Բույսերի կառուցվածքը և կենսագործունեությունը

Մեր շրջապատում կան շատ բույսեր: Տարբեր բույսեր՝ խոտեր, թփեր և ծառեր, աճում են անտառներում ու մարգագետիններում, այգիներում ու պուրակներում, փողոցների եզրերում, դպրոցամերձ և տնամերձ հողամա­սերում և այլուր: Դասարաններում և սենյակներում բույսերն աճեցվում են համապատասխան տարաներում, այստեղ բույսերը խնամքի առարկա են: Ի՞նչ է բնորոշ բույսերին:Բույսը հիմնականում աճում է հողում: Նրա մարմնի մի մասը գտնվում է հողում՝ կազմելով ստորգետնյա հատվածը: Մյուսը տեսանելի հատվածն է, որը գտնվում է հողից դուրս, կազմում վերգետնյա հատվածը: Բույսն ունի իր կառուցվածքը: Սովորաբար տարբերում են նրա արմատը, ցողունը և տերևը: Դրանք միասին կազմավորում են բույսի մարմինը: Արմատը սովորաբար կազմում է բույ­սի ստորգետնյա մասը: Արմատները լի­նում են շատ բարակ և հաստացված, կարճ և երկար: Ցողունն արմատին է միացնում տերևները:

Բացի նշվածից՝ բույսերի մի մասը ծաղկում է, տալիս պտուղներ և առաջաց­նում սերմեր: Ծաղիկները, պտուղները և սերմերը ևս բույսի կառուցվածքի մասերն են: Ծաղկման շրջանում բույսերը շատ շքեղ են, գունեղ, գեղեցիկ ու բուրավետ: Արմատը, ցողունը, տերևը, ծաղիկը, պտուղը, սերմը բույսի օրգաններն են:

Բույսն անընդհատ աճում է և զար­գանում, նրա աճը լավ դիտվում է միջա­վայրի բարենպաստ պայմաններում՝  լույ­սի, ջրի և անհրաժեշտ այլ նյութերի առկայությամբ: Եթե ուշադիր դիտարկենք բույսի կյանքը, ապա կնկատենք այն, որ բույսը սնվում է, օգտագոր­ծում ջուր և ածխաթթու գազ, բույսի մարմնում առաջանում են տարբեր օր­գանական նյութեր: Բույսը նաև շնչում է, որի ընթացքում օգտագործում է թթվածին՝ կենդանիների և մարդու նման:

Որոշ բույսերի կենսագործունեության առանձնահատկություններից է հոտը, հաճախ նաև՝ բուրավետ լինելը:

Բույսերի մասին շատ հետաքրքիր երևույթներ կարելի է դիտել անտա­ռում կամ մարգագետնում, դպրոցամերձ կամ տնամերձ հողամասում, շրջա­կա կանաչ աշխարհում: Բույսերը պետք է ոչ միայն ճանաչել, այլ նաև՝ պաշտպանել: Բույսերը մարդկանց «կանաչ բարեկամներն» են:

Բույսերի մասին գիտությունը կոչվում է բուսաբանություն:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Շրջապատում որտե՞ղ են աճում բույսեր:                                                                                                                                                                  Տարբեր բույսեր՝ խոտեր, թփեր և ծառեր, աճում են անտառներում ու մարգագետիններում, այգիներում ու պուրակներում, փողոցների եզրերին, դպրոցամերձ և տնամերձ հողամա­սերում և այլուր:
  2. Ի՞նչ գիտեք բույսի մարմնի մասին:Ո՞րն է նրա ստորգետնյա, ո՞րը՝վերգետնյա հատվածը: Ի՞նչ կառուցվածք ունի բույսը: Բույսի ի՞նչ օրգաններ գիտեք:                                                                                                                                                                                                          Նրա մարմնի մի մասը գտնվում է հողում՝ կազմելով ստորգետնյա հատվածը: Մյուսը` տեսանելի հատվածն է, որը գտնվում է հողից դուրս, կազմում վերգետնյա հատվածը:Բույսն ունի իր կառուցվածքը: Սովորաբար տարբերում են նրա արմատը, ցողունը և տերևը: Դրանք միասին կազմավորում են բույսի մարմինը: Արմատը սովորաբար կազմում է բույ­սի ստորգետնյա մասը: Արմատները լի­նում են շատ բարակ և հաստացված, կարճ և երկար: Ցողունն արմատին է միացնում տերևները:
  3. Ի՞նչ պայմաններ են անհրաժեշտ՝ բույսի աճի և զարգացման համար:                                                                                                              Բույսն անընդհատ աճում է և զար­գանում, նրա աճը լավ դիտվում է միջա­վայրի բարենպաստ պայմաններում՝ լույ­սի, ջրի և անհրաժեշտ այլ նյութերի առկայությամբ:
  4. Ինչպե՞ս է դրսևորվում բույսի կենսագործունեությունը:                                                                                                                                Բույսերի կենսագործունեության առանձնահատկություններից է հոտը, հաճախ նաև՝ բուրավետ լինելը:
  5. Դիտարկեք շրջապատի որևէ բույս։ Նկարեք այդ բույսը: Ցույց տվեք նրա ստորգետնյա և վերգետնյա հատվածները, նշեք բույսի օրգանները: Ցորենի արմատի զանգվածը շատ ավելի մեծ է իր վերգետնյա մասից: Ինչո՞ւ: Թվարկեք այն բույսերը, որոնք ծաղկում են:    Ծաղկող բույսեր են մի շարք ծաղիկներ՝ վարդ, մեխակ, մանուշակ և այլն։ Նաև պտղատու բույսերը։
  6. Փորձեք նշել, թե ինչո՞վ են բույսերը կարևոր մարդու կյանքում։                                                                                                                          Մենք ապրում ենք շնչելով թթվածին, որը մեզ համար ապահովում են կանաչ բույսերը: Նրանք շրջակա միջավայրից կլանում են ածխաթթու գազ և օդ արտանետում թթվածին:  Մարդու գոյությունը երկրի վրա առանց բնության, ծառերի ու տարբեր բույսերի  անհնար կլիներ:

