Բնական ռեսուրս

Դասի հղում
Այլ հղում՝ 1․ 2․

1․Ի՞նչ տարբերություն կա բնական ռեսուրսների և բնական պայմանների միջև:

2․Կարո՞ղ է բնական պայմանը ժամանակի ընթացքում դառնալ բնական ռեսուրս, բերել օրինականեր:

3․Նշե՜ք հինգ սպառվող չվերականգնվող ռեսուրս և հինգ սպառվող վերականգնվող ռեսուրս:

4․Նշե՜ք հինգ ռեսուրս, որոնց սպառվելու դեպքում կարելի է փոխարինել այլ ռեսուրսով:

Առաջադրանք գրքից 08․11․2024

Գոյականի թիվը

115․Տրված գոյականները երկու խմբի բաժանի´ր:

Մարմին, մշակույթներ, նյութեր, շարժում, ժամանակ, մարմիններ, ճանապարհ, օրացույցներ, դաշտ, շարժումներ, նյութ, դաշտեր, մշակույթ, ճանապարհներ, ժամանակներ, օրացույց:

Եզակի-մարմին, շարժում, ժամանակ, ճանապարհ, դաշտ, նյութ, մշակույթ, օրացույց։

Հոքնակի-մշակույթներ, նյութեր, մարմիններ, օրացույցներ, շարժումներ, դաշտեր, ճանապարհներ, ժամանակներ։

116․Տրված գոյականները դարձրո´ւ հոգնակի և բացատրի´ր օրինաչափությունները:

Ա. Ձև, արտ, հարց, սարք, զենք, դեզ, օր:

Ձև-ձևեր, արտ-արտեր, հարց-հարցեր, սարք-սարքեր, զենք-զենքեր, դեզ-դեզեր, օր-օրեր:

Բ. Երկիր, տարի, գնացք, նվեր, վայրկյան, ուղևոր:

Երկիր-երկրներ, տարի-տարիներ, գնացք-գնացքներ, նվեր-նվերներ, վայրկյան-վարկյաներ, ուղևոր-ուղևորներ:

Գ. Թոռ, դուռ, մուկ, ձուկ, լեռ, բեռ:

Թոռ-թոռներ, դուռ-դռներ, մուկ-մկներ, ձուկ-ձկներ, լեռ-լեռներ, բեռ-բեռներ:

Դ.  Աստղ, արկղ, վագր, անգղ, սանր:

118․Երկու խմբի գոյականների հոգնակին կազմի´ր և օրինաչափությունը բացահայտի´ր:

Օրինակ`

Դասագիրք- դասագրքեր, վիպագիր- վիպագիրներ:

 

Ա.Դասագիրք, հեռագիր, արոտավայր, լրագիր, ծառաբուն, մրգաջուր, մրջնաբույն, ծաղկեփունջ, միջնապատ:

Բ.Վիպագիր, մեծատուն, զինակիր, ժամացույց, կողմնացույց, երգահան, քարահատ, պատմագիր, քանդկագործ:

 

119․Փակագծում տրված բառերը դարձրո´ւ հոգնակի և գրիի´ր կետերի փոխարեն:

Ամերիկացի-(վիճակագիր) պարզել են, որ օրվա ընթացքում ամենաշատը քայլում են….(անասնապահ) ու….(հողագործ):  Երկրորդ տեղում գյուղական…..(նամակատար ) են: Հաջորդը…( մատուցող) ու … բուժքույր են: Նրանցից  զգալիորեն քիչ են քայլում…(ոստիկան),…(հետախույզ) ու  (պահակ): Ամենից քիչ քայլում են…(նահանգապետ) ու…(նախարար):

120․Տրված գոյականները դարձրո´ւ հոգնակի և տեղադրի´ր նախադասությունների մեջ:

 

Կետորս, բանաձև, հրացան, նավապետ, շնաձուկ, ժամացույց:

Բոլոր…էլ երազում են չբացահայտված կղզիներ գտնել:

Մեզ ասացին, որ բոլոր…հետ են ընկել, ու ոչ մեկը նույն ժամը ցույց չի տալիս:

Ասում են, որ…արյան հոտն է հրապուրում:

Այդ տարածքում աշխատող… հետևում էին կետին ու վախենում էին ,թե ևս մեկին այնուամենայնիվ կվնասի:

Ցուցադրվող…այդ նույն զինագործի որդիներն ու թոռներն էին սարքել:

Սեբաստացու օրեր: Կրթահամալիրը 35 տարեկան է:

Տևողությունը՝ նոյեմբերի 1-30-ը

Մասնակիցներ՝ Միջին դպրոցի սովորողներ

Նպատակը՝ ծանոթանալ Մխիթար Սեբաստացուն և մխիթարյանների գործունեությանը, պատմել իրենց մասին որպես սեբաստացի:

Հարցադրումներ՝

Ներկայանում եմ….
Ինչքանով եմ ես սեբաստացի:
Իմ ընտանիքի սեբաստացիները:
Սեբաստացի լինել, նշանակում է….
Կրթահամալիրի հրաշալիքները:
Սեբաստացիական իմ սիրելի անկյունը:
Սեբաստացիական իմ ճանապարհը:
Ե՞րբ է առաջին անգամ նշվել Հարիսայի տոնը, և ինչու Հարիսայի:
Ինչպես եմ պատրաստվում Կրթահամալիրի տոնին:

Վերը նշված հարցադրումներով գրել պատումներ:

Հին ու նոր սեբաստացիներ:
Սովորողները ներկայացնում  են իրենց ընտանիքի սեբաստացիներին` սովորող, աշխատող` հին և նոր, հարցազրույցներ վերցնում, ֆիլմեր պատրաստում:

Սեբաստացիական արխիվային ալբոմ:

Համաստեղ. Աստղկան սայլը

Գյուղեն քիչ հեռու, ջաղացքներու մոտ, քով քովի երկու անձև ժայռեր կային: Գյուղացիներն այդ ժայռերը Աստղկան սայլ կկոչեին: Փոքրիկ, շատ փոքրիկ էինք: Օր մը Աստղկան Սայլին քով առվակին եզերքը կխաղայինք, երբ ծեր ջաղացպանը մեզ իր մոտ կանչեց ու ըսավ. «Ինձ մոտ եկե՛ք մանուկներ. ձեզ բաղարջ պիտի տամ. եկե՛ք, նստեցեք, ես ձեզ պիտի պատմեմ Աստղկան Սայլին հեքիաթը աղվոր»:
Եվ ծեր ջաղացպանը իր հնամաշ գոտիեն ծխամորճն հանեց ու այսպես պատմեց: Կար ու չկար ձկնորս մը կար: Այդ ձկնորսը, գիշեր մը, լապտերը վառեց, շալկեց իր ուռկանն ու ծովափ իջավ: Երկնի վրա կային լիք աստղեր. աստղեր կային ծովուն մեջ: «Ծովն ի ՜նչ խաղաղ է» — ըսավ ձկնորսը ու նավակ մտավ. նավակի քթին` լապտերը կախեց ու սկսավ թևճակներով, խոշոր մատյանի մը հին թերթերուն պես, թերթ-թերթ, թերթատել էջերը ծովին: Շատ գնաց, թե քիչ, «Հոս ձուկեր շատ կան», ըսավ, կանգ առավ ու ուռկանը ծով նետեց հանդարտ: Երկա ՜ր սպասեց ու հեղ մ’ալ, տեսնես, ուռկանը ծանր դուրս քաշեց ծովեն: Բա ՜, ի ՜նչ տեսնե, աստղե ՜ր, աստղե ՜ր, ուռկանին մեջ լեփլեցուն աստղեր, աստղերուն կպած մի քանի շարժկլտող կարմիր խեցիներ: «Աստղերն ի ՞նչ ընեմ, ես ձուկ կուզեմ, ձուկ լեցուն ուռկանով: Աստղերն ի ՜նչ ընեմ», — ըսավ ձկնորսը, տրտմեցավ, ու լուսադեմին ուռկան մը լեցուն աստղերը շալկեց, ուղիղ տուն գնաց: «Հե ՜յ, կնիկ, դուրս ե՛կ, աստղեր եմ բերեր»,- պոռաց ձկնորսը. Է ՜հ, ի ՜նչ քոռ բախտ, ուռկանը նետեցի, աստղեր դուրս եկան: Աստղերն ի ՜նչ ընեմ»: Կինը արթնցավ ու դուռը բացավ. բեռը աստղերուն` ուսեն վար առավ: «Օ ՜հ, ի ՜նչ աղվոր են, օ՜հ, ի ՜նչ փայլփլուն», — ձկնորսին կինը ըսավ ու խնդաց. խնդաց ու պարեց. ցատկեց ու էրկան վզին փաթթվեց, հափ հափ համբուրեց: «Օ ՜հ, ի ՜նչ աղվոր են. ես ձուկն ի ՜նչ ընեմ»,- ըսավ ու մեկ-մեկ վեր առավ աստղերն, իր վզին կապեց, զույգ ականջներուն զույգ օղեր շինեց, մատներուն անցուց, ու հատ մ’ալ այծին կոտոշեն կախեց: Հաջորդ առավոտ, կանուխ, ձկնորսը, աստղերու դեզ մը իր սայլի մեջ լեցուց ու դուրս հանեց փողոց, ծախելու համար: «Աստղեր, հա ՜, աստղեր, Շատ աժան աստղեր»: Փողոցե փողոց պոռաց ձկնորսը:
Գյուղացիները դռներնին բացեցին, ձկնորսի ձայնին ականջ ծռեցին: Գյուղացի կիններ ձկնորսը իրենց տուն կանչեցին: «Հե ՜յ ձկնորս աղբար, ինձ աստղեր կուտա ՞ս: Հե ՜յ ձկնորս աղբար, տես` ի ՜նչ աղվոր եմ: Ես հոս մինակ եմ… եկուր, ներս եկուր, ա ՜յ ձկնորս աղբար, ես դրամ չունիմ, ինձ աստղեր կուտա ՞ս»: Աղերսեցին այն կիները, որոնք դրամ չունեին:
Ձկնորսը կուտար, ով որ դրամ տար: «Աստղեր, հա՜, աստղեր, Շատ աժան աստղեր»: Գեղին մեկ ծայրը, խարխուլ տան մը մեջ, այն հին օրերուն կապրեր մինուճար խեղճ բանաստեղծ մը: Գյուղացիք անոր Աշուղ կըսեին: Աղքատ աշուղը տան պատեն կախած իր կիթառեն զատ ա՛լ ոչինչ ուներ: Աշուղը լսեց ձկնորսին ձայնը, իր սազը առավ, դուրս ելավ դռնեն: Փոքրիկ սայլի մը վրա տեսավ աստղերու դեզ մը: Երկնքի աստղեր, վերեն վար իջած իրական աստղեր, որ խեղճ աշուղը, մերկ ու անոթի, հեռավոր աստղեր միշտ երազելով միայն ապրած էր: Իր սազը ձեռքին` աշուղն աղերսեց – «Ա ՜յ ձկնորս աղբար, քեզ լավ երգ երգեմ, ինձ աստղ մը կուտա ՞ս»: «Չէ, չեմ տար»: «Ա ՜յ ձկնորս աղբար, սայլդ ես կքաշեմ, ես դրամ չունիմ, ինձ աստղ մը կուտա ՞ս»: «Չէ, չեմ տար, ըսի »: «Ա ՜յ ձկնորս աղբար, իմ կյանքը քեզի, իմ սազը քեզի, ինձ աստղ մը կուտա ՞ս»: «Չէ, չեմ տար, ըսի. ես սազն ի ՞նչ ընեմ»:
Ու խեղճ աշուղը սայլին ետևեն գնաց ու գնաց, ոտքերը բոպիկ, հոգնած, քրտնած, սազն անութին տակ, սայլին ետևեն գնաց ու գնաց: Ձկնորս իր սայլով գյուղեն դուրս ելավ, ուրիշ գյուղ մտավ. անցավ այգիներ, կամուրջներ անցավ: Աստղերը ծախեց թե ջորեպանին և թե րենճպերին: Մի քանի աստղեր հազիվ մնացին: «Ա՜յ, ձկնորս աղբար, թո՛ղ բռնեմ աստղ մը, ձեռքիս մեջ առնեմ»,- միշտ կաղերսեր աշուղը հոգնած: Երեկո էր, արևմարին, ձկնորս ու աշուղ գյուղ շտկվեցան:
Մեյ մըն ալ, տեսնես, մութ ջաղացքներեն մեծ հով մը փրթավ ու արագ արագ գյուղին մեջ դարձավ: Հատ-հատ հավաքեց աստղերը բոլոր` կովին կռնակեն, ձիուն ճակատեն, կիներու սեփ սև վարսերուն մեջեն, բուխերիկներեն, պատուհաններեն, ու բաց մնացած դռներու մեջեն, աստղերն հովին հետ դեպի երկինք թռան. հոն ամեն մեկ աստղ իր տեղ թառեցավ: «Հե ՜յ ժաժ ելավ, ժաժ իմացա ՞ք: Մեր տունը ամբողջ հիմեն սարսեցավ»: Գյուղացիները ելան, շփոթված իրարու ձայն տվին: «Ու ՜յ, ու ՜յ աստղերս առին, ու ՞ր տարին: Վա ՜յ այն ձկնորսին, վա ՜յ այն կախարդին»: Եվ խելագարներու պես գյուղացիները չորս կողմ ինկան ու փնտրեցին ձկնորսը կախարդ: «Հե ՜յ, լծվոր, հե ՜յ, ջրվոր, ձկնորսը տեսա ՞ք»:
«Հա, տեսա, ձկնորսը կամուրջեն կանցներ, աստղեր կծախեր, ու խևն ալ անոր ետև կվազե»: «Հա, հա, տեսա ձկնորսը ջաղացքներուն մոտ. աստղերը ծախեր ու գյուղ կդառնար»: Այս ճամփուն վրա, փոքրիկ մանուկներ, այն կապույտ հովը փոթորիկ դարձավ: Փոթորիկը գնաց ձկնորսին սայլին վրայեն անցավ, մնացած մի քանի աստղերը առավ ու երկինք տարավ: Էհ, ի ՜նչ փոթորիկ… Կայծակի մը պես կայծ տվավ, շանթեց: Ձկնորսը այրող հոսանք մը զգաց. Ցնցվեցավ, սևցավՙ…
Գյուղացիներն եկան, առվակին քով, ձկնորսն իր սայլին հետ քար արձան գտան: Աշուղն ալ ըսես, փոթորկին հետ ափուչիք եղավ… Աստղերն, աշուղին զույգ թևեր տվին, առին վեր տարին: Վեր տարին, իրենց խաղընկեր արին:

Հարցեր և առաջադրանքներ:

1.Անծանոթ բառերը դուրս գրիր և բառարանով բացատրիր:

2.Գնահատիր ձկնորսի վարքագիծը: Բնութագրիր ձկնորսին:

3. Բնութագրիր աշուղին:

4. Ձկների փոխարեն աստղ հանելուն ինչպե՞ս վերաբերվեցին ա) ձկնորսը, բ) կինը:

5. Ինչո՞ւ ձկնորսը քարե արձան դարձավ, իսկ աշուղը՝ աստղերին խաղընկեր:

6. Ու՞մ ես համակրում:

7. Ո՞րն էր ստեղծագործության փոխաբերական իմաստը:

8. Տեքստում նշված հատվածը դարձրու արևելահայերեն:

ԱՏՈՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ: ՆԵՐԱՏՈՄԱՅԻՆ ՄԱՍՆԻԿՆԵՐ

Դասի հղումը՝ այստեղ։

 

Սովորել՝ 48-50էջ

 

Հարցեր և առաջադրաններ․

1)Որոշի՜ր

ա) այդ տարրի կարգաթիվը.

Ծծումբ

բ) պրոտոնների և էլեկտրոնների գումարային թիվը տվյալ ատոմում.

2 պրոտոն

14 էլեկտրոն

գ) նեյտրոնների թիվը տվյալ ատոմի միջուկում.

4 նեյտրոն

դ) այդ տարրի պարբերության և խմբի համարը ՊՀ–ում համապատասխա- նաբար.

S-ծծումբը գտնվում է 3-որդ պարբերություն 6-րդ շարք։

 

2.Ընտրիր ՊՀ երրորդ պարբերության որևէ տարր

CI-քլոր

ա) կազմիր այդ տարրի ատոմի էլեկտրոնային ուրվագիրը և էլեկտրո- նային բանաձևը.

Քլորի ատոմը ունի 17 էլեկտրոն, որոնք դասավորված են 3 էներգետիկ շերտերում, իսկ վերջին շերտում առկա է 7 էլեկտրոն։

բ) որոշիր վալենտային էլեկտրոնների թիվը քո ընտրած տարրի ատոմի էլեկտրոնային թաղանթում:

Քլորի ատոմի վալենտային էլեկտրոնիրի թիվը 7 է։

Խնդիրների լուծում․ Շարժման ճանապարի և ժամանակի հաշվառումը

Գ.Մխիթարյանի <<Գիտելիքների ստուգման առաջադրանքներ մաս I  >>գրքից լուծել 22-ից 26-ից

Տարբերակ 1

I. (2) Իչքա՞ն ժամանակում հեծանվորդը կանցնի 250մ’ ունենալով 5մ/վ արագություն.

S=250մ

V=5 մ/վ

t (վ)=?

II. (2) Նավակը ի՞նչ հեռավորության վրա կգտնվի նավահանգստից շարժումը սկսելուց 15վ հետո, եթե նա շարժվում է գետի հոսանքով: Ջրի հոսանքի արագությունը 4մ/վ է.

t=15վ

V=4 մ/վ

III. (3) Գնացքը շարժվում է 60կմ/ժ արագությամբ: Նա ի՞նչ հեռավորություն կանցնի 1,5ժ-ում.

S(մ)-?

V=60 կմ/ժ

t=1,5 ժ

Բազմանդամների հանումը

Թեմա՝ «Բազմանդամների հանումը«։

Երկու բազմանդամների տարբերությունը հավասար է մի բազմանդամի, որի անդամներ են նվազելիի բոլոր անդամները և հանելիի բոլոր անդամները՝ վերցված  հակադիր նշաններով:

Հաշվենք 5x3+3x2−2  և −3x3+2x+3 բազմանդամների տարբերությունը:

1. Գրենք բազմանդամների տարբերությունը և բացենք փակագծերը՝

(5x3+3x2−2)−(−3x3+2x+3)=5x3+3x2−2+3x3−2x−3

2. Գտնենք և միացնենք նման անդամները՝

5x3+3x2−2+3x3−2x−3=8x3+2x2−2x−5

Երկու բազմանդամների գումարը կամ տարբերությունը գտնելու համար պետք է՝

1) բացել փակագծերը՝ եթե փակագծից առաջ դրված է «+», ապա անդամի նշանը չի փոխվում, եթե դրված է «−», ապա անդամի նշանը փոխարինվում է հակադիրով

2) կատարել նման անդամների միացում:

Առաջադրանքներ։

1․ Բացել փակագծերը և պարզեցնել արտահայտությունը՝

ա) (−11x−8y)-(14y+3.6x)

-11x-8y-14y+3.6x=55x-14y

բ) (5a−20b+25c)−(−18a+25b−18c)

5a−20b+25c−18a+25b−18c=-13a-45b+7c

2․ Գտնել  0.5x2+0.04y2  և  0.15x2−0.06y2 բազմանդամների գումարն ու տարբերությունը:

0.5x2+0.04y2 + 0.15x2−0.06y2=65x-28

3․ Պարզեցնել 16−(7h+5)+4 արտահայտությունը

16−(7h+5)+4=15+7h

4․ Կատարել բազմանդամների հանումը․

5․ Կատարել բազմանդամների գումարումը և հանումը․

6․ Պարզեցնել և հաշվել  հետևյալ (8ab+3b)−(6ab−3b)+4a բազմանդամի արժեքը, եթե a=6 և b=3

(8ab+3b)−(6ab−3b)+4a=557

Գործնական աշխատանք 06․11․2024

1․ Առանձնացրու անձնանիշ և իրանիշ գոյականները:
Ձուկ (իրանիշ), ձկնորս (անձնանիշ), ձկնկիթ (իրանիշ), գնդապետ (անձնանիշ), գնդացիր (իրանիշ), Հնդկաստան (իրանիշ), հնդկացի (անձնանիշ), հնդկաձավար (իրանիշ), թիզ (իրանիշ), թզուկ (իրանիշ), ձիակառք (իրանիշ), կառապան (իրանիշ), վաճառատուն (իրանիշ), վաճառական (անձնանիշ), ուղեվճար (իրանիշ), ուղևոր (անձնանիշ), վերելք (իրանիշ), վիրաբույժ (անձնանիշ), հայ (անձնանիշ), Հայաստան (իրանիշ) , դերբայ (անձնանիշ), դերակատար (անձնանիշ), հացաբույս, հացթուխ (անձնանիշ), խոհարար (անձնանիշ), խոհանոց (իրանիշ), լրագիր (անձնանիշ), լրտես (իրանիշ), հետախույզ (անձնանիշ), հետևանք (իրանիշ):

 

2. Առանձնացրու թանձրացական և վերացական գոյականները:
Թռչուն (թանձրացական), հույզ (վերացական), կասկած (վերացական), հարգանք (վերացական), վերարկու (թաձրացական), ճաշակ (վերացական), ճաշ (թանձրացական), կարոտ (վերացական), ծխախոտ (թանձրացական), խիղճ (վերացական), նախանձ (վերացական), երաժիշտ (թանձրացական), բնավորություն (վերացական), քար (թանձրացական), արձագանք (վերացական), ծառ (թանձրացական), հուշ (վերացական), հուշարձան (թանձրացական), վախ (վերացական), նկար (թանձրացական), բողոք (վերացական), դասագիրք (թանձրացական):

Continue reading