Մշուշների շղարշի տակ
Աշնան խաշամն է խշխշում,
Քամու ձեռքերն անհամարձակ,
Ամպի փեշերն են քաշքշում:
Ամպը լեզուն կուլ է տվել,
Հնար չունի որոտալու:
Ցերեկն էլ է ցրտից կծկվել,
Չէ, երևի ձյուն է գալու:
2.Հարցեր և առաջադրանք
1․Ինչպես ես հասկանում հետևյալ պատկերը.
Մշուշների շղարշի տակ-Մառախուղի մեջ։
Ամպը լեզուն կուլ է տվել-Երբ մշուշ է, ամպերը չեն երևում։
Ցերեկն էլ է ցրտից կծկվել-Երբ ցուրտ է լինում ցերեկը մութ է լինում։
- Դո՛ւրս գրիր քեզ դուր եկած պատկերը:
Քամու ձեռքերն անհամարձակ,
Ամպի փեշերն են քաշքշում:
- Անծանոթ բառերը դո՛ւրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր: Մշուշ-մառախուղ, մեգ շղարշ-թափանցիկ նուրբ գործվածք որոտալ-բարձր ձայնով հնչել խաշամ- ծառերից թափված աշնան տերև
- Կարդալիս՝
ա) ի՞նչ գույներ ես տեսնում, ես տեսնում եմ աշնանային գույներ՝ դեղին նարնջագույն։
բ) ի՞նչ ձայներ ես լսում,ես լսում եմ քամու ձայն և տերևների խշխշոց։