Բույսերի բազմազանությունը

Բույսերը բազմազան են: Նրանք իրարից տարբերվում են կառուցվածքով, բազմացման եղանակներով, բնակեցման վայրերով, չափերով, կյանքի տևողությամբ և այլն: Երկրի վրա աճող բոլոր բույսերը կազմում են բուսական աշխարհը՝ ֆլորան: Բույսերը, արմատներով ամրանալով հողին, չեն փոխում իրենց տեղը: Բացառություն են որոշ ազատ շարժվող ջրիմուռներ: Ջրիմուռները շատ պարզ կառուցվածք ունեն, նրանք կազմում են ցածրակարգ բույսերի խումբը և հիմնականում ապրում  են ջրում: Արմատ, ցողուն, տերև  ունեցող բույսերն անվանում են բարձրակարգ  բույսեր: Դրանք են մամուռները, մերկասերմերը և ծաղկավոր բույսերը: Ամենապարզ կառուցվածք ունեցող բարձրակարգ բույսերը մամուռներն են: Այժմ կենսոլորտում դրանք ամենալայն տարածումն ունեն:

Բույսերի սննդի հիմնական և ելակետային աղբյուր են: Նրանք սնունդ են ոչ միայն մարդկանց, այլև կենդանիների, սնկերի, բակտերիաների համար: Բույսերը մասնակցում են հողի և օգտակար հանածոների, այդ թվում՝ քարածխի, տորֆի, նավթի, բնական գազի առաջացմանը:
Բույսերից շատերը մթնոլորտ են արտազատում հատուկ մանրէասպան նյութեր՝ֆիտոնցիդներ, որոնք ոչնչացնում են հիվանդաբեր բակտերիաները: Հատկապես շատ ֆիտոնցիդներ կան սոճու անտառներում: Այդ պատճառով սոճու անտառներում կառուցում են առողջարաններ: Մեծ քանակությամբ ֆիտոնցիդներ են պարունակում նաև սոխը և սխտորը: Վարակներից խուսափելու համար պետք է սննդի մեջ սոխ և սխտոր օգտագործել:
Կանաչ տարածքները օդը մաքրում են փոշուց և խոնավացնում այն: Անտառը զգալիորեն ազդում է տարածքի միկրոկլիմայի վրա, պահպանում է տարածքը քամիներից, մեղմացնում է շոգը, թուլացնում ձմռան խտությունը: Ծառերը պաշտպանում են մշակովի բույսերը քամուց և չորացումից, նպաստում են ձյան կուտակմանը, գետերի հորդացմանը և լճերի մակարդակի բարձրացմանը: Անտառաշերտի օգնությամբ մարդը պայքարում է անապատացման դեմ:
Բույսերը մարդու ուժի և առողջության աղբյուրն են: Կանաչ բույսերը կլանում են առողջության  համար վնասակար արդյունաբերական աղմուկը: Կանաչապատ միջավայրում օրգանիզմի դիմադրողականությունն աճում է: Բույսերի դերը Երկրի վրա բնակվող բոլոր կենդանիների օրգանիզմների համար շատ կարևոր է:

Հարցեր
1.Ինչու՞ առանց բույսերի Երկրի վրա կյանք չի կարող լինել:                                                                                                                                                    Որովհետև բույսերը արտադրում են թթվածին։
2.Ի՞նչ նշանակություն ունի անտառը:                                                                                                                                                                                          Կանաչ տարածքները օդը մաքրում են փոշուց և խոնավացնում այն: Անտառը զգալիորեն ազդում է տարածքի միկրոկլիմայի վրա, պահպանում է տարածքը քամիներից, մեղմացնում է շոգը, թուլացնում ձմռան խտությունը: Ծառերը պաշտպանում են մշակովի բույսերը քամուց և չորացումից, նպաստում են ձյան կուտակմանը, գետերի հորդացմանը և լճերի մակարդակի բարձրացմանը: Անտառաշերտի օգնությամբ մարդը պայքարում է անապատացման դեմ:
3.Ի՞նչ են ֆիտոնցիդները, ո՞ր բույսերն են դրանք արտադրում:
Բույսերից շատերը մթնոլորտ են արտազատում հատուկ մանրէասպան նյութեր՝ֆիտոնցիդներ, որոնք ոչնչացնում են հիվանդաբեր բակտերիաները: Հատկապես շատ ֆիտոնցիդներ կան սոճու անտառներում: Այդ պատճառով սոճու անտառներում կառուցում են առողջարաններ: Մեծ քանակությամբ ֆիտոնցիդներ են պարունակում նաև սոխը և սխտորը: Վարակներից խուսափելու համար պետք է սննդի մեջ սոխ և սխտոր օգտագործել:
4.Ինչու՞ են բույսերը համարվում առողջության աղբյուր:                                                                                                                                                        Բույսերը մարդու ուժի և առողջության աղբյուրն են: Կանաչ բույսերը կլանում են առողջության  համար վնասակար արդյունաբերական աղմուկը: Կանաչապատ միջավայրում օրգանիզմի դիմադրողականությունն աճում է: Բույսերի դերը Երկրի վրա բնակվող բոլոր կենդանիների օրգանիզմների համար շատ կարևոր է: