Վիլյամ Սարոյան «Թե ինչպես է քաղաքի ձեռնածուն հիմարացնում թագավորին, որին թվում էր իրենից խորամանկ մարդ չկա աշխարհում, և ոչ մեկը չի կարող իրեն խաբել»

Թագավորի խորհրդատուն գալիս է նրա մոտ, ասում.

— Թագավորն ապրած կենա, մեր քաղաքում մի խաբեբա է հայտնվել, որը բլբլացնելով ազնիվ մարդկանցից փող է կորզում։

— Ո՞նց թե,— զարմացած հարցնում է թագավորը։

— Մենք էլ դրանից գլուխ չենք հանում։ Այդ մարդը աչքերը խորհրդավոր հառում է վրադ ու բլբլացնում։ Հետո, մինչև գլխի ես ընկնում, տեսնում ես քսակդ առել, չքացել է։ Մի անգամ նույնիսկ քաղաքի ամենախորամանկ մարդուն քթից բռնած ման ածեց։

— Խելքին մոտ բաներ չես խոսում,— ասում է թագավորը։

— էն Աստված, ճիշտ եմ ասում։

— Դե լավ, գնա էդ մարդուն բեր, տեսնենք ինձ ոնց է խաբում։ Եթե նրան չհաջողվի այդ բանն անել, զգուշացնում եմ՝ գլուխդ ուսերիդ չի մնա։

Եվ խորհրդատուն գնում է բլբլացող խաբեբայի մոտ ու ասում.

— Մեր թագավորը քեզ իր պալատն է կանչում, որ իրեն խաբես։ Լավ կլինի, ինչքան հունար ունես բանեցնես։

— Ե՞ս… Խաբե՞մ թագավորին… Չէ, Աստված ինձ թույլ չի տա որ էդ բանն անեմ։

— Եթե քեզ չհաջողվի մեր թագավորին խաբել, երկուսիս էլ կգլխատեն,— բացատրում է խորհրդատուն։

— Դե լավ, ինչ արած, որ ասում ես, ասում ես…— համաձայնում է խաբեբան։

Եվ խորհրդատուն նրան տանում է թագավորի մոտ։

Թագավորն ասում է.

— Ինձ ասել են, որ դու խաբել ես մեր քաղաքի ամենախելացի մարդկանց ու նրանցից փող կորզել։ Ես շատ եմ հպարտանում իմ խելքով և ուզում եմ ինձ էլ խաբես։ Հապա, փորձիր։

— Թագավորն ապրած կենա, խաբելը կխաբեմ, բայց վախենամ չկարողանամ, որովհետև բոլոր գործիքներս գրավ են դրված։ Իսկ առանց գործիքների… նույնիսկ ամենամիամիտ գյուղացուն չեմ կարող խաբել։

— Որ այդպես է, գնա գործիքներդ բեր,— հրամայում է թագավորը։

— Բայց ես փող չունեմ,— ասում է խաբեբան։

— Իսկ ինչքա՞ն է պետք, որ գործիքներդ ետ բերես։

— Երկու հարյուր ոսկի,— ասում է խաբեբան։

— Խորհրդական,— հրամայում է թագավորը,— այդ երիտասարդին երկու հարյուր ոսկի տուր, թող գնա իր գործիքները բերի, տեսնենք ո՞նց է ինձ խաբում։

Եվ խորհրդականը խաբեբային երկու հարյուր ոսկի է տալիս։ Վերջինս իրեն յուրահատուկ ծեսերով գլուխ է տալիս ու դուրս գնում՝ խոստանալով երկու ժամից հետո վերադառնալ։ Իսկ թագավորը հարմարավետ տեղավորվելով գահին սպասում է։ Շատ ժամանակ անց խորհրդատուն վախվորած ժպտում է.

— Ինչո՞ւ ես ժպտում,— հարցնում է թագավորը։

— Թագավորն ապրած կենա, եթե որոշել եք այդ խաբեբային սպասել… Ոնց ասեմ՝ մինչև ձեր երեխաներն էլ լույս աշխարհ գան, նրանց թոռներն ու ծոռներն էլ, այդ խաբեբան չի վերադառնա։ Չէ՞ որ նա արդեն խաբել է Ձեզ, ով աշխարհի ամենաիմաստուն արքա։

Այդ խաբեբայի գործիքը հենց նրա բլբլացող լեզուն է։

Առաջադրանքներ

1.Տեքստից դո՛ւրս գրիր գրությամբ և արտասանությամբ տարբերվող բառերը։

Թաքավոր-թագավոր, մարթ-մարդ, խափեբա-խաբեբա, խորդատու-խորհրդատու, խափել-խաբել։

2.Գրի՛ր ընդգծված բառերի հոմանիշները։

Խաբեբա-ստահակ, չքանալ-անհետանալ, ճիշտ-հավաստի, բանեցնել-օգտագործել, փող-դրամ, վերադառնալ-հետ գալ, վախվորած-վախենալ։

3.Տեքստից դո՛ւրս գրիր դարձվածքները և փորձի՛ր բացատրել։

Դրանից գլուխ չենք հանում-դրան չեն հասկանում

Քթից բռնած ման ածեց-ամեն ինչում իր կամքին ենթարկել

4.Բնութագրի՛ր խաբեբային։

Խաբեբան խելացի և խորամանկ էր։

5.Փորձի՛ր արդարացնել խաբեբային։

Ես արդարացնում եմ խաբեբային որովհետև եթե նա չխաբեր նրա գլուխը կկտրեին։

6.Խորհո՛ւրդ տուր թագավորին։

Ես թագավորին խորուրդ կտամ, որ լինի ուշադիր և խելացի։

Արտաշեսյան թագավորության կազմավորումների մասին

Փոքր Ասիայի Մագնեսիա քաղաքի մոտ Ք․ա․ 190թ․ տեղի ունեցավ ճակատամարտ։

Ք․ա․ 189 թ․ Արտաշեսը Մեծ Հայքում և Զարեհը Ծոփքում վերականգնեցին անկախությունը։

Մեծ Հայքի թագավորությունն իր հիմնադրի անունով կոչվում է Արտաշեսյան։

 

Նույն ժամանակ անկախացավ նաև Փոքր Հայքը։

Ք․ա․ 163 թ․ անկախություն է ձեռք բերում նաև Կոմմագենեն։

Ք․ա․ 2-րդ դարից կային 4 հայկական թագավորություններ՝ Մեծ Հայքը, Փոքր Հայքը, Ծոփքը և Կոմմագենեն։

 

Սելևկյան պետությունն արել էր ամեն ինչ, որ թուլացնի Հայաստանը։

Արտաշես 1-ինը Մարաստանից, Վրաստանից և Պոնտոսից հետ վերադարձրեց Մեծ Հայքի առաձնացված շրջաները։

 

Արտաշես 1-ը Մեծ Հայքին վերադարձրեց հայկական տարածքների մեծագույն մասը։

Այդ պատճառով էլ հույն պատմիչ նրան անվանում է «Հայաստանի մեծագույն մասի կառավարիչ»։

 

Զարեհի մահից հետո Արտաշես 1-ը փորձեց Մեծ Հայքով միացնել նաև Ծոփքի թագավորությունը։

Արտաշես 1-ի թոռը՝ Տիգրան Մեծն էր։

 

Ք․ա․ 183-179 թթ․ Փոքր Ասիայի տարածքում 5 փոքր պետություններ պատերազմ էին սկսում միմյանց դեմ։ 

Արտաշեսյան թագավորության կազմավորումը

Փոքր Ասիայի Մագնեսիա քաղաքի մոտ Ք․ա․ 190թ․ տեղի ունեցած ճակատամարտում Սելևկյանները պարտություն կրեցին Հռոմից։ Ստեղծված նպաստավոր միջազգային իրադրություններից օգտվելով՝ Ք․ա․ 189 թ․ Արտաշեսը Մեծ Հայքում և Զարեհը Ծոփքում վերականգնեցին անկախությունը։ Հռոմը, որին ձեռնտու էր իր հակառակորդ Սելևկյան տերության թուլացումը, անմիջապես ճանաչեց նրանց անկախությունը։

Մեծ Հայքի նորահռչակ թագավորությունն իր հիմնադրի անունով կոչվում է Արտաշեսյան։

Նույն ժամանակ անկախացավ նաև Փոքր Հայքը։ Ք․ա․ 180-ական թթ․ Փոքր Հայքի արքան Միհրդատ Երվանդականն էր։ Քիչ ավելի ուշ՝ Ք․ա․ 163 թ․ անկախություն է ձեռք բերում նաև Կոմմագենեն, որը նախկինում Մեծ Հայքի բաղկացուցիչ մասն էր։ Այդպիսով՝ Ք․ա․ 2-րդ դարից կային 4 հայկական թագավորություններ՝ Մեծ Հայքը, Փոքր Հայքը, Ծոփքը և Կոմմագենեն։

Արտաշես 1-ը և հայկական հողերի միավորումը։ Սելևկյան պետությունն արել էր ամեն ինչ, որ թուլացնի Հայաստանը։ Ք․ա․ 201-190 թթ․ ընթացքում Ծոփքից բացի Մեծ Հայքից անջատվել էին սահմանամերձ այլ շրջաններ ևս։ Առիթից օգտվել էին նաև այլ պետությունները՝ նվաճելով հայկական մի շարք տարածքներ։

Արտաշես 1-ի (Ք․ա․ 189-160) առաջնահերթ խնդիրներից էր Մեծ Հայքից անջատված տարածքները վերադարձնելը։ Նա Մարաստանից (Ատրպատականից), Վրաստանից, Պոնտոսից, իսկ ավելի ուշ՝ Սելևկյան տերությունից հետ գրավեց և Մեծ Հայքին վերամիավորեց անջատված շրջանները։

Փաստորեն Արտաշես 1-ը Մեծ Հայքի մեջ վերամիավորեցհայկական տարածքների մեծագույն մասը։ Այդ պատճառով էլ հույն պատմիչ Պոլիբիոսը նրան անվանում է «Հայաստանի մեծագույն մասի կառավարիչ»։

Զարեհի մահից հետո Արտաշես 1-ը փորձեց Մեծ Հայքիվ միացնել նաև Ծոփքի թագավորությունը։ Դա, սակայն, չհաջողվեց։ Այդ ծրագիրը հետագայում իրականացրեց Արտաշես 1-ի թոռը՝ Տիգրան Մեծը։

Արտաքին քաղաքականության մեջ ևս Արտաշես 1-ը հասավ լուրջ ձեռքբերումների։ Ք․ա․ 183-179 թթ․ Փոքր Ասիայի տարածքում 5 փոքր պետություններ պատերազմ էին մղում միմյանց դեմ։ Որպես տարածաշրջանի 2 ազդեցիկ ուժեր՝ Հռոմեական պետությունն ու Մեծ Հայքը միջամտեցին պատերազմի դադարեցման համար։ Հաշտության պայմանագրի կնքման ընթացքում Արտաշես 1-ը կարողացավ ընդարձակել Փոքր Հայքի տարածքը Պոնտոսի հաշվին։ Նրա նպատակը հայկական բոլոր հողերը մեկ թագավորության մեջ միավորելն էր։

Նա վարում էր իր հակառակորդ Սելևկյան տերությունը թուլացնելու քաղաքականություն։ Երբ Մարաստանի սատրապ Տիմարքոսն ապստամբեց Սելևկյանների դեմ և իրեն հռչակեց անկախ թագավոր, Արտաշես 1-ը օգնեց նրան իր զորքերով։

Հարցեր և առաջադրանքներ

1․ Ե՞րբ է տեղի ունեցել Մագնեսիայի ճակատամարտը։ Ի՞նչ նշանակություն է ունեցել այն Հայաստանի համար։

Փոքր Ասիայի Մագնեսիա քաղաքի մոտ Ք․ա․ 190թ․ տեղի ունեցած ճակատամարտում Սելևկյանները պարտություն կրեցին Հռոմից։
2. Ո՞վքեր վերականգնեցին Մեծ Հայքի և Ծոփքի անկախությունը։

Ստեղծված նպաստավոր միջազգային իրադրություններից օգտվելով՝ Ք․ա․ 189 թ․ Արտաշեսը Մեծ Հայքում և Զարեհը Ծոփքում վերականգնեցին անկախությունը։ 
3․ Ե՞րբ են անկախացել Ծոփքը և Փոքր Հայքը։ Ո՞վ էր Փոքր Հայքի արքան Ք․ա․ 180-ական թթ․։

Ք․ա․ 189 թ․ Արտաշեսը Մեծ Հայքում և Զարեհը Ծոփքում վերականգնեցին անկախությունը։Նույն ժամանակ անկախացավ նաև Փոքր Հայքը։ Ք․ա․ 180-ական թթ․ Փոքր Հայքի արքան Միհրդատ Երվանդականն էր։
4․ Ե՞րբ է գահակալել Արտաշես 1-ը։

Արտաշես 1-ը գահակալել 1 (Ք․ա․ 189-160):
5․ Ե՞րբ և ու՞մ գլխավորությամբ է հռչակվել Կոմմագենեի անկախ թագավորությունը։

Ք․ա․ 180-ական թթ․ Փոքր Հայքի արքան Միհրդատ Երվանդականն էր։Ք․ա․ 163 թ․ անկախություն է ձեռք բերում Կոմմագենեն:
6․ Ո՞ր երկրներից է Արտաշեսը հետ գրավել հայկական հողերը։

Նա հետ գրավեց հայկական հողերը Մարաստանից, Վրաստանից և Պոնտոսից երկրներից։
7․ Ինչու՞ է հույն պատմիչ Պոլիբիոսը Արտաշես 1-ին անվանել «Հայաստանի մեծագույն մասի կառավարիչ»։

Արտաշես 1-ը Մեծ Հայքի մեջ վերամիավորեց հայկական տարածքների մեծագույն մասը։
8․ Ներկայացրեք Արտաշես 1-ի արտաքին քաղաքականության արդյունքները։

Արտաքին քաղաքականության մեջ ևս Արտաշես 1-ը հասավ լուրջ ձեռքբերումների։ Ք․ա․ 183-179 թթ․ Փոքր Ասիայի տարածքում 5 փոքր պետություններ պատերազմ էին մղում միմյանց դեմ։

Դասարանական աշխատանք 19.03.2024

Դասարանական աշխատանք

 

1.Լուծիր հավասարումը.

 

ա) x — 832 = 174  

x=832+174

x=1006

բ) x — 303 = 27

x=303+27

x=330

գ) 1405 — x = 108 

-x=108-1405 

-x= -1297

x=1297

դ) 84 + x = 124

x=124-84

x=40

 

2.Հավասարման արմա՞տ է արդյոք 3 թիվը.

 

ա) x — 5 = 0

x=5

բ) 2x = 6

2x=6

գ) 7 — x = 0

x=7

դ) x = 6 — x

2x=6
x=6/2=3

3.Ո՞ր հավասարման արմատն է  1 թիվը.

2x = 5

x=5/2

4x = 0

x=4

7x = 7

x=7/7=1

6x + 8 = 14

6x=14-8

6x=6

x=6/6=1

8 — x = 7

x=8/7

 

4.Լուծիր հավասարումը.(4-6 վարժություններ)

 

ա) 15 — 3x = 0

-3x=-15

x=-15/-3=5

բ) 4x + 2x — 7 = 5

6x=12

x=2

գ) 7x + x + 3 =19

8x=16

x=2

դ) 3x — 1 = 2x

3x-2x=1

x=1

ե) 3x — 6 = x

3x-x=6

2x=6

x=6/2=3

զ) x + 3 = 3x — 7

x-3x=-7-3

-2x=-10

x=10/2=5

 

 

5.

ա) 3 — x = 1 + x

-x-x=1-3

-2x=-2

x=2/2=1

բ) 7x + 2 = 3x -10

7x-3x=-10-2

4x=-12

x=-12/4=-3

գ) 5x — 8 = 3x — 8

5x-3x=-8+8

2x=0

x=0

դ) 1/2x — 3 = 2 — 1/3x

1/2x+1/3x=2+3

3+2/6x=5

x=5:5/6=5 x 6/5=6

 

6.

ա) 2(x — 5) = 9

2x-10=9

2x=9+10

2x=19

բ) 12 + 3(x — 1) = 0

12+3x-3=0

3x=-9

x=-9/3

գ) -(x + 8) = 3

-x+8=3

-x=-8+3

x=5

դ) 1 — 5(2 — 3x) = 6

1-52-3x=6

3x=52+1

x=-53/6

ե) 7 — 3(x + 1) = 6

7-3x+1=6

3x=7+1

x=-8

զ) 5 — 2(3 — x) = 11

5-23-x=11

-x=23+5

x=18/11

 

7.Կազմիր հավասարում և լուծիր այն.

 

ա) x թվին գումարել են 4 և ստացել են 19։

x=19-4

x=15

բ) x թվից հանել են 10 և ստացել են 7։

x=10+7

x=17

գ) 35-ից հանել են x թիվը և ստացել են 5։

35x=+5

x=35/+5

դ) 11-ին գումարել են x թիվը և ստացել են 25։

11x=-25

x=-25

 

Լրացուցիչ առաջադրաքն

 

1.Լուծիր հավասարումը.

 

ա) 2(x — 1/2) = 4

2x-1/2=4

2x=-1/8

բ) 3(1/3 — x) = 2 2/3 

3 1/3-x=2 2/3

x=-6 3/6

 

2.Կազմիր հավասարում և լուծիր այն.

 

ա) x թվի կրկնապատիկին գումարել են 7 և ստացել են 8:

x=8-7

x=1

բ) 15 -ից հանել են x թվի եռապատիկը և ստացել են 3։

15x=-3

x=-15/3

 

3.Լուծիր հավասարումը.(3-4 վարժություններ)

 

ա) 2(x + 3) = 6 — x

2x+3=6-x

2×6-x=+3

2x=6-3

x=3

բ) 7(3 — x) + 4(x + 2) = 8

73-x+4x+2=8

x=73-4

x=69

x=8-2

x=6

x=69/6

 

4.

ա) 3(x + 2) — x = 10

3x+2-x=10

3x=10+2

3x=12

x=12/3=4

բ) 8 = 3(x — 4) — x

8=3x-4-x

3x=4+8

3x=12

x=12/3=4

գ) 4x + 3(x — 7) = 5

4x+3x-7=5

4x+3x=5+7

1x=12

դ) 3(x — 1) + x = 2x

3x-1+x=2x

3x=2-1

3x=1

Ածական, գործնական աշխատանքներ 18.03.2024

Կատարիր առաջադրանքները

1․Տրված բառերից առանձնացրու ածականները․Միրգ, կտրիճ, ձերբակալել, կախարդանք, հիշաչար, տասնհինգ, խիզախ, անօթևան, դժգույն, վեցվեց, երգիչ,  քայլել, մաքրել, հնազանդվել, նպատակ, մարզիկ, չորս, ամիս, իրադարձություն,
ծանոթություն, վազել, թերևս, բայց:

2․Տրված բառերը դարձրո՛ւ ածականներ՝  հմայել, վախենալ, երազ, գրավել:

Հմայիչ, վախկոտ, երազկոտ, գրավիչ։

3. Դո՛ւրս գրիր ածականները։

Այս գետի ափին, այս ուռենու տակ
Իմ մանկությունն է անցել երազուն,
Խաղացել է նա գետում այս հստակ,
Ոսկի է փնտրել այս տաք ավազում։
Նա թառել է այս ծառերին դալար,
Երկյուղով մտել այրերը այս մութ
Ու կածաններում այս օձագալար
Թափառել է նա մինչև մայրամուտ։
Եվ իր ծիծաղի ալիքներն է ջինջ
Տվել նա մի օր ջրերին այս խենթ,
Որ ուրախ երգով տարել ամեն ինչ
Ու, սակայն, ոչինչ չեն բերել էլ ետ։

4․Գրիր տրված գոյականներից յուրաքանչյուրին բնորոշող երեք ածական։
Մայրիկ, այգի, ուսուցչուհի, գիրք, գորգ։

 

Մայրիկ-գեղեցիկ, հմայիչ, հոգատար

այգի-ծաղկաշատ, բերքատու, մեծ

ուսուցչուհի-խելացի, բարի, բարձրահասակ

գիրք-հետաքրքիր, հաստ, կարմիր

գորգ-փափուկ, բրդյա, փոքր

Վահան Թոթովենց: Մայրս

Հատված «Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա» վիպակից

Մայրս առողջ էր, ժիր և սիրուն։
Մորս հիշելիս՝ ես միշտ հիշում եմ նաև մեր պարտեզի նոճին։ Նրան շատ էր նման։
Նա բռնում էր ջրով լցված տաշտը, վեր էր բարձրացնում և, առանց ճիգի, միայն դաստակների ուժով, թափում էր։ Մի որևէ սեղան, մի ծանր առարկա տեղափոխելիս՝ չէր կանչի ո՛չ ոքին օգնության։ Բոլորն ինքն էր անում, անում էր թեթև, կարծես մի փոքրիկ ճյուղ էր տեղափոխում։Ծննդաբերությունից միայն կես ժամ առաջ նա հրաժարվում էր աշխատելուց, դեմքի վրա հազիվ նշմարվում էր ցավագին ինչ֊որ ծամածռություն, ապա ժպտում էր ջինջ, գնում, առանձնանում, բռնում կողերը, և ահա ծնված էր լինում մեզանից մեկնումեկը։

Ասում էին, որ մեզանից մեկ֊երկուսը դեռ ամբողջովին լույս չտեսած, ոտները մորս մարմնի մեջ, սկսել են ճչալ։ Անզուսպ, առողջ մանուկներ, որոնց արյունն այնքան շատ էր լինում երբեմն, որ վախենում էին խեղդվելուց։ Մեզանից մեկն այդպես էլ խեղդվել էր մեկ֊երկու ամսական եղած ժամանակ։

Մա՜յր, հիշում եմ քո երջանկությունը, մայրական բերկրանքը, երբ ես և եղբայրներս ըմպում էինք կաթը քո մարմնի արևային խորությունից։
Նստել եմ շատ գրկեր, բայց ո՛չ մի գիրկ, մա՜յր, չի օրորել ինձ այնպես անուշ, ինչպես քո գրկի քնարը։

Մայրը՝ դա հավիտենական, մշտաթարմ և մշտադալար լիրիկան է, դա ոսկյա ծառն է երկնքի կապույտ դաշտում բուսած։

Ամենամռայլ թախիծն է պատում ինձ այժմ, երբ հիշում եմ, որ մի քանի անգամ կաթկթել են մորս արցունքներն իմ անառակությունների պատճառով։

Ես ուզում եմ, որ այժմ մեկն ինձ դաժան կերպով խոշտանգի այդ անառակությունների համար, որպեսզի հանգստանա իմ թշվառ հոգին, որպեսզի խաղաղի մշտնջենական ողբն իմ ողբագին հոգում։

Իջնում է թանձրակարմիր և մեծաթև մի վերջալույս իմ ճակատի վրա։ Կոծում են հողմերը։ Աշխարհը ցուրտ է։
Փակեցե՛ք դուռը աշխարհի դեմ։

Բայց մայրս ժպտում է մեր կապույտ լեռներից բարձրացող արևի միջից, տեսնում եմ նրա ծամերը արևի շողերին խառնված և լսում եմ նրա շողերի ձայնը․

«Տուր թախիծդ ինձ, մանո՜ւկ իմ, ե՜րգն իմ կողերի, ցնծա գարնան մեջ, գարո՜ւն իմ ցնծագին, վազի՛ր բաց և դալար դաշտերում, իմ եղնի՜կ թեթևասույր, սուրա՛ փրփրադեզ ալիքների վրա, ժպտա, ջերմագին է աշխարհը, իմ զավա՜կ, իմ ծա՜ռ երկնասլաց, իմ խնդությո՜ւն, իմ սե՜ր»։

Եվ բացվում է մի մեծ առավոտ, որի թևերը ոսկեզօծում են իմ հոգու մռայլ ափունքները։

Սավառնում է տիեզերական ցնծությունը։

Արևի միջից լսում եմ նրա ձայնը։

Արևը ինքը՝ մայր է խարտյաշ աչքերով և ոսկյա մազերով։ Թափվում է կանաչների վրա նրա ոսկեհնչյուն երգը։

Առաջադրանքներ:
1.Կարդալ հատվածը, անհասկանալի բառերը բացատրել բառարանի օգնությամբ:

Խոշտանգել-տանջել

2.Ո՞վ է մայրը հեղինակի համար: Ինչպե՞ս է նա ներկայացնում մորը:

Հեղինակի համար մայրը ժիր, սիրուն, ուժեղ և աշխատասեր էր։
3.Ո՞վ է մայրը քեզ համար: Նկարագրիր և բնութագրիր մայրիկիդ:

Իմ մայրը ինձ համար գեղեցիկ, նվիրված և բարի մարդ է։Նա ինձ շատ է օգնում ամեն հարցում։Իմ մայրիկը ունի սև մազեր և շագանակագույն աչքեր։

Մեկ անհայտով հավասարումներ

Մեկ անհայտով հավասարումներ

 

Եթե հայտնի է, որ x տառով նշանակված թվի և 5-ի գումարը 8 է և պահանջվում է որոշել, թե որ թիվն է նշանակված x տառով, ապա ասում են, որ պետք է լուծել x + 5 = 8 հավասարումը։

 

Հավասարման արմատ անվանում են այն թիվը, որը x-ի փոխարեն տեղադրելով հավասարման մեջ, ստանում են ճշմարիտ թվային հավասարություն։

 

Լուծել հավասարումը՝ նշանակում է գտնել նրա բոլոր արմատները։

 

Օրինակ 1։  Լուծենք x — 2  = 5 հավասարումը։

 

Լուծում։ (-2) թիվը տեղափոխենք հավասարման աջ մաս՝

 

x = 5 + 2     

x = 7 

Պատասխան՝ 7։ 

 

Օրինակ 2։ Լուծենք 3x = 4 հավասարումը։

 

Լուծում։ 3 և x թվերի արտադրյալը 4 է։ Հավասարումը չի փոխվի, եթե նրա ձախ և աջ մասերը բաժանենք 3-ի՝

x = 4 : 3   

x = 1 1/3

Պատասխան՝ 1 1/3։

 

Օրիանկ 3։ Լուծենք  3 — 1/2x = 5 հավասարումը։

 

Լուծում։ 1) 3 թիվը տեղափոխենք հավասարման աջ մաս՝

 

-1/2x = 5 — 3         

-1/2x = 2

 

2) Ստացված հավասարման ձախ և աջ մասերը բաժանենք -1/2 թվին։

 

x = 2 : (-1/2)

x = -4

 

Պատասխան՝ -4։

 

Օրինակ 4։ Լուծենք  5x = 3x — 6 հավասարումը։

 

Լուծում։ 5x ու 3x — 6 թվերի հավասարությունը չի խախտվի, եթե հավասարման երկոը մասից էլ հանենք 3x`

5x — 3x = -6

 

Կիրառելով բաշխական օրենքը՝ կստանանք.

 x(5-3) = -6

2x = -6

Ստացված հավասարման երկու մասերը բաժանելով 2-ի՝ կգտնենք անհայտ x թիվը.

x = -6 : 2

x = -3

Պատասխան՝ -3։

 

Դասարանական աշխատանք

 

  1. Արդյո՞ք 2 թիվը տրված հավասարման արմատ է.

 

ա) x — 2 = 0        2-2=0     ճիշտ է

բ) x + 4 = 0       2+4=6     սխալ է

գ) 2x = 4       22=4     ճիշտ է

դ) 3x — 4 = x       32-4=2    ճիշտ է

 

  1. Լուծիր հավասարումը (2-6 վարժություններ).

 

ա) x — 2 = 0                x=2

բ) x + 4 = 0               x=-4

գ) 100 + x = 0               x=-100

դ) x — 5 = 6               x=11

ե) x + 2 = 5               x=3

զ) x — 11 = -7               x=4

 

ա) x — 1/2 = 1/2         2/2=1

բ) x — 1/3 = 1/4         7/12

գ) x — 1 = -1/3         2/3

դ) 1/7 + x = 11         76/7

ե) 7/9 + x = 2 1/2         31/18

զ) x — 2 1/2 = -1 3/5         5/2

 

ա) 3x = 2                      x=2/3

բ) 6x = -7                      x=-7/6

գ) -2x = 1/4                      x=1/4:(-2)=-1/8

դ) 1/2x = 3                      x=-3:1/2=-6

ե) -1/3x = -3                      x=-3:(-1/3)=9

զ) -x = 2                      x=-2

ա) 2x — 6 =0

2x=6

x=6/2=3

բ) 12 + 3x = 0

3x=-12

x=12/3=-4

գ) -x + 7 = 0

-x=-7

x=+7

դ) 5 — 2x = 1

-2x=1-5

x=4/2=2

ե) 3x + 1 = 7

3x=7-1

x=6/3=2

զ) -5x — 2 = -12

-5x-12+2

x=-10/-5=+2

ա) 3x + 2x = 10

5x=10

x=5/10=2

բ) 5x + x = 6

5x=6

x=6/5

գ) 5 = 4x — 3x

x=5

դ) 8 = 3x — x

2x=8

x-x=8/2=4

Լրացուցիչ առաջադրանք

1.Արդյո՞ք 2 թիվը տրված հավասարման արմատ է.

 

ա) x + 3 = 2x + 1

բ) 3x + 4 = 6x — 2

2.Լուծիր հավասարումը.(2-4 վարժություններ)

ա) 12 + x = 17           12x=-17           x=-17/12

բ) x + 7 = 7             7x=-7           x=-7/7=1

գ) x — 6 = 6             6x=+6           x=6/6=1

դ) 5 + x = 3             5x=3           x=5/3

ե) -7 + x = -2             -7x=-2             x=-7/-2

զ) x + 18 = 18           18x=18             x=18/18=1

 

3.

ա) 2x = 4             2x=4             x=4/2=2

բ) 6x = 24             6x=24             x=24/6=4

գ) 7x = -14             7x=+14             x=+14/7=+2

դ) -5x = 100             -5x=100             x=100/-5=-20

ե) -2x = -8             -2x=-8             x=+8/2=4

զ) 12x = -36             12x=+36             x=+36/12=+3

 

4.

ա) 5x — 2 = 1

5x=1+2

5x=3

x=3/5

բ) -5x — 2 = -12

-5x=-12+2

-5x=10

x=10/-5=2

գ) 3x — 1 = 8

3x=8+1

3x=9

x=9/3

դ) -4x = 8/25

x=-8/25:4=-8/100

Homework 14.03.2024

Can, Can’t/ Must, Mustn’t

1. Complete with can, can’t, must or mustn’t.

 

1)You must do your homework carefully.

2)Can I use your phone?

3)I can do it for you if you like.

4)It’s getting late. We can go now.

5)You mustn’t drink too much at a party.

6)You must study your lessons every day.

7)You must be careful! You drive so fast!

8)It’s warm, so the children can swim today.

9)You must bring the umbrella because it is going to rain.

10)The boy can’t open the door because he hasn’t got the key.

11)You must spend so much money on sweets.

12)What can I have for lunch?

Everything you like.

13)Today he can’t work in the garden because it is raining.

14)You can use my computer if you like.

15)You can’t feed the animals more than once a day. It’s bad for them.

16)You can’t shout in the classroom.

17)You don’t know him very well but you can talk to him about it.

18)Can I go to the disco?

Yes, but you must come straight home.

19)You must go to the baker’s because I’ve got no bread.

20)The students must bring roller-skates into the classroom.

21)You must hurry up to catch the train.

22)Must I leave the classroom.

23)We can make hotel reservations.

24)”You must step on the grass here,” the policeman said.

25)I must make the beds every morning because my mother is ill.

26)You mustn’t eat with dirty hands.

27)Baby Bob is only six mother old sop he must walk.

28)We must wash our hands before our meals.

29)You must look at the traffic lights.

30)Can I borrow some money, please?

31)You must protect the trees. They are very important.

32)You must cross when the lights are red.

33)You must bring warm clothes because its very cold.

34)Must they have some ice-crime for dessert?

I’m afraid they can’t because there isn’t any.