Լեզվաբանական ամսագիր

Ինչպե՞ս են հնում կոչվել շաբաթվա օրերը։

Երկուշաբթի-Լուսին

Երեքշաբթի-Հրատ

Չորեքշաբթի-Փայլածու

Հինգշաբթ-Լուսնթագ

Ուրբաթ-Արուսյակ

Շաբաթ-Երևակ

Կիրակի-Արեգ

Այս ամսագրից, ես տեղեկեցել եմ, թե ինչպես են եվրոպացիները Ավստրալիան անվանում կենգուրուների երկիր։ Քանի որ Ավստրալիան կենգուրուների հայրենիքն էր, երկիրն ամբողջ ստացավ պատվավոր մի անվանում. այժմ շատ հաճախ Ավստրալիա ասելու փոխարեն այն շրջասությամբ կոչում «Կենգուրուների երկիր»։ Եվ սա տարածված սովորություն է լեզուներում. աշխարհները կամ քաղաքները շրջասությամբ կոչում են իրենց համար բնորոշ մի որևէ երևույթի կամ առարկայի անունով։ Այդպես Արևելքի հայտնի հայտնի աշխարհը՝ Ճապոնիան, անվանում են նաև «Ծագող արևի երկիր», Կանադան՝ «Կաղնու տերևի երկիր», Լիբանանը՝ «Մայրիների երկիր», Եգիպտոսը՝ «Բուրգերի երկիր», նաև «Նեղոսի պարգև», Վիեննան՝ «Վալսերի մայրաքաղաք», ալժիրյան էլ-Ուեդ փոքրիկ բնակավայրը՝ «Հազար գմբեթների քաղաք» (այստեղ գմբեթարդ տանիքներով բազում տներ կան), Վենետիկը՝ «Գոնդոլների քաղաք»…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով