Հովհաննես Թումանյան. Գելը (հատված)

Մեզանում, դաշտ տեղերում, գելը շատ ավելի վտանգավոր է, քան սար տեղերում։ Մեզանում գելերը ձմեռվան գիշերը, գալիս են գեղի մեջը ման գալիս։ Շներին պահում ենք, որ չտանեն—չուտեն։ Ձմեռները մեզանում շատ վտանգավոր է մենակ ճանապարհորդելը, մանավանդ, եթե մութն էլ վրա հասավ։ Այ, ձեզ պատմեմ իմ գլխին եկած մի դեպք։
Ծիրան անունով մի եզն ունեինք։ Մի ձմեռ էս եզը կորավ։ Ախպերս ինձ ղրկեց ման գալու։ Ես էլ էսպես 16—17 տարեկան ջահել տղա եմ։ Գնացի գեղի չորս կողմը ման եկա ման— չգտա։ Գոմահանդ ունենք, էնքան էլ գեղիցը հեռու չի։ Ասի՝ եզը սովոր է, կարելի է էդ կողմն ըլի գնացած։ Գնացի էդ գոմահանդը։ Գնացի, էս գոմը նայեցի, էն գոմը նայեցի, վերջը տեսնեմ՝ դրուստ որ եզը մի գոմումն է։ Եզը դուրս արի– դուրս գամ տեսնեմ՝ արդեն մութն ընկնելու վրա է։ Սիրտս մի ահ ընկավ։ Տեսնում եմ, որ լուսով չեմ կարող գեղը հասնեմ։ Մտածում եմ՝ գնա՜մ-չգնա՜մ։
Ի՞նչ անեմ․․․
Չորս կողմս ամայի ձյունապատ դաշտ, շեն չկա, ձեն չկա․ ձեռիս էլ՝ մի ճիպոտ ու մի դանակ։
Ի՞նչ պետք է անեմ։ Աստծու անունը տվի, եզն առաջս արի քշեցի։ Մի քիչ տեղ անց էի կացել, հանկարծ իրիկվան էն դառը քամու հետ մի տխուր ձեն ընկավ անգաճովս։ Կանգնեցի, ականջ դրի․․․
Տեսնեմ՝ գիլի ոռնոց է․ ո՜ւո՜ւ․․․
Ո՜ւ․․․ Էս ոռնոցին միացավ ամբողջ խումբը, ու սարսափով լցվեց դաշտը։ Մտիկ տամ, որ աջ կողմս, հեռվում, մթան մեջ, ջուխտ-ջուխտ վառված ճրագների մի բազմություն է շարժվում․․․ Էլ ի՞նչ, ձեռաց հասկացա, որ գելերի աչքերն են— սոված բոլուկ է․․․ Եզը ետ տվի դեպի գոմերն ու քշում եմ, ո՜նց եմ քշում, վազում եմ, ո՜նց եմ վազում․․․ Ետ նայեմ, որ արդեն գալիս են։ Եզը թող արի փախա, ընկա գոմը։ Ընկա գոմը, բարձրացա սների գլխներին․ գերանների վրա դատարկ տեղեր են լինում է՜․․․
― Հա՛, իմանում ենք, կոնգերի վրա։
— Հա՛, էդ կոնգերից մեկին վեր էլա։ Դեռ չէի տեղավորվել― մին էլ տեսնեմ, եզանս գոռոցը բարձրացավ։ Զարմանք բան է, թե էնքան տարածությունը ինչպես մի երկու րոպեումը՝ կտրեցին ու հասան։
— Վա՛հ, գիլի ոտին ինչը կհասնի, – խոսեց քեռի Անդրիասը։— Էն սարի գլխիցը որ մի բան նկատեց՝ մին էլ կտեսնես կողքիդ դուրս եկավ։ Դրա համար են ասում, էլի, թե գելն ազրեիլ է։
— Հա՛, էն էի ասում, — շարունակեց շորագյալցի Ավոն։ — Եզանս գոռոցը բարձրացավ ու իսկույն էլ կտրեց, խռխռոցն ընկավ։ Խռխռոցն էլ կտրեց, միայն գելերի ժնգժնգոցն եմ լսում ու լսում եմ՝ ոնց են լափում․․․
— Վա՜յ Ծիրան ջան․․․— դուրս թռավ սրտիցս։ Բայց ի՞նչ Ծիրանի ժամանակն է։ Ես իմ գլուխն եմ լաց ըլում։ Մտածում եմ թե՝ էս լավ էր, եզնովը կըլեն մինչև կլուսանա, կամ կկշտանան ու կգնան, կամ, ասում եմ, ինձ չեն գտնիլ․․․ Դու մի ասիլ՝ սոված գիլի բոլո՜ւկ, ես հիսուն ասեմ, դու հարյուր իմացի, ձեռաց հախռել են, ու մին էլ տեսնեմ, մութը գոմը լցվեցին էն ջուխտ-ջուխտ վառած ճրագները ռեխները բաց արած․․․
Գտան․․․
Եկել են լցվել, ներքևից ագահ-ագահ ինձ են մտիկ անում։ Ես էլ չորացել եմ մնացել վերևր գերանին կպած։ Մտիկ արին, մտիկ ու թող արին դուրս գնացին։
Շունչս ետ եկավ։ Ասի․ «Փառքդ շատ ըլի, աստոծ, էս էր՝ ազատվեցի․․․» ։
Դեռ աստծու փառքը բերանումս, մին էլ ի՞նչ եմ լսում։ Իմ ուղղությամբ վերևից կտուրը քանդում են, չանգերովը հողը ետ են տալի։ Արդեն լսում եմ՝ չանգերը կոճերին են դիպչում․․․
Սառը քրտինքը վրա տվեց․․․ Շտապեցի տեղս փոխեցի, անց կացա մյուս կոնդի վրա կուչ եկա։
Բաց արին, կոճը վեր կալան, տեսան տակին չկամ։
Էլի եկան ներքև։ Մտիկ արին, որ մյուս կոնդի վրա եմ․ ետ դուրս գնացին։ Հիմի էս կոնդի վերևից սկսեցին քանդել կտուրը։
Դարձյալ տեղս փոխեցի։ Էսպեսով՝ նրանք քանդելով, ես տեղս փոխելով՝ հասանք վերջին կոնդին։ Էլ ո՞ւր գնամ։
Եկան մտիկ արին կատաղած ու ետ գնացին։ Քանդում են, ո՜նց են քանդում․․․
Մի սուր դանակ ունեի գրպանումս, հանեցի, բաց արի ու ձեռքիս բռնած՝ մտքումս աղոթք եմ անում․— Տեր աստոծ, դու ինձ ազատ անես էս նեղ տեղիցը․․․
Իսկ հենց անգաճիս վերևը քանդում են։ Քանդելով հասան կոճերին։ Հասան կոճերին, մինը կոճերի արանքովը թաթը մեկնեց, որ կոճը ետ քաշի։ Թաթը բռնեցի ու էն սուր դանակովը զըռթ կտրեցի․․․ Թաթը փախցրեց, ոռնալով, կոնծկոնծալով ետ գնաց, ու կտերն իրարով անցան։ Իմացել Էի, որ գելերի մինը եթե վիրավորվեց՝ մյուսները վրա են թափում նրան ուտում։ Ասի՝ ուրեմն սրան ուտում են։ Հիմի սպասում եմ, որ սրան կուտեն կպրծնեն ետ կգան։ Էլի դանակս ձեռիս պատրաստ սպասում եմ։
Ականջս ձենի է։ Գիշերվա մի ժամին, ոնց որ երազում՝ մի բարակ ձեն եմ լսում․
— Ավո, հե՜յ․․․
Ինձ են կանչում․․․
— Տեր աստոծ, մի՞թե ինձ են կանչում․․․ Մի՞թե ախպերս է․․․ Մի՞թե մերոնք են․․․ Գոմից ձեն եմ տալիս, գոռում եմ․
— Աղանիկ, հե՜յ․․․ Էստեղ ե՜մ․․․ Գոմումն ե՜մ․․․ Գելերն ինձ ուտում ե՜ն․․․ Օգնեցեք, հե՜յ․․․
Էլի նրանք ձեն են տալի, իմ ձենը չեն լսում, թեև ես շարունակ կանչում եմ։
Մին էլ տեսնեմ հրացանները տրաքեցին, ետևից լսվեցին հեռացող գելերի կաղկանձն ու մարդկանց հարահրոցը։ Պարզ ճանաչեցի ախպորս ու մեր գեղացի տղերանց ամեն մեկի ձենը։
— Ավո, հե՜յ․․․
— Էստեղ ե՜մ․․․ Էստեղ ե՜մ․․․ կենդանի ե՜մ․․․
Ներս թափեցին գոմը։
— Փառք քեզ, աստոծ․․․ Փառք քեզ, աստոծ, — ուրախացած ու զարմացած կանչում են ամենքը։ Ցած եկա վերջին կոնդի վրից։ Ախպորս գիրկն ընկա ու սկսեցի հեկեկալ։ ― Էլ լաց մի ըլի, գնա աստծուն փառք տուր, որ էսօր նոր մորից ծնվեցիր, – կանչեցին էս ու էն կողմից ու ինձ դուրս բերին դուսը, ուր թափված էին մեր Ծիրան եզան ոսկորները։
Դեռ լուսը չէր բացվել։
Հեռվից լսվում էր գելերի ոռնոցը։

Առաջադրանքներ:
1. Տրված բարբառային բառերը գրական դարձրու:
Գել-գայլ, ղրկեց-ուղարկեց, թող արի-արի, սների-սյուն, ջուխտ-ջուխտ-զույգ-զույգ, տղերանց-տղաներ, անգաճ-ականջ, լուսը-լույս, գեղը-գյուղ, դրուստ-ճշմարիտ:
2. Գտիր ամենալարված հատվածը:

Ամենալարված հատվածը այն էր երբ գայլերը սկսեցին տանիքը քանդել
3. Բնութագրիր պատմության հերոսին:

Պատմության հերոսը խելացի և խիզախ էր։
4. Պատմությունը վերնագրիր:

Ես կվերնագրեմ այս պատմվածքը <<Ավոն և գայլերը>>։

Check your progress 07.03.2024

1. Complete the sentences with correct from of verbs in the box.

ask, read, go, watch, play, eat.

1)My Mum watch the news on TV at nine.

2)goes

3)ask

4)eat

5)read

6)play

 

2.Put the words in the correct order.

1)She is always late.

2)We eat usually chicken on Mondays.

3)I at the weekend  go always shopping.

4)I am in the morning always tired.

5)The at us often smiles teacher.

6)I eat ever fruit hardy.

 

3)Write the days of the week.

1)Thursday

2)Sunday

3)Monday

4)Wednesday

5)Tuesday

6)Saturday

7)Friday

 

4.Write the times.

1)12 o’clock

2)7 o’clock

3)10:30 o’clock

4)18:20 o’clock

5)23:45 o’clock

 

5.

1)1

2)1

3)2

4)1

5)2

 

6.

1)2

2)1

3)1

4)2

5)1