Իմ երազանքների մոլորակը

ՈՒզում եմ, որ մեծանամ դառնամ ուսուցչուհի, նկարչուհի։

ՈՒզում եմ իմ մոլորակը լինի զվարթ ու ոչ մեկ տխուր չլինի։

ՈՒզում եմ իմ մոլորակում լինի ջուր ու մաքուր օդ։

ՈՒզում եմ իմ մոլորակում բոլոր երեխաները ընկերներ ունենան ու ոչ մի երեխա չլինի առանց ընկեր։

ՈՒզում եմ իմ մոլորակում բոլոր երազանքները կատարվեն։

մոլորակ – Wiktionary

Մողեսներ մասին

Մողեսներ (լատ.՝  Lacertilia) թեփուկավորների կարգի սողունների ենթակարգ։ Հայտնի է 6 ինֆրակարգի, 37 ընտանիքի ավելի քան 6000 տեսակ (համաձայն The Reptile Database բազայի 2017 թվականի տվյալների՝ 6332 տեսակ), Հայաստանում՝ 5 ընտանիքի (գեկոններ, ագամաներ, իլիկամողեսներ, սցինկայիններ, իսկական մողեսներ) 12 ցեղի 26 տեսակ։ Տարածված են գրեթե բոլոր լանդշաֆտային գոտիներում։ Հայաստանում հանդիպում են անդրկովկասյան անապատային և խայտաբղետ, Շտրաուխի անապատային մողեսիկները, Դալի, հայկական, միասեռ (սպուիտակափոր), ՌադդեիՌոստոմբեկովի, ժայռային մողեսները, դեղնափորիկը, կոտրտվող իլիկամողեսը, Չեռնովի մերկաչք մողեսը, կովկասյան լեռնային ագաման, պարսկական կլորագլուխ մողեսը, կասպիական նեղմատ գեկոնը, փոքրասիական, նրբագեղ օձաչք մողեսները, փոքրասիական ու սովորական տրիտոնները և այլն։

Մողեսը փոքր է: Երազանքի մեկնաբանությունը. Ինչի՞ մասին է երազում մողեսը

Աչքեր

Աչքը մարդու և կենդանիների տեսողության օրգանն է:  Աչքերով կենդանիները տեսնում են, տեղեկություն ստանում շրջպատի առարկաների մասին. մարդիկ ճանաչում են առարկաները, զանազանում նրանց գույնը, ձևը և պայծառությունը: Մարդու աչքը աշխատում է լուսանկարչական խցիկի նման. այն բարդ օպտիկական կենդանի սարք է: Առարկայից եկած լույսի ճառագայթների բեկման  և կիզակետման միջոցով աչքի մեջ ստացվում է առարկայի փոքրացված պատկերը: Լույսի ճառագայթներն աչքի մեջ են թափանցում մաշկային թափանցիկ շերտի՝ եղջերաթաղանթի միջոցով, այնուհետև անցնում են պինդ թափանցիկ տեսապակու՝ ոսպնյակի միջով, որտեղ էլ բեկվում և կիզակետվում են աչքի հետին պատի ցանցաթաղանթի վրա: Ստացված պատկերն ընդունվում է ցանցաթաղանթի զգացող նյարդային վերջույթների կողմից, և տեսողական նյարդով ազդակներն ուղարկվում են գլխուղեղ: Աչքի գունավոր մասը՝ ծիածանաթաղանթը, պարունակում է հատուկ ներկանյութ՝ մելանին, որի քանակությամբ է պայմանավորված աչքի գույնը: Ծիածանաթաղանթը տեղավորված է եղջերաթաղանթի հետևում: Այն նուրբ մկանային թաղանթ է, որի կենտրոնում կա կլոր անցք՝ բիբը: Ուժեղ լարվածության դեպքում ծիածանաթաղանթի մկանները կծկվում են, և բիբը նեղանում է ու կարող է վերածվել փոքր կետի, մթնշաղին, ընդհակառակը, բիբը լայնանում է, և այդպես կարգավորվում է աչքի մեջ ընկնող լույսի ճառագայթների քանակը: Մարդիկ և կենդանիների մեծամասնությունն ունեն 2 աչք, ինչը հնարավորություն է տալիս նրանց որոշել նաև առարկաների հեռավորությունն ու մեծությունը:

Yerevannews.am | Ի՞նչ է հուշում մարդկանց աչքերի գույնը նրանց մասին. արդյո՞ք բնավորությունը կապ ունի սրա հետ

Մաթեմատիկա

  1. Գրի՛ր բառերով.

127.569 –հարյուր քսանյոթ հազար հարյուր հինգ հարյուր վաթսունինը․

368.208 — երեք հարյուր  վաթսունութ հազար երկու հարյուր ութ․

696.382 — վեց հարյուր  ինսունվեց հազար երեք հարյուր ութսուներկու․

915.874 — ինը հարյուր տասնհինգ հազար ութ հարյուր յոթանասունչորս․

874.083 — ութ հարյուր յոթանասունչորս հազար ութսուներեք․

748.317 –յոթ հայրուր քառասունութ հազար երեք հարյուր տասնյոթ

 

  1. Հաշվի՛ր ըստ օրինակի:

 

123×5=100×5+20×5+3×5=500+100+15=615

163×3=100x3x60x3+3×3=300+180+9=489

642×4=600×4+40×4+2×4=2400+160+8=2568

518×2=500×2+10×2+8×2=1000+20+16=1036

254×6=200×6+50×6+4×6=1200+300+24=1524

615×7=600×7+10×7+5×7=4200+70+35=4305

 

  1. Օրացույցից օգտվելով՝ պատասխանի՛ր հարցերին:

 

Այսօր ամսի  քանի՞սն   է 15
Վաղը ամսի քանի՞սը կլինի: 16
Երեկ ամսի քանի՞սն էր: 14
Տասներկու օրից ամսի քանի՞սը կլինի: 26
Ինը օր առաջ ամսի քանի՞սն էր: 9

 

Շաբաթվա ի՞նչ օր էր
Երեկ չորեքշաբթի
Յոթ օր առաջ հինգշաբթի
Շաբաթվա ի՞նչ օր կլինի
 1 շաբաթ հետո հինգշաբթի

 

 

Մաթեմատիկա

  1. Թվերը գրի՛ր թվանշաններով.
  • Երեք հարյուր քառասունվեց հազար չորս հարյուր երեսունութ 346438
  • Երկու հարյուր քսանութ հազար յոթանասունյոթ 228077
  • Հիսունհինգ հազար ութ 55008
  • Հազար չորս հարյուր մեկ 1401
  • Հարյուր քսան հազար հինգ 120005
  • Չորս հարյուր իննսունինը հազար հարյուր հինգ 499105
  • Երեք հարյուր քսան հազար տասը 320010
  • Հիսուն հազար վաթսունութ 50068
  • Հազար հինգ հարյուր քառասուներկու1542

 

  1. Հաշվի՛ր գումարը։

15479 + 497802 =513281

1 5 4 7 9
4 9 7 8 0 2
5 0 3 2 8 1

 

154978 + 95412 =250390

1 5 4 9 7 8
9 5 4 1 2
2 5 0 3 9 0

 

 

450897 + 548977 =999874

4 5 0 8 9 7
5 4 8 9 7 7
9 9 9 8 7 4

 

247009 + 489726 =736735

2 4 7 0 0 9
4 8 9 7 2 6
7 3 6 7 3 5

 

540078 + 45970 = 586048

5 4 0 0 7 8
4 5 9 7 0
5 8 6 0 4 8

 

 

 

 

 

  1. Լուծի՛ր խնդիրները։

Ա․ Խանութը ստացավ երկու  արկղ բաժակ։ Առաջին արկղում կար 28 բաժակ, երկրորդ արկղում՝  2 անգամ ավելի։ Դրանից վաճառվեց 35 բաժակ։ Քանի՞ բաժակ մնաց խանութում։

Լուծում`1)28×2=56

2)28+56=84

3)84-35=49

Պատ՝49 բաժակ

 

Բ․ Սրճարանը ստացավ երեք տուփ թխվածքաբլիթ։ Առաջին տուփում կար 60 թխվածքաբլիթ, երկրորդ տուփում՝ 2 անգամ քիչ, քան առաջին տուփում։ Երրորդ տուփում կար այնքան թխվածքաբլիթ, որքան առաջին և երկրորդ տուփերում միասին։ Դրանից վաճառվեց 100 թխվածքաբլիթը։ Քանի՞ թխվածքաբլիթ մնաց։

Լուծում՝1)60:2=30

2)60+30=90

3)60+30+90=180

4)180-100=80

Պատ՝80 թխվածքաբլիթ

Գ․ Հողամասից առաջին օրը հավաքեցին 50 կգ կաղամբ, իսկ երկրորդ օրը՝ 3 անգամ ավելի։ Հավաքած կաղամբից 70 կգ ուղարկեցին խանութ, իսկ մնացածը՝ մանկապարտեզ։ Ինչքա՞ն կաղամբ ուղարկեցին մանկապարտեզ։

Լուծում՝1)50×3=150

2)150-50=200

3)200-70=130

Պատ՝130 մանկապարտեզ

 

Տարօրինակ հարցեր

Կար-չկար մի տղա, որն ամբողջ օրը սրան-նրան ձանձրացնում էր իր հարցերով: Հարցեր տա­լն, իհարկե, վատ բան չէ, ընդհակառակը, հարցասիրությունը գովելի է, բայց վատն այն էր, որ այդ տղայի հարցերին ոչ ոք չէր կարողանում պատասխանել:
Ասենք, գալիս էր ու հարցնում.
— Ինչո՞ւ դարակները սեղան ունեն:
Մարդիկ զարմանքից աչքերը չռում էին, կամ էլ հենց այնպես պատասխանում.
— Դարակները նրա համար են, որ նրանց մեջ որևէ բան դնեն, օրինակ՝ սպասք, դանակ, պա­տառաքաղ և այլն:
— Ես գիտեմ՝ ինչի համար են դարակները, բայց ինչո՞ւ դարակները սեղան ունեն:
Մարդիկ թոթվում էին ուսերը և հեռանում:
Մի ուրիշ անգամ նա հարցնում էր.
— Ինչո՞ւ պոչը ձուկ ունի:
Կամ թե՝
— Ինչո՞ւ բեղերը կատու ունեն:
Տղան մեծանում էր, բայց շարունակում էր ինչուիկ մնալ, և այն էլ՝ ոչ թե սովորական, այլ՝ թարս ինչուիկ: Մեծանալուց հետո էլ նա դիմում էր բոլորին զանազան հարցերով: Պարզ է, որ ոչ ոք չէր կարող պատասխանել նրա հարցե­րին: Բոլորովին հուսահատվելով՝ թարս ինչուիկը տեղափոխվեց մի սարի գագաթ, իր համար խրճիթ շինեց և այնտեղ հնարում էր նոր-նոր հարցեր: Հնարում էր, գրում տետրի մեջ, իսկ հետո շատ էր չարչարվում, որ  գտնի դրանց պատաս­խանները: Ամբողջ կյանքում նա այդպես էլ երբեք չգտավ իր հարցերի պատասխան­ները:
Եվ ինչպե՞ս գտներ, եթե նրա տետրում գրված էր. «Ինչո՞ւ ստվերը բարդի ունի: Ինչո՞ւ ամ­պերը նամակ չեն գրում: Ինչո՞ւ նամականիշները գարեջուր չեն խմում»:
Աստիճանաբար նրա մորուքն աճեց, մի երկա՜ր մորուք դարձավ: Հարցասերը չէր էլ մտածում այն սափրել. դրա փոխարեն նա  նոր հարց էր հորինում. «Ինչո՞ւ մորուքը դեմք ունի»:
Երբ նա մահացավ, մի գիտնական ուսումնասիրեց նրա կյանքը և զարմանալի հայտ­նագործություն կատարեց. պարզվեց, որ այդ ինչուիկը սովոր էր գուլպաները թարսերես հագնել և այդ­պես էլ հագնում էր իր ողջ կյանքում: Հենց այդ պատճառով էլ մինչև վերջ չսովորեց ճիշտ հար­ցեր տալ:
Հապա նայիր քո գուլպաներին, ճի՞շտ ես հագել: