Երկրի մակերևույթը փոփոխող արտածին ուժերը

Երկրի ընդերքում և նրա մակերևույթին տեղի ունեցող գործընթացների հետևանքով Երկրի մակերևույթը մշտապես փոփոխվում և նոր ձևեր է ստանում: Երկրաշարժերի ու հրաբուխների ժայթքումները ներքին գործընթացներ են: Դրանք սովորաբար Երկրի մակերևույթին առաջացնում են անհարթություններ, իսկ արտածին ուժերը հարթեցնում են դրանք: Ջերմաստիճանի տատանումների, օդի, ջրի, բույսերի և այլ կենդանի օրգանիզմների ազդեցությամբ ապարների քայքայման և փոփոխման երևույթը կոչվում են հողմահարում:

Հողմահարումը կարող է լինել ֆիզիկական, քիմիական և օրգանական:
Ֆիզիկական հողմահարումը կարող է պայմանավորվել ջերմաստիճանի կտրուկ փոփոխություններով: Ցերեկը տաքանալիս լեռնային ապարներն ընդարձակվում են, գիշերը սառչելիս՝ սեղմվում: Դրա հետևանքով ապարների վրա առաջանում են ճաքեր և ճեղքվածքներ: Երբեմն դրանք լցվում են ջրով, որը սառչելով ընդարձակվում է և ավելի արագացնում ժայռերի քայքայումը:
Երկրի մակերևույթով հոսող ջուրը լվանում տանում է հողի վերին շերտը բույսերին անհրաժեշտ սննդանյութերի հետ միասին: Վարարած գետերից կամ անձրևաջրերից առաջացած հեղեղները ամեն տարի վնասում են տասնյակ հազարավոր հեկտար բերքատու հողեր: Քայքայիչ ազդեցություն ունեն նաև քամիները: Ուժեղ մրրիկի ժամանակ քամին կարող է քշել տանել հողի՝ մինչև 25 սմ հաստությամբ շերտեր: Դրա հետևանքով արգավանդ հողերը դառնում են անբերրի և մշակման համար ոչ պիտանի: Քայքայիչ դեր ունեն նաև ձյունը և սառույցը: Լեռների վրա կուտակված ձյունը և սառույցը իրենց ծանրության ազդեցությամբ
շարժվում են ներքև՝ քերելով և քայքայելով Երկրի մակերևույթը: Այս բոլորը ֆիզիկական հողմահարման օրինակներ են:
Օդում և ջրում պարունակվող տարբեր քիմիական նյութերը՝ աղեր, թթուներ, փոխազդելով ապարների հետ, քայքայում են դրանք: Այդպիսի փոխազդեցությունը կոչվում է քիմիական հողմահարում:
Օրգանական հողմահարումը տեղի է ունենում կենդանի օրգանիզմների ազդեցությամբ:
Երկրի մակերևույթի ձևավորման գործում որոշակի դեր է խաղում նաև մարդու գործունեությունը, որի ազդեցությունն անընդհատ աճում է: Օգտակար հանածոների արդյունահանումը, ջրանցքների, ջրամբարների, թունելների կառուցումը արհեստական բարձրությունների և փոսերի առաջացման պատճառ են դառնում:

Հարցեր

1.Որո՞նք են Երկրի մակերևույթը ձևավորող ներքին ուժերը:                                                                                                                                                  Երկրաշարժերի ու հրաբուխների ժայթքումները ներքին գործընթացներ են:                                                                                                           2.Ի՞նչ է հողմահարումը: Հողմահարման ի՞նչ տեսակներ կան:                                                                                                                                               Ջերմաստիճանի տատանումների, օդի, ջրի, բույսերի և այլ կենդանի օրգանիզմների ազդեցությամբ ապարների քայքայման և փոփոխման երևույթը կոչվում են հողմահարում:Հողմահարումը կարող է լինել ֆիզիկական, քիմիական և օրգանական:
Ֆիզիկական հողմահարումը կարող է պայմանավորվել ջերմաստիճանի կտրուկ փոփոխություններով: Ցերեկը տաքանալիս լեռնային ապարներն ընդարձակվում են, գիշերը սառչելիս՝ սեղմվում:Օդում և ջրում պարունակվող տարբեր քիմիական նյութերը՝ աղեր, թթուներ, փոխազդելով ապարների հետ, քայքայում են դրանք: Այդպիսի փոխազդեցությունը կոչվում է քիմիական հողմահարում:
Օրգանական հողմահարումը տեղի է ունենում կենդանի օրգանիզմների ազդեցությամբ:                                                                                    3.Երկրի մակերևույթի ձևավորման վրա ազդու՞մ է արդյոք մարդու գործունեությունը:                                                                                                    Երկրի մակերևույթի ձևավորման գործում որոշակի դեր է խաղում նաև մարդու գործունեությունը, որի ազդեցությունն անընդհատ աճում է: Օգտակար հանածոների արդյունահանումը, ջրանցքների, ջրամբարների, թունելների կառուցումը արհեստական բարձրությունների և փոսերի առաջացման պատճառ են դառնում:

Փաթիլը

Անծայրածիր տիեզերքում իրարանցում էր տիրում: Միլիոնավոր տարիների մեջ անթիվ պատահածը այս անգամ խելքահան էր արել բոլորին: Պատճառն այն էր, որ երբևէ եղած բոլոր ստեղծվածների մեջ ամենափխրունին երկրային ինչ-որ ուժ ստիպում էր թախծել…
Հրեշտակներից մեկը շտապելով խցկվեց անտես ամպի մեջ ու զգալով մոտեցող անիմանալի գոյն` ասաց.
-Տեր իմ, այսօր անցնում էի Քո հրապույր ամպերի վրայով և հանկարծ լսեցի այստեղի համար տարօրինակ ձայներ: Մոտենալով ուշադիր նայեցի և ի զարմանս ինձ` ջրերից շունչ առած մի Փաթիլ տեսա, որը լաց էր լինում, և հարցիս, թե ինչու է այսպես տխուր ու մոլոր և այն էլ այստեղ` երկնքում, որտեղ տխրությունը սկսվող ու տանող ուղիներ չունի, նա պատասխանեց.
-Ուզում եմ գնալ աշխարհ, երազում տեսել եմ մի արարածի այնքան~ քնքուշ ու բարի…
Հետո, Տեր իմ, մի պահ լռեց ու նորից թախանձեց.
-Ձյունաճերմակ իմ հրեշտակ, դու էլ ինձ նման պարզ ու թափանցիկ հոգի ունես` խնդրիր Բարձյալին թող ինձ ամուր թևեր պարգևի, որպիսզի դիմանամ վայրէջքին` ես պետք է տեսնեմ Նրան…
Եվ պատասխանը դղրդաց ամբողջ տիեզերքով մեկ ու լսեցին բոլորը` բարեհոգի հրեշտակից մինչ անվերջություն.

-ԹՈՂ ԳՆԱ~…
Բոլորը աստվածակերտ աստիճաններից հետաքրքրված աննախադեպ եղածից հավաքվել էին տեսնելու մի կերպ երևացող էակին…
Ամեն մեկն իր խորհրդով ցանկանում էր օգնել այս թախծող արարածին…
Աստղերն իրենց պատրաստակամությամբ Փաթիլին տվեցին իրենց կառուցվածքը, որովհետև լավ գիտեին, որ երկրում սիրում են նայել իրենց…
Քամիներին սանձողը խոստացավ հետևել նրա անվնաս վայրէջքին:
Իսկ Լուսինը երազկոտ լույսի հատիկներ ցողեց նրա երեսին…
Ճակատագիրը լրացնող եռակազմ ծերունին խոստացավ երկրում կարգավորել ժամն ու ժամանակը, ապա բոլորի սպասող զգայարանների ներքո անկեղծացավ.
-Մնացյալը, թե ինչ կլնի ինձ էլ հայտնի չէ…
Փաթիլը, ներկաների ուշադրությունից շոյված, սրտանց շնորհակալություն հայտնեց և ուրախ ողջույների տակ սլացավ երկիր…
Ճանապարհին նրան հանդիպող փաթիլները լսել էին տարածված լուրը և հարգալից դիմավորելով, մաղթանքներով ուղեկցում էին նրան…
Փաթիլը չգիտեր ինչպես հայտներ իր ուրախությունը-այո~ ներքև ու ներքև դեպի կյանք ու սեր…
Իսկ քամիները տանում էին նրան ամբողջ մեղմությամբ և արդեն նշմարելով երկրի մանրաշարժը հեռացան…
Ճակատագիրն էլ իր հերթին արեց այն, ինչ որ պետք էր…
Ու մի աղջնակ զմայվելով փետրվարյան գեղեցիկ ու, թերևս, այդ տարվա վերջին ձյունով` վազեց ներքև և զվարթացած սկսեց խենթանալ ու պար բռնել փաթիլների հետ…
Հանկարծ վեր նայեց ու ձյան հավաքի մեջ նկատեց մի լուսափայլ ու տարբերվող փաթիլի և հետևելով նրան` կանգ առավ…
-Ահա~ նա, -բացականչեց Փաթիլը ու անստեղծ` պայթող ուրախությունից մի քանի պտույտ գործելով հպվեց ու գգվեց պարզված ձեռքի ափին…ցանկացավ ասել ու պատմել, թե ինչքան~ երկար է եղել իր վայրէջքը, որովհետև սիրում էր…բայց չհասցրեց…
Աղջիկն իր տաք շնչով համբուրեց մեծ ու հրաշալի փաթիլը…հետո հաճույքից ժպտալով թափ տվեց ձեռքում մնացած ջուրն ու շարունակեց քայլել…

  1. Կարդա՛ Լևոն Շահնուրի «Փաթիլը»։
  2. Տեքստից դո՛ւրս գրիր անհասկանալի բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:                                                                                          Իրարանցում-մարդկանց խուռն ու հապճեպ այս ու այն կողմ գնալ-գալը, խելքահան-կախարդիչ, թախծել-տխրել, հրապույր-հաճելիության առաջացրած զգացմունքը, բարձրյալ-ամենաբարձր, աստվածակերտ-Աստծու կերտած, աննախադեպ-նախկինում՝ չեղած՝ տեղի չունեցած, ցողել-ջուր ցանել, նշմարել-նկատել, զմայլվել-զմայլել, հպել-շոշափել, գգվել-սիրով ու քնքշությամբ գրկել ու շոյել, գոյ-արարած, թախանձել-աղաչել, սանձել-զսպել, պատշաճ վիճակի՝ կարգի ևն ենթարկել։