Գործնական աշխատանք 26.04.2024

1.Նշիր այն բառը, որն հոմանիշ է փակագծերում տրված դարձվածքին.

ա. մարզվել, զինվել, սպառնալ, տրորել (սուր ճոճել)
բ. սսկվել, հագենալ, բավարավել, չարախոսել (բերանը ջուր առնել)
գ. խրատել, մտապահել, նշանել, ականջին օղ դնել, (ականջին օղ անել)
դ. վերացնել, սիրաշահել, վրդովվել, հագենալ, (սիրտը առնել)
ե. եռանդագին, մոլեգնած, մարած, շիկացած, (կրակ կտրած)
զ. անտեսել, պաշարել, կուտակել, հանգցնել, (ականջի ետևը գցել)

2.Բառաշարքում ընդգծիր պարզ բառերը:

Կարգ, կատակ, անտեր, կապիկ, վազք, գարուն, տկար, կարիճ, քերիչ, գերան, բարձ, շարան, դիրք, պատճառ, արդուկ, շահույթ, հրաման, հատիկ, հյութ, հնչյուն,  կաղնուտ, ականջ, օրորոց, մրջյուն:

3.Բառաշարքում ընդգծիր անհոդակապ բառերը, ինքդ լրացրու շարքը ևս 5 բառով:

Ծանրակշիռ, բազմերանգ, կեսբերան, խաղակես, մարգարտաշար, նախօրոք, սեպագիր,  ընդառաջ, ջրամբար, նկարագիր, աներորդի, մարդամոտ, մայրցամաք, ոսպապուր;

Կեսգիշեր, ծաղկաման, հացթուխ, տոմսարկղ, եռանկյուն։

4․Բառաշարքում առանձնացրու հոմանիշ բայերի 6 զույգ: 

Սփրթնել, ծաղրել, սարսափել, աղաչել, գունատվել, սաստկանալ, հեգնել, ուժեղանալ, իշխել, ահաբեկվել, աղերսել, տիրել:

Սփրթնել-գունատվել, ծաղրել-հեգնել,  սարսափել-ահաբեկվել, աղաչել-աղերսել, սաստկանալ-ուժեղանալ, իշխել-տիրել։

5․Բառաշարքում առանձնացրու հոմանիշ ածականների 6 զույգ:

Լուռումունջ, ազնիվ, մեծամիտ, չնաշխարհիկ, լռելյայն, քաջ, սրտացավ, անկեղծ, չքնաղ, գոռոզ, խիզախ, գթասիրտ:

Լուռումունջ-լռելյայն, ազնիվ-անկեղծ, մեծամիտ-գոռոզ, չնաշխարհիկ-չքնաղ, քաջ-խիզախ, սրտացավ-գթասիրտ։

6․Բառաշարքում առանձնացրու հոմանիշ գոյականների 6 զույգ:

Վախ, դրացի,  մրրիկ, երկյուղ, երանգ, տրտմություն, փոթորիկ, կասկածանք, գույն, տարակուսանք, հարևան, թախիծ:

Վախ-երկյուղ, դրացի-հարևան, մրրիկ-փոթորիկ, երանգ-գույն, տրտմություն-թախիծ, կասկածանք-տարակուսանք։

1.Տրված բառերի հականիշները գրի´ր: 

Սիրուն, լավ, մեծ, ներքև, ուշադիր, բարեկամ, աղքատ, կուշտ, դիտավորյալ, հիշել, վառել, դրական, հրաժեշտ տալ, հյուսել, թույլատրել, ընկնել, գումարել, թափթփել, պապանձվել, գիշեր, ելք, ավարտել, օգնել, արագացնել:

 

 Սիրուն-տգեղ, լավ-վատ, մեծ-փոքր, ներքև-վերև, ուշադիր-անուշադիր, բարեկամ-չարակամ, աղքատ-հարուստ, կուշտ-սոված, դիտավորյալ-պատահական, հիշել-մոռանալ, վառել-մարել, դրական-բացասական, հրաժեշտ տալ-բարևել, հյուսել-արձակել, թույլատրել-արգելել, ընկնել-ելնել, գումարել-հանել, թափթփել-հավաքել, պապանձվել-խոսել, գիշեր-ցերեկ, ելք-մուտք, ավարտել-սկսել, օգնել-վնասել, արագացնել-դանդաղեցնել։

2.Կետերը փոխարինի´ր ընդգծված բառերի հականիշներով: 

Կենսաբանները պնդում են, որ գազանները միայն շարժվող առարկաներն են տեսնում. անշարժ կենդանին անհետանում է նրանց աչքից:

Մարդիկ դատարկ երկինք են տեսնում, իսկ ծիծեռնակի, ջրածիծառի և մի քանի ուրիշ թռչունների համար երկինքը լիքն է  միջատներով:

Գիտնականները պարզել են, որ ստորջրյա աշխարհը այլ աղմուկի աշխարհ է:

3.Առածներն ընդգծված բառերի հականիշներով լրացրո´ւ: 

Անպտուղ ծառը կկտրեն, պտղատու ծառին քար կգցեն:

Բարին որ չլիներ, չարը աշխարհը կքանդեր:

Դևին դժոխքը ցույց չտաս, դրախտի ճանապարհը չի իմանա:

Թացն էլ չորի հետ վառվում է:

Կաթի հետ մտածը հոգու հետ դուրս գալիս:

Հագուստի նորն է լավ, ընկերոջ հինը:

Մինչև չգա վերջինը, չի հիշվի առաջինը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով