Հայոց թագավորությունները Ք․ա․ 3-րդ դարում

Ալեքսանդր Մակեդոնացու մահից հետո նրա աշխարհակալությունը բաժանվեց մի քանի մասի։ Դրանցից ամենախոշորը Հայաստանին հարավից սահմանակից Սելևկյան տերությունն էր։

Ք․ա․ 4-րդ դարի վերջին մակեդոնացիները բռնազավթել էին Կապադովկիան։ Սպանված թագավորի որդին կարողանում է վերականգնվել հայրական գահին՝ շնորհիվ հայկական արքայից ստացած զորքերի։ Դա վկայում է, որ նորանկախ Հայաստանը արդեն Ք․ա․ 4-րդ դարի վերջին ծանրակշիռ ուժ էր տարածաշրջանում։

Հայկական թագավորությունները և Սելևկյան տերությունը Ք․ա․ 3-րդ դարում։ Սելևկյան տերությունը Ք․ա․ 3-րդ դարում բազմիցս փորձեց նվաճել Հայաստանը։ Սակայն այդ ջանքերն ապարդյուն անցան, որովհետև հայկական երկու թագավորությունները՝ Մեծ Հայքը և Փոքր Հայքը, գործում էին միասնաբար։

Ք․ա․ 260-240-թթ․ իշխած հայոց արքա Սամոս (ՇամԵրվանդականը կառուցե Կոմմագենեի կենտրոն Սամոսատ (Շամշատ) քաղաքը։ Նա հատեց դրամներ, որոնք մեզ հասած առաջին արքայական դրամներն են։ Ավելի վաղ դրամներ էին հատել Երվանդ 2-ը և Տիրիբազը, որոնք սակայն ոչ թե անկախ արքաներ, այլ Աքեմենյան տերության հայ սատրապներն էին։

Ք․ա․ 240-ական թթ․ Շամին հաջորդեց նրա որդի Արշամը, որը կառուցեց Արշամաշատ քաղաքը Ծոփքում։ Արշամի մասին տեղեկանում ենք, որ նա այնքան հզոր էր, որ կարողացել էր ապաստան տալ Սելևկյան տերության դեմ ապստամբած նրա եղբորը։

Մեծ Հայքի Հայկազունի Երվանդականների թագավորության անկումը։ Ք․ա․ 3-րդ դարի վերջի Հայաստանը թուլացել էր։ Դա նպաստավոր պայմաններ ստեղծեց Սելևկյանների վաղեմի ծրագրի իրականացման համար, ինչին նպաստեց նաև հայերի ներքին պառակտվածությունը։ Ք․ա․ 201 թ․ Սելևկյան արքա Անտիոքոս 3-ի զորքերը հայազգի զորավարներ Արտաշեսի և Զարեհի գլխավորությամբ արշավեցին Հայաստան։ Երվանդ 4-րդ Վերջինը՝ Ք․ա․ մոտ 220-201 թթ․, զոհվեց մայրաքաղաք Երվանդաշատի պաշտպանության ժամանակ։ Այնուհետև գրավվեց Մեծ Հայքի հոգևոր կենտրոն Բագարանը, որտեղ սպանվեց Երվազ քրմապետը՝ Երվանդ 4-րդ արքայի եղբայրը։ Դրանով Ք․ա․ 201թ․ Մեծ Հայքում վերջ դրվեց Հայկազունիների Երվանդական ճյուղի իշխանությանը։

Արտաշեսը Մեծ Հայքում, իսկ Զարեհը Ծոփքում նշանակվեցին սելևկյան կառավարիչներ (ստրատեգոսներ)։ Այդ վիճակը շարունակվեց մինչև Ք․ա․ 190 թվականը։

Հարցեր և առաջադրանքներ

1․ Ներկայացրեք Հայաստանի վիճակը Ք․ա․ 4-րդ դարի վերջին։

Սպանված թագավորի որդին կարողանում է վերականգնվել հայրական գահին՝ շնորհիվ հայկական արքայից ստացած զորքերի։ Դա վկայում է, որ նորանկախ Հայաստանը արդեն Ք․ա․ 4-րդ դարի վերջին ծանրակշիռ ուժ էր տարածաշրջանում։

2․ Ո՞վ էր Հայաստանի վտանգավոր հարևանը Ք․ա․ 3-րդ դարում։ Նրա դեմ պայքարում որն էր հայերի հաջողության գլխավոր պատճառը։

Ք․ա․ 3-րդ դարի վերջի Հայաստանը թուլացել էր։ Դա նպաստավոր պայմաններ ստեղծեց Սելևկյանների վաղեմի ծրագրի իրականացման համար, ինչին նպաստեց նաև հայերի ներքին պառակտվածությունը։ Ք․ա․ 201 թ․ Սելևկյան արքա Անտիոքոս 3-ի զորքերը հայազգի զորավարներ Արտաշեսի և Զարեհի գլխավորությամբ արշավեցին Հայաստան։

3․ Ո՞վքեր էին իշխել Կոմմագենեում Ք․ա․ 3-րդ դարում։

Ք․ա․ 260-240-թթ․ իշխած հայոց արքա Սամոս (Շամ) Երվանդականը կառուցե Կոմմագենեի կենտրոն Սամոսատ (Շամշատ) քաղաքը։

4․ Ե՞րբ է գահակալել Երվանդ 4-րդ Վերջին արքան։

Երվանդ 4-րդ վերջինը գահակալել է Ք․ա․ մոտ 220-201 թթ․

5․ Ո՞մ զորքերը տապալեցին Մեծ Հայքի Երվանդական վերջին արքային։ Ո՞վքեր էին գլխավորում այդ զորքերը։

Ք․ա․ 201թ․ Մեծ Հայքում վերջ դրվեց Հայկազունիների Երվանդական ճյուղի իշխանությանը։Զորքերը գլխավորում էր Երվանդ 4-րդը։ 

6․ Ո՞րտեղի կառավարիչներ նշանակվեցին Արտաշեսը և Զարեհը։

Արտաշեսը Մեծ Հայքում, իսկ Զարեհը Ծոփքում նշանակվեցին սելևկյան կառավարիչներ։

Ածականի կազմությունը 11.03.2024

Ըստ կազմության՝ ածականները լինում են՝

պարզ՝ լավ, վատ, բարձր, նոր

բաղադրյալ, որոնք իրենց հերթին լինում են՝

ածանցավոր՝  անշնորհք, կարմրավուն, արծաթե,

բարդ՝ լայնարձակ, եռագլուխ, նորանոր,

բարդ ածանցավոր՝ հարթավայրային, հրացանավոր, գյուղատնտեսական։

Ածական կազմող ածանցները կոչվում են ածականակերտ ածանցներ։ Դրանք են՝ նախածանցներ՝
ամենա- ամենամեծ, ամենափոքր
ան-անգութ, աներես
ապ-ապաշնորհ, ապաբարձիչ
բաց-բացարձակ, բացականչել
գեր-գերբնական, գերաբուխ
դժ-դժգոհ, դժական
ընդ-ընդարձակ, ընդաբույս
հակա-հակադիր, հակաբանվորական
համա-համադաս, համաբանական
տ-տգետ, տաբելային
չ-չտես, չխոսկան

վերջածանցներ
-ագին-ահագին, մեծագին
-ագույն-մեծագույն, անգույն
-ալի-հրաշալի, արևալի
-ածո-գտածո, հածո
-ական-գյուղական, քաղաքական
-ային-տնային, քաղցրային
-ան-կծան, սուտասան
-անի-լեզվանի, կենդանի
-ավետ-հոտավետ, բուրավետ
-ավոր-գունավոր, շերտավոր
-ատ-գունատ, կիսատ
-ացի-խելացի, կանացի
-ե-ոսկե, արծաթե
-ելի-սիրելի, նազելի
-եղ-զորեղ, գունեղ
-ենի-հայրենի, վայրենի
-ի-կատաղի, անվանի
-իչ- գրավիչ, դյութիչ
-իկ-փոքրիկ, գեղեցիկ
-լիկ-պստլիկ, փափլիկ
-կան-խռովկան, լացկան
-կոտ-նեղացկոտ, ալարկոտ
-յա-փայտյա, մետաղյա
-ովի-ծալովի, ծալովի
-ոտ-ժանգոտ, բրդոտ
-ուն-փխրուն, ճկուն

Առաջադրանքներ:
1. Վերը նշված ածանցավոր ածականների շարքին ավելացրու ևս երկուական ածական:

Լիկ-պստլիկ, կարճլիկ

Կոտ-ամաչկոտ, քնկոտ

2.Յուրաքանչյուր բառաշարքում ընդգծել 5 պարզ ածական.
ա. կլոր, ալեկոծ, կույր, աղվես, աներ, մերկ, անգործ, կարճլիկ, կաղ, տկլոր
բ. համերաշխ, բոբիկ, քաջ, անայլայլ, անուրջ, հզոր, երկար, կարճ, անարգ, անվախ
գ. սև, գաթա, խրոխտ, բոլոր, նեղ, հաստ, դաշտ, նոսր, կորովի, ճահճապատ
դ. զվարթ, գավաթ, գմբեթ, արագ, դրոշ, մեղմ, լուրջ, ծանր, ուժեղ, դիտմամբ

3.Յուրաքանչյուր բառաշարքում ընդգծել 5 բարդ ածական.
ա. քարաշեն, սկզբնապես, լիտրանոց, բրոնզաձույլ, ձյունաթույր, հանդարտ, մեծամեծ, թափուր, քաջարի, ճերմակ
բ. խուճուճ, ալեզարդ, հեռաձիգ, հավասար, կապտականաչ, ձվաձև, կիսախուփ, դժբախտ, երիտասարդական
գ. սրճագույն, շեղակի, դանդաղաշարժ, երկթերթ, առհավետ, սրաքիթ, համընթաց, ստահակ, հավերժ, պատրաստ:

4. Յուրաքանչյուր բառաշարքում ընդգծել 5 ածանցավոր ածական.
ա. թավշյա, քնքուշ, աշակերտական, դժվար, տգեղ, ողորկ, դիպուկ, շքեղ, քաղցր, օտար
բ. ահագին, նիհար, ամենամեծ, վստահ, դժգոհ, հարմար, հարադիր, բարի, գեղեցիկ, լիուլի
գ. դեղին, մթին, պակաս, լավագույն, դժբախտ, կապույտ, անվախ, կոպիտ, դարավոր, վարար
դ. ամենախիզախ, վարարուն, ուրախ, նազելի, ծարավ, հզորագույն, պղտոր, վճիտ, գունատ, գիտակից

5.Կապակցության իմաստն արտահայտիր ածականով.
ճահիճներով պատված-ճահճապատ
մանրէներ ծնող-մանրէածին
միայնակ ապրող-մենակյաց
մեգով պատված-մեգապատ
անուշ բուրող-անուշաբույր
թախծոտ դեմքով-թախծադեմք
միրգ տվող-մրգատու
նոր տնկած-նորատունկ
շահույթ բերող-շահութաբեր
շեկ մազերով-շիկահեր
շատ շնորհներ ունեցող-շնորհաշատ
ոսկուց ձուլված-ոսկեձույլ