Ուսումնական աշուն

Այս աշնանային արձակուրդը ես անցկացրել եմ շատ հետաքրքիր։Ես հանգստացել եմ,  գրքեր եմ կարդացել։ Ես կարդացել Հովհաննես Թումանյանի <<Ոսկի քաղաքը>>հեքիաթը։Այս հեքիաթից ես սովորեցի, որ պետք չէ սուտ խոսել, պետք է երազաանքներ ունենալ և հասնել այդ երազանքներին։ Այդ հեքիաթում նշված էր այն մասին, որ մարդ կարող է ազատվել վատ սովորություններից, եթե նա լիարժեք ցանկանում է անել դա։Կարդացել եմ նաև Մխիթար Գոշի առակներից <<Գյուղացին ու իր որդիները>>։Այս առակը սովորեցնում է ,որ  աշխատանքը գանձ է մարդկանց համար:<<Աղվեսն ու խաղողը>>առակը սովորեցնում է, որ երբ հաջողության չեն հասնում, քանի որ ուժ ու կարողություն չունեն, մեղքը գցում են պայմանների վրա:Կարդացել եմ նաև Հանս Քրիստիան Անդերսենի<<Լուցկիներով աղջիկը>> հեքիաթը։Ես դիտել եմ նաև այս հեքիաթի մուլտֆիլմ։Ես շատ տխրեցի, երբ աղջկա ոտքերը կարմրել ու կապտել էին ցրտից  և նա մահանում է։