Մաթեմատիկայի ստուգում

Անուն*
Աննա
Ազգանուն*
Բարսեղյան
Դասարան*
4․3
Դպրոց*
Արևելյան դպրոց-պարտեզ
Արևմտյան դպրոց-պարտեզ
Հարավային դպրոց-պարտեզ
Հյուսիսային դպրոց-պարտեզ
Այլ
Էլեկտրոնային հասցե*
annabarseghyan@mskh.am
1-10-րդ առաջադրանքները կատարելիս  նշիր ճիշտ պատասխանը
1.Ո՞րն է այն հնգանիշ թիվը, որի տասնավորը 2 է, հարյուրավորը՝ 3, իսկ մյուս բոլոր թվանշանները՝ 4։
1) 44324
2)4324
3) 44234
4)32444
2․Ո՞ր շարքի թվերն են դասավորված նվազման  կարգով:
1) 2466, 5159, 8427, 8436
2) 8427, 6436, 2466, 5159
3) 8427, 6436, 5159, 2466
4) 2466, 8427, 6436, 5159
 3. Ինչպե՞ս կփոխվի երկու թվերի գումարը, եթե գումարելիներից մեկը մեծացնենք  30-ով, իսկ մյուսը թողնենք նույնը:
1) կմեծանա 30 անգամ
2) կփոքրանա 30 անգամ
3) կփոքրանա 30-ով
4) կմեծանա 30-ով
4․ 7580 < 75*0 արտահայտության մեջ աստղանիշի փոխարեն ի՞նչ ամենամեծ թվանշան կարող ենք տեղադրել, որ անհավասարությունը ճիշտ լինի։
1)5
2)9
3)8
4)3
5․ Գտի՛ր 35 թվի 5/7 մասը:
1) 57
2) 5
3)49
4) 25

Отменить выбор

6․ Ընտրի՛ր այն պատասխանը, որն արտահայտում է  4ժ30ր րոպեներով։
1) 126ր
2) 270ր
3) 430ր
4) 24030ր

Отменить выбор

7. Նկարում պատկերի ո՞ր մասն է ներկված կանաչ գույնով:

Подпись отсутствует

1)6/12
2)12/6
3)6/6
4)1/6

Отменить выбор

8․ Քանի՞  գրամ է 7/100 կիլոգրամը։
1) 70
2) 7100
3) 700000
4) 17

Отменить выбор

9․Հաշվիր ամենամեծ քառանիշ և ամենամեծ եռանիշ թվերի տարբերությունը։
1) 9000
2)9999
3)10999
4)1

Отменить выбор

10․ Գտի՛ր  6534  թիվը 10-ի բաժանելիս ստացված մնացորդը:
1) 0
2) 34
3) 534
4) 4

Отменить выбор

11-15-րդ  առաջադրանքների  ճիշտ պատասխանը  գրի’ր յուրաքանչյուր առաջադրանքից հետո նշված տեղում:
11. Ըստ օրինաչափության գտի՛ր տրված հաջորդականության հաջորդ անդամը՝  2, 3, 5, 8, 13,___
21
12. Հաշվի՛ր  15 · (105 − 350 : 7) արտահայտության արժեքը։
825
13. AB հատվածի երկարությունը 21 սմ է, AC հատվածը՝ 7 սմ (տե՛ս նկարը) : Գտի՛ր CB հատվածի երկարությունը:

Подпись отсутствует

21-7=14
14. Տուփում կա 10 կանաչ, 5 դեղին և 5 կարմիր մատիտ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ մատիտ պետք է հանել տուփից, համոզված լինելու համար, որ դրանցից գոնե մեկը կարմիր է։
10+5+1=16
15. Հավասարակողմ եռանկյան պարագիծը  33 դմ  է։ Որքա՞ն է այդ եռանկյան կողմի երկարությունը։
11դմ
16-17-րդ առաջադրանքների լուծման ընթացքը  ներկայացրու’  առաջադրանքներից   հետո   նշված  տեղում:
16. Այգում կա 45 ծառ։ Դրանց 3/5 մասը ծիրանենի է, իսկ մնացածը՝ դեղձենի։ Քանի՞ դեղձենի կա այգում։
18
17. Երեք իրար հաջորդող բնական կենտ թվերի գումարը 321  է։ Որո՞նք են այդ թվերը։
109, 107, 105

Քննություն

Առաջադրանք 1

Կարդա´ տեքստը և կատարի´ր առաջադրանքը:

Ագռավ

Ագռավները շատ խելացի թռչուններ են, բայց մարդիկ նրանց այդքան էլ չեն սիրում: Եվ դա իր պատճառն ունի: Այս թռչունները գողանում են մարդկանց իրերը: Կարող են նաև հարձակվել տնային կենդանիների վրա և փչացնել այգիների բերքը։

Ագռավները շատ խելացի թռչուններ են: Նրանք կարող են սնունդ ձեռք բերելու համար հետաքրքիր միջոցներ գտնել։ Օրինակ՝ ընկույզ կոտրելու համար նրանք թռչում են բարձր և այնտեղից ընկույզը գցելով գետնին՝ կոտրում, ուտում են։  Իսկ մեծ քաղաքներում ագռավները ընկույզը  նետում են խաչմերուկներում, որտեղ դրանք մեքենաների անիվներ տակ կոտրվում են: Ագռավները սպասում են կարմիր լույսին, որ մեքենաները կանգնեն, և իրենք կարողանան ընկույզն ուտել։

Ագռավները սարերում մարդկանց վրա մեծ քարեր են գլորում, որպեսզի մարդիկ հեռանան իրենց բներից:

Ագռավները կարող են բառեր ասել։ Տարբեր կռկռոցներով կարող են նաև  տեղեկացնել իրենց  ընդհանուր հավաքների, սպառնացող վտանգների կամ սննդի մասին։

Ագռավները միասեր թռչուններ են: Եվ երբ նրանք ընտրում են իրենց զույգին, ամբողջ կյանքն անցկացնում են նրա հետ, և զույգի մահից հետո նոր զույգ չեն փնտրում:

Կան նաև սպիտակ ագռավներ։ Սակայն նրանք արագ ոչնչանում են։ Սպիտակ գույնը թույլ չի տալիս ազատ և արդյունավետ որս անել կամ թաքնվել գիշատիչներից:

Առաջադրանք

  1. Տեքստից դո´ւրս գրիր մեկ պատճառ, որի համար մարդիկ կարող են չսիրել ագռավներին:

Այս թռչունները գողանում են մարդկանց իրերը:Կարող են նաև հարձակվել տնային կենդանիների վրա և փչացնել այգիների բերքը։

  1. Տեքստից դո´ւրս գրիր ագռավի՝ ընկույզ կոտրելու մեկ օրինակ:

Ընկույզ կոտրելու համար նրանք թռչում են բարձր և այնտեղից ընկույզը գցելով գետնին՝ կոտրում, ուտում են։

 

  1. Տեքստից դո՛ւրս գրիր՝ ի՞նչ են անում ագռավները, երբ սարերում մարդիկ մոտենում են նրանց բներին:

Ագռավները սարերում մարդկանց վրա մեծ քարեր են գլորում, որպեսզի մարդիկ հեռանան իրենց բներից:

 

  1. Ընդգծի´ր սխալ պատասխանը։
  • Ագռավներն իրենց զույգի մահից հետո նոր զույգ են ընտրում,
  • Ագռավներն իրենց ընկերոջ մահից հետո նոր զույգ չեն ընտրում:

 

  1. Ընդգծի´ր ճիշտ պատասխանը։
  • Սպիտակ ագռավները ոչնչանում են, որովհետև մարդիկ նրանց որսում են:
  • Սպիտակ ագռավները ժամանակի ընթացքում սևանում են:
  • Սպիտակ ագռավները ոչնչանում են, որովհետև գույնի պատճառով չեն կարողանում թաքնվել թշնամիներից:
  • Սպիտակ ագռավներ չեն լինում:
  1. Գրի´ր՝ ի՞նչ նոր բան իմացար ագռավների մասին:

Ես իմացել եմ որ նրանք կարող են սնունդ ձեռք բերելու համար հետաքրքիր միջոցներ գտնել։ Օրինակ՝ ընկույզ կոտրելու համար նրանք թռչում են բարձր և այնտեղից ընկույզը գցելով գետնին՝ կոտրում, ուտում են։  Իսկ մեծ քաղաքներում ագռավները ընկույզը  նետում են խաչմերուկներում, որտեղ դրանք մեքենաների անիվներ տակ կոտրվում են: Ագռավները սպասում են կարմիր լույսին, որ մեքենաները կանգնեն, և իրենք կարողանան ընկույզն ուտել։

 

  1. Գրի´ր կապույտ ներկված բառերի հականիշները։
    շատ-քիչ
      բարձր-ցածր
      մեծ-փոքր
      արագ-դանդաղ
  2. Գրի´ր տեքստում հոգնակի թվով գործածված 2 բառ:                                                                                                                                                                  Ագռավներ

քարեր

 

  1. Ըստ տեքստի՝ ագռավներն ինչպիսի՞ն են: Գրի՛ր 2 բառ։

Անվախ

 խելացի

  1. Ընդգծի´ր ճիշտ պատասխանը։ «Թռչել», «ուտել» բառերը ցույց են տալիս.
  • առարկա,
  • թիվ,
  • հատկանիշ
  • գործողություն:

Ճամփորդություն դեպի Սիրահարների այգի, Կասկադ և Մարշալ Բաղրամյան պողոտա

Հունիսի 8-ին մենք գնացել ենք Սիրահարների այգի, Կասկադ և Մարշալ Բաղրամյան պողոտա։Սկզբում մենք գնացել ենք Մարշալ Բաղրամյան պողոտա և տեսել ենք Հովհաննես Բաղրամյան» ձիարձանը։Հետո քայլել ենք դեպի Սիրահարների այգի։Այնտեղ մենք տեսել ենք <<Արմենուհի>>, <<Սիրո միություն>>, <<Գևորգ Էմինի>> արձանները։Հետո Բաղրամյան պողոտայով քայլքել ենք դեպի Կասկադ համալիր՝ <<Ալեքսանդր Թամանյան>>, <<Կատու>> արձանների ուսումնասիրելու։Հետո քայլքել ենք դեպի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն և ուսումնասիրել ենք <<Արամ Խաչատրյան>>, <<Հովհաննես Թումանյան>>, <<Ալեքսանդր Սպենդիարյանի>> արձանները։

Չորրորդ կանգառ

Զարկ՝ նախքան լողալը՝-  77

Զարկ՝ լողալուց հետո՝  77

Լողավազանի երկարությունը՝  6 մ 75 սմ =  675 սմ

Լողացել եմ՝  2×6 մ 75 սմ =1350    սմ   `25  վրկ

1վ — 1350։25=54

1ր-ում կլողամ _ 60×54=3240

1ժ-ում կլողամ – 3600×54=194400

Խնդիրներ

Լուծում ենք

Խնդիր․ 1

Տուփում կա 11 կանաչ, 5 դեղին և 8 կապույտ մատիտ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ մատիտ պետք է հանել տուփից, համոզված լինելու համար, որ դրանցից գոնե մեկը կապույտ է։

11+5+1=16

Խնդիր․ 2 

Տուփում կա 11 կանաչ, 5 դեղին և 8 կապույտ մատիտ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ մատիտ պետք է հանել տուփից, համոզված լինելու համար, որ դրանցից գոնե մեկը դեղին է։

11+8+1=20

Խնդիր․ 3

Տուփում կա 11 կանաչ, 5 դեղին և 8 կապույտ մատիտ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ մատիտ պետք է հանել տուփից, համոզված լինելու համար, որ դրանցից գոնե մեկը կանաչ է։

5+8+1=14

Խնդիր․ 4

Երեք իրար հաջորդող բնական կենտ թվերի գումարը 213է։ Որո՞նք են այդ թվերը։

213:3=71

71-2=69

71+2=73

69, 71, 73

Խնդիր․ 5 

Երեք իրար հաջորդող բնական զույգ թվերի գումարը 312 է։ Որո՞նք են այդ թվերը։

312:3=104

104-2=102

104+2=106

102, 104, 106

Մանուշակը , որ թռչել է լուսին

Մայրենիի ստուգատեսի 4-րդ կետի իրականացումը

4. Հորինի՛ր և գրի՛ր մի այնպիսի երևակայական պատմություն, որ քո ընտանեկան դպրոցի անդամները կարդան զարմացած և հետաքրքրված։

Լինում, է չի լինում, մի աղջիկ՝  անունը Մանուշակ։Մանուշակը, երբ փոքր երեխա էր, երազում էր թռչել հրթիռով դեպի լուսին և ընկերանալ լուսինի մանուշակագույն նապաստակների հետ։Մանուշակը մեծացել է և գնացել հրթիռի մոտ և թռել դեպի լուսին, կատարել իր երազանքը։Մանուշակը տեսել է մանուշակագույն նապաստաներին։Մանուշակը տեսել էր խոսացող փիղ։

—Փիղը ասաց, -բարև, ի՞նչ ես անում այստեղ։

—Մանուշակը ասաց,-բարև,ես եկել եմ, որ կատարեմ իմ երազանքը։

—Փիղը ասաց,- լավ, արի ես քեզ  նվերներ տամ։

—Մաուշակը ասաց,- ոչ, ոչ, պետք չի։

—Փիղը ասաց,- վերցրու մեր կողմից նվերը։

—Մանուշակը ասաց,- շնորհակալություն

Մանուշակը սկսեց բացել նվերը և տեսավ վարդագույն փոքրիկ շնիկ։Այդ օրից փիղը և Մանուշակը ընկերացել են։

Ճամփորդություն դեպի Օղակաձև այգի

Մայիսի 30-ին մենք գնացել ենք Օղակաձև այգի։Մենք տեսել ենք <<Բարեկամության ձեռքերը>>, <<Վահան Տերյան>>, <<Վարք հավերժության>>, <<Միքայել Նալբանդյան>>, <<Հովհաննես Այվազովսկու>>, <<Ավետիք Իսահակյանի>>, <<Կոմիտաս>> արձանները։Մեզ մեր ուսուցչուհինները մեզ անակնկալ են արել և հյուրասիրել են պաղպաղակ։Իմ  համար շատ հետաքրքիր օր էր։

 

 

 

 

 

 

Հունիսյան ճանբարի առաջին շաբաթվա ամփոփում

Մայիսի 31-ին մենք ծանոթացել ենք մայրենիի ստուգատես նախագծին, որը բաղկացած է չորս կետից։Մենք հասցրել ենք կատարել առաջին և երկրորդ և երրորդ կետերը։

Հունիսի 1-ին ՝երեխաների տոնին մենք գնացել ենք Մայր դպրոց ,այնտեղ մենք արտասանել  և երգել ենք ու պարել։Հետո մենք վերադարձել ենք հյուսիսային դպրոց։ Դպրոցում մեզ հյուրասիրել են պաղպաղակ։ Հետո մենք վերցրել ենք պայուսակները և գնացել ենք դեպի Տերյանի այգի։Տերյանի այգում   գնել եմ ադի-բուդի։ Մենք նստել ենք, պղպջակներ ենք փչել և կավիճներով նկարել։Հետո մենք շատ ուրախ վերադարձել ենք դպրոց։Այդ օրը շատ հետաքրքիր էր։

Հունիսի 2-ին ՝հինգշաբթի օրը ռուսերենի ժամին մենք կատարել ենք ֆլեշմոբ ։Հետո մենք մայրենի դաս ենք արել ։Մայրենիի առաջադրանքը կատարել ենք 1,2,3 կետեը։Այս շաբաթ  տեխնոլոգիա դասի ժամանակ  մենք նկարում էինք ինքնակպչուններ։Իսկ մաթեմատիկայի դասին մենք խաղ ենք խաղացել ,անունը ՝թզուկ։ Խաղի կանոները են է՝ մեր մաթեմատիկայի ուսուցչուհին մեզ ասում է բազմապատկում, բաժանում, հանում և գումարում ,մենք պատասխանը ստանում ենք և ոչ մեկին չենք ասումայդ թիվը ,այդ ստացած թիվը եթե զույգ թիվ է պետք է կիսանստել իսկ եթե թիվը կենտ է պետք է կանգնել։

Հունվարի 3-ին `ուրբաթ օր անգլերենի ժամին մենք դիտել ենք մուլտֆիլմ անունը The Jungle book։

Երկրորդ դասը մայրենի է մեր մայրենիի ուսուցչուհին նորից ստուգում էր մայրենիի ստուգանեսի 1,2,3 կետերը։Երրորդ դասը մաթեմատիկա էր և նորից մենք խաղացինք թզուկ խաղը։Մյուս երկու ժամը մենք արել ենք ընտրություն, ես ընտրել եմ տեխնոլոգիա :Մենք այդ դասին ապակու վրա էինք նկարում։