ԳԱՐՈՒՆ

  1. Կարդա՛ Վահան Տերյանի «Գարուն» բանաստեղծությունը։
  2. Կատարի՛ր առաջադրանքները։

ԳԱՐՈՒՆ

Գարունը այնքա՛ն ծաղիկ է վառել,
Գարունը այնպե՛ս պայծառ է կրկին.
— Ուզում եմ մեկին քնքշորեն սիրել,
Ուզում եմ անուշ փայփայել մեկին։

Այնպե՛ս գգվող է երեկոն անափ,
Ծաղիկներն այնպես նազով են փակվում.
— Շուրջըս վառված է մի անուշ տագնապ,
Մի նոր հուզում է սիրտըս մրրկում…

Անտես զանգերի կարկաչն եմ լսում,
Ւմ բացված սրտում հնչում է մի երգ.
—Կարծես թե մեկը ինձ է երազում,
Կարծես կանչում է ինձ մի քնքուշ ձեռք…

Հարցեր և առաջադրանքներ՝

  1. Անծանոթ բառերը դուրս գրի՛ր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:  գգվել-սիրով ու քնքշությամբ գրկել ու շոյել,  անափ- անեզր,
    տագնապ-անհանգստություն  ,  մրրկում-ուժեղ քամի
  2. Ինչպե՞ս ես հասկանում՝ Գարունը այնքան ծաղիկ է վառել, Իմ բացված սրտում հնչում է մի երգ… պատկերները:  Ես հասկանում եմ, որ դրսում գարուն է , և ծաղիկներ սկսում են ծաղկել։
  3. Կանաչ գույնով ներկի՛ր բնության պատկերները, իսկ կարմիր գույնով՝ քնարական հերոսի զգացումներն ու տրամադրությունն արտահայտող պատկերները:
  4. Բացատրի՛ր վերնագիրը, իսկ դո՞ւ ինչպես կվերնագրես:<<Գարուն>> վերնագիրը շատ գեղեցիկ վերնագիր է և ես չէի փոփոխի։
  5. Գրի՛ր՝ ի՞նչ նկարով կձևավորես «Գարուն» բանաստեղծությունը:Արևոտ եղանակ , ծաղկած ծառեր , ծաղկած ծաղիկեր։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով