Զատկածեսն ընտանիքում. Բնագիտություն

Տևողությունը` ապրիլի 4- ապրիլի 12

Մասնակիցներ`4 -րդ, 5-րդ, 6-րդ դասարանների սովորողներ

Նախագծերի ուղղությունները`

  (Կետերից ընտրի՛ր մեկը կամ մի քանիսը,  կամ տեսանյութով,  կամ   նկարաշարերով  ներկայացրո՛ւ արդյունքները:)

  • Զատկածեսն իմ  ընտանիքում՝ պատմիր ածիկացանի մասին:

Զատիկից երկու շաբաթ առաջ ես ցանել եմ ածիկ։Ես ամեն օր ջրել եմ և արդյունքում ստացել եմ շատ գեղեցիկ և երկար կանաչ ածիկ։Զատիկի օրը ես ածիկը զարդարեցի գեղեցիկ զաիկներով, ճուտիկներով և ձվիկներով։

  • Ընտանիքի անդամների հետ պատմի՛ր զատկական  ուտեստների մասին:

Զատիկին պատրաստում ենք չամիչով և բրինձով փլավ, ձուկ, սիբեխ և ներկում ենք ձու։

  • Ուտեսների մեջ ի՞նչ բանջարեղեններ եք օգտագործել, ի՞նչ օգտակար հատկություններ ունեն:

Սիբեխը տարածված է գրեթե բոլոր մարզերում: Աճում է բաց, չոր անտառեզրերին, թփուտներում, դաշտերում: Երկամյա է, արմատը՝ հաստ, իլիկաձև, հիմքից ճյուղավորված ցողունն ունի 40–60 սմ բարձրություն: Տերևները թխականաչ են, կաշեկերպ, սղոցաեզր, ստորինները՝ քառմասնյա, փետրաձև հատված, վերինները՝ փոքր, փետրա- կամ եռաբաժան: Հովանոցները բազմաթիվ են, բազմաճառագայթ: Ծաղիկները սպիտակ են: Ծաղկում է հուլիս–օգոստոսին: Պտուղը մանր է, երկարավուն, թույլ կնճռոտ, կողքերից սեղմված, դեղնադարչնագույն: Մատղաշ տերևներն ու ընձյուղներն օգտագործում են սննդի մեջ (թարմ և թթու դրած):

Նախագծերի արդյունքնում՝
Սովորողները ձեռք են  բերում գիտելիքներ զատկածեսի մասին: Ծանոթանում  զատկածեսին պատրաստվող ուտեստներին, և ուսումնասիրում  բանջարեղենի օգտակար հատկությունները:

Նախագծի իրականացման ընթացքը՝
Սովորողները հրապարակում են բլոգում` ֆոտոշարերի կամ ֆիլմերի, պատումների տեսքով:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով