Հունիսյան ճանբարի առաջին շաբաթվա ամփոփում

Մայիսի 31-ին մենք ծանոթացել ենք մայրենիի ստուգատես նախագծին, որը բաղկացած է չորս կետից։Մենք հասցրել ենք կատարել առաջին և երկրորդ և երրորդ կետերը։

Հունիսի 1-ին ՝երեխաների տոնին մենք գնացել ենք Մայր դպրոց ,այնտեղ մենք արտասանել  և երգել ենք ու պարել։Հետո մենք վերադարձել ենք հյուսիսային դպրոց։ Դպրոցում մեզ հյուրասիրել են պաղպաղակ։ Հետո մենք վերցրել ենք պայուսակները և գնացել ենք դեպի Տերյանի այգի։Տերյանի այգում   գնել եմ ադի-բուդի։ Մենք նստել ենք, պղպջակներ ենք փչել և կավիճներով նկարել։Հետո մենք շատ ուրախ վերադարձել ենք դպրոց։Այդ օրը շատ հետաքրքիր էր։

Հունիսի 2-ին ՝հինգշաբթի օրը ռուսերենի ժամին մենք կատարել ենք ֆլեշմոբ ։Հետո մենք մայրենի դաս ենք արել ։Մայրենիի առաջադրանքը կատարել ենք 1,2,3 կետեը։Այս շաբաթ  տեխնոլոգիա դասի ժամանակ  մենք նկարում էինք ինքնակպչուններ։Իսկ մաթեմատիկայի դասին մենք խաղ ենք խաղացել ,անունը ՝թզուկ։ Խաղի կանոները են է՝ մեր մաթեմատիկայի ուսուցչուհին մեզ ասում է բազմապատկում, բաժանում, հանում և գումարում ,մենք պատասխանը ստանում ենք և ոչ մեկին չենք ասումայդ թիվը ,այդ ստացած թիվը եթե զույգ թիվ է պետք է կիսանստել իսկ եթե թիվը կենտ է պետք է կանգնել։

Հունվարի 3-ին `ուրբաթ օր անգլերենի ժամին մենք դիտել ենք մուլտֆիլմ անունը The Jungle book։

Երկրորդ դասը մայրենի է մեր մայրենիի ուսուցչուհին նորից ստուգում էր մայրենիի ստուգանեսի 1,2,3 կետերը։Երրորդ դասը մաթեմատիկա էր և նորից մենք խաղացինք թզուկ խաղը։Մյուս երկու ժամը մենք արել ենք ընտրություն, ես ընտրել եմ տեխնոլոգիա :Մենք այդ դասին ապակու վրա էինք նկարում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով