Ամանորյա բարեմաղթանք

Սարերի կարմիր լալեն եմ ,

Բարով եկար ,հազար բարի,

Իմ մոր մինուճար բալեն եմ ,

Խերով եկար,թազա տարի։

Թասը լցնեմ կարմիր գինով,

Բարով եկար,հազար բարի,

Փլավ բերեմ ոսկե սինով,

Խերով եկար,թազա տարի։

Ամբարս լցնեմ բերք ու բարի,

Բարով եկար ,հազար բարի,

Ալյուր,ցորեն,հաճար գարի,

Խերով եկար ,թազա տարի։