Տիգրան Երկրորդ Մեծի տերության ստեղծման մասին

Հայկական բոլոր հողերը միավորելու հաջորդ քայլը պետք է լիներ Փոքր Հայքի միացումը:

Դա իրականացնել չկարողացան, քանի որ Ք.ա. 112թ. Փոքր Հայքը միացել էր Պոնտոսին:

Այնտեղ այն ժամանակ թագավորում էր Միհրդատ 6-ը:

 

Միհրդատ 6-ը ուզում էր արշավել դեպի Արևմուտք:

Ք.ա. 94թ. դաշինք են կնքում

Այն ամրապնդվում է Տիգրան 2-ի և Միհրդատ Եվպատորի դուստր Կլեոպատրայի ամուսնությամբ:

 

Հայ-պոնտական զորքերը Ք.ա. 93թ. նվաճեցին Կապադովկիան։

Ըստ պայմանի` Կապադովկիայի տարածքը միացվում էր Պոնտոսին:

Իսկ շարժական ամբողջ գույքը և գերիներն անցնում էին Հայոց թագավորությանը:

 

Ք.ա.88թ. մահացավ Պարթևստանի արքա Միհրդատ 2-ը, որը Տիգրան Մեծի փեսան էր:

Պարթևստանում սկսվեցին գահակալական կռիվներ:

Պահը հարմար էր հայկական տարածքները վերադարձնելու համար:

 

Նա պայքարելով պարթևական զորքը հասավ Էքբատան և պաշարեց այն:

Պարթևական թագավորությունը Տիգրան Մեծին զիջեց ոչ միայն գրաված տարածքները, այլև նրան շնորհեց «Արքայից արքա» տիտղոսը:

Պարթևներն ընդունեցին նրա գերիշխանությունը:

 

Հայ-պարթևական պատերազմի արդյունքում Տիգրան Մեծը ոչ միայն վերադարձրեց հայկական տարածքները այլ նաև ստեղծեց մի տերություն։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով