Մի գարնան առավոտ

Մի գարնան առավոտ արթնացա ու պատուհանից դուրս նայեցի…

-Ա՜յ քեզ հրաշք…

Իմ բակում բոլոր ծաղիկները մեծացել են մինչև ամպ։Ես միանգամից դուրս եկա բակ։Ես մտածեցի և մտքում ասացի ինձ։

Հմմմմմ… իսկ ծաղիկների ամենավերևում ի՞նչ կա։

Ես փորձեցի բարձրանալ տերևից տերև։

-Եվ վերջապես հասել եմ մինչև ծաղիկի գլխիկին։

Ես զարմացա, երբ տեսա այդ հաշքը։ Ծաղկի գլխիկին գտնվում էր ծաղիկների քաղաքը։Ամեն մի տուն իր բույրը ուներ։Հետո ես գնացի քաղաքի այգին։Երբ ես նստեցի նստարաններին, ինձ մոտեցավ մի մարդ և ասաց․

-Բարև ձեզ ,դուք մեր քաղաքի՞ց եք։

Ո՜չ ,-պատասխանեցի ես

-Դու՞ք այս քաղաքում եղել եք,-ասաց մարդը:

Ո՜չ, -նորից պատասխանեցի ես։

— Դուք գիտե՞ք, ով առաջին անգամ է լինում այս քաղաքում, նա ստանում է շատ ծաղիկներ,-ասաց մարդը։

-Ես չգիտեի, -պատասխանեցի ես։

-Այս ծաղիկներ ձեզ,-ասաց մարդը։

-Շնորհակալություն,- ասացի ես։

-Ձեր քաղաքում ազատ տուն կա՞, որ ես ապրեմ մի օր,- ասացի ես

-Այո, կա,- ասաց մարդը։

Եվ նա ինձ ուղեկցեց մինչև այդ տուն։Ես շատ հոգնած էի, որ իջնեի իմ տուն։

Երբ արդեն առավոտ էր, ես վերցրեցի իմ իրեր և իջա ներքև։Երբ իմ  մայրիկը ինձ տեսնում է  ու հարցնում

-Դու որտե՞ղ էիր։

-Մայրիկ, նստիր, ես քեզ ամեն ինչ կպատմեմ։