Ածական, գործնական աշխատանքներ 18.03.2024

Կատարիր առաջադրանքները

1․Տրված բառերից առանձնացրու ածականները․Միրգ, կտրիճ, ձերբակալել, կախարդանք, հիշաչար, տասնհինգ, խիզախ, անօթևան, դժգույն, վեցվեց, երգիչ,  քայլել, մաքրել, հնազանդվել, նպատակ, մարզիկ, չորս, ամիս, իրադարձություն,
ծանոթություն, վազել, թերևս, բայց:

2․Տրված բառերը դարձրո՛ւ ածականներ՝  հմայել, վախենալ, երազ, գրավել:

Հմայիչ, վախկոտ, երազկոտ, գրավիչ։

3. Դո՛ւրս գրիր ածականները։

Այս գետի ափին, այս ուռենու տակ
Իմ մանկությունն է անցել երազուն,
Խաղացել է նա գետում այս հստակ,
Ոսկի է փնտրել այս տաք ավազում։
Նա թառել է այս ծառերին դալար,
Երկյուղով մտել այրերը այս մութ
Ու կածաններում այս օձագալար
Թափառել է նա մինչև մայրամուտ։
Եվ իր ծիծաղի ալիքներն է ջինջ
Տվել նա մի օր ջրերին այս խենթ,
Որ ուրախ երգով տարել ամեն ինչ
Ու, սակայն, ոչինչ չեն բերել էլ ետ։

4․Գրիր տրված գոյականներից յուրաքանչյուրին բնորոշող երեք ածական։
Մայրիկ, այգի, ուսուցչուհի, գիրք, գորգ։

 

Մայրիկ-գեղեցիկ, հմայիչ, հոգատար

այգի-ծաղկաշատ, բերքատու, մեծ

ուսուցչուհի-խելացի, բարի, բարձրահասակ

գիրք-հետաքրքիր, հաստ, կարմիր

գորգ-փափուկ, բրդյա, փոքր