ձեռնարկեցին նրանք ճակատամարտից հետո:

Հայերն աքեմենյան զորքի կազմում մասնակցում էին Գավգամելայի ճակատամարտին: Մեծ Հայքի զորքերը ղեկավարում էր Օրոնտես-Երվանդ 3-ը, իսկ Փոքր Հայքինը` Միթրաուստեսը: Հայկական զորքերը հերոսաբար կռվեցին և արժանապատվորեն հայրենիք վերադարձան: Գավգամելայի ճակատամարտից հետո վերականգնվեց Հայաստանի անկախությունը: Օրոնտես-Երվանդ 3-ը թագավոր հռչակվեց Մեծ Հայքում, իսկ Միթրաուստեսը` Փոքր Հայքում: 

3. Ի՞նչ վախճան ունեցավ Ալեքսանդրի զորքի միակ հարձակումը դեպի Հայաստան:

Հույն մատենագիր Ստրաբոնը, հայերը ոչնչացնում են նրա բանակը, իսկ զորավարին խեղդամահ անում: Դրանից հետո Ալեքսանդրը դեպի Հայաստան զորք ուղարկելու փորձ չարեց և խուսափեց հայերի հետ նոր բախումից:

4. Հայաստանին վերաբերող ի՞նչ տեղեկություններ կան Ալեքսանդրի վեպում:

Ալեքսանդր Մակեդոնացու մասին առասպելներ էին ստեղծվել դեռևս նրա կենդանության օրոք: Ք.ա. 240թ. առաջին անգամ հունարենով գրվեց Ալեքսանդրի վեպը: Վեպում Ալեքսանդրը ձգտում է հասնել անմահության, որի համար ճանապարհ է բռնում «հայոց աշխարհ, որտեղ ակունքն է Եփրատի ու Տիգրիսի»: Հատկանշական է, որ դրանից 2000 տարի առաջ գրի առնված շումերական «Գիգլամեշ» էպոսում ևս հերոսը ձգտում էր անմահության և բռնել էր ճանապարհը դեպի Արատտա, այսինքն` Հայաստան